Մերտենսի տուն (ռուս.՝ Дом Мертенса), ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Նևսկի պողոտայում։ Առևտրային տուն է, որի ոճը մոդեռնի և նեոդասականության խառնուրդ է։

Մերտենսի տուն
Տեսակretail building? և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
ՓողոցNevsky Prospect? (21)
Ճարտարապետական ոճմոդեռն և նեոդասականություն
Հիմնադրված է1911
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Շենքի տեսքը Կոնյուշեննայա փողոցից

Մերտենսի տան հասցեն՝ ք. Սանկտ Պետերբուրգ, Նևսկի պողոտա, տուն 21։

Պատմություն խմբագրել

Այս վայրում առաջին շենքը կառուցվել է 1740-ական թվականներին[2]։

1911-1912 թվականներին ճարտարապետ Մարիան Լյալևիչի նախագծով այստեղ կառուցվել է առևտրային տուն՝ Ֆ. Լ. Մերտենսի մորթե իրերի ֆիրմայի համար։ Շենքի նախագծման ժամանակ կիրառվել են բացարձակ նոր ինժեներական և գեղարվեստական լուծումներ. շենքի մոնոլիտ բետոնե կրող կոնստրուկցիաները և երեք հսկայական ապակեպատ կամարները, որոնք զարդարում են նրա մոնումենտալ ճակատը[3]։ Ճակատի վերին մասը ներառում է Վ. Վ. Կուզնեցովի հեղինակած քանդակագործական դեկորը։ Շենքն ունի քաղաքաշինական նշանակություն, քանի որ նրա ճակատի կամարաշարքը տպավորիչ կերպով փակել է Կոնյուշեննայա փողոցի հեռանկարը[4]։

1944 թվականին շենքում բացվել է Լենինգրադում առաջին նորաձևության տունը՝ ի լրումն Մոսկվայի համամիութենական նորաձևության տան (Կուզնեցկի կամուրջ, բացվել է 1933 թվականին)[4]։

2008 թվականի կեսին շենքը վերականգնվել է և տրվել վարձակալությամբ. այնտեղ բացվել է Zara ապանքանիշի գլխավոր խանութը Սանկտ Պետերբուրգում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение исполкома Ленгорсовета № 891 от 16.11.1970
  2. Дом Мертенса (Невский пр., 21). История и фотографии — Прогулки по Петербургу
  3. «Торговый дом Ф. Л. Мертенса». SpbIn.ru — Информационный портал Санкт-Петербурга. SpbIn.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  4. 4,0 4,1 Торговый дом Мертенса: Энциклопедия Санкт-Петербурга
  5. «ZARA удваивает присутствие на Невском». Restate.ru — портал недвижимости Петербурга, Ленобласти, Москвы и Московской области. Restate.ru. 2010 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.

Գրականություն խմբագրել