Մերվին Լերոյ (անգլ.՝ Mervyn LeRoy;հոկտեմբերի 15, 1900(1900-10-15)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6] - սեպտեմբերի 13, 1987(1987-09-13)[1][7][8][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][2]), ամերիկացի ռեժիսոր, կինոարտադրող, դերասան։

Մերվին Լերոյ
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 15, 1900(1900-10-15)[1][2][3][…]
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 13, 1987(1987-09-13)[1][7][8][…] (86 տարեկան)
Վախճանի վայր՝Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հագուստ ձևագծող, գրող, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0503777

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 15-ին հրեական ընտանիքում[10][11]։ Հոր կողմից պապը Սան Ֆրանցիսկոյում բարգավաճող հանրախանութ է ունեցել[12][13]։ 1906 թվականի երկրաշարժը ոչնչացրել է հանրախանութը, և ապահովագրական ընկերությունը, որը երկրաշարժի պատճառով սննկացել էր, չի կարողացել փոխհատուցել վնասը[10]։ Այսպիսով, Լերոյի ընտանիքը նույնպես սննկացել է։ Գումար վաստակելու համար երիտասարդ Մերվինը թերթեր է վաճառել, մասնակցել երիտասարդ տաղանդների շոուին՝ որպես երգիչ, ապա զավեշտախաղերում։ Շուտով նա իր զարմիկ Ջեսսի Լասկիի հետ ուղևորվել է Հոլիվուդ։ Աշխատել է որպես կոստյումեր, օպերատորի օգնական, այնուհետև մասնակցություն է ունեցել համր ֆիլմում՝ որպես գեգերի հեղինակ և դերասան[10]։ 1927 թվականին, որպես ռեժիսոր, առաջնելույթ է կատարել «Գնալու տեղ չկա» ֆիլմով[10]։

1930-ական թվականների առաջին կեսին բեմադրել է իր առավել հայտնի ֆիլմերը՝ «Փոքրիկ Կեսար» (1931), «Ես փախած տաժանակիր եմ» (1932), «1933 թվականի ոսկի փնտրողները» (1933)։ 1938 թվականին դարձել է Մետրո-Գոլդուին-Մայեր մեդիաընկերության ղեկավար, որտեղ, մասնավորապես, հանդես է եկել որպես «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր[14][15]։ Լերոյի շնորհիվ հայտնի են դարձել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քլարկ Գեյբլը, Լորետա Յանգը, Ռոբերտ Միտչեմը և Լանա Թըրները[10]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1931՝ Փոքրիկ Կեսար / Little Caesar
  • 1931՝ Վերջին հինգ աստղերը / Five Star Final
  • 1932՝ Երկու վայրկյան / Two Seconds
  • 1932՝ Երեքը զույգում / Three on a Match
  • 1932՝ Ես փախած տաժանակիր եմ / I Am a Fugitive from a Chain Gang
  • 1932՝ Բարձր ճնշում / High Pressure
  • 1933՝ 1933 թվականի ոսկի փնտրողները / Gold Diggers of 1933
  • 1936՝ Էնտոնի դժբախտ / Anthony Adverse
  • 1937՝ Նրանք չեն մոռանա / They Won't Forget
  • 1940՝ Վաթեռլոո կամուրջ/ Waterloo Bridge
  • 1940՝ Փախուստ / Escape
  • 1941՝ Ջոնի Իգեր / Johnny Eager
  • 1942՝ Պատահական զոհ / Random Harvest
  • 1944՝ Երեսուն վայրկյան Տոկիոյում / Thirty Seconds Over Tokyo
  • 1946՝ Անվերապահորեն / Without Reservations
  • 1949՝ Արևելյան կողմ, Արևմտյան կողմ / East Side, West Side
  • 1949՝ Խոշոր խաղադրույք / Any Number Can Play
  • 1951՝ Quo Vadis
  • 1952՝ Միլիոն դոլար ջրահարսի համար / Million Dollar Mermaid
  • 1955՝ Պարոն Ռոբերթս / Mister Roberts
  • 1956՝ Վատ արյուն / The Bad Seed
  • 1958՝ Դժվար է լինել սերժանտ / No Time for Sergeants
  • 1961՝ Սատանան ժամը 4-ին / The Devil at 4 O’clock
  • 1962՝ Գնչուհի / Gypsy

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://bernardschopen.tripod.com/leroy.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.filmreform.org/south.htm
  6. 6,0 6,1 6,2 http://www.theyshootpictures.com/leroymervyn.htm
  7. 7,0 7,1 7,2 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2007-09-13
  8. 8,0 8,1 8,2 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2009-09-13
  9. 9,0 9,1 9,2 http://www.disabled-world.com/artman/publish/famous-dementia.shtml
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Producer Mervyn LeRoy dies». Lodi News-Sentinel. United Press International. 1987 թ․ սեպտեմբերի 14. էջ 3. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին – via Google News.
  11. Mervyn LeRoy – Biography, Bruce Eder, Allmovie
  12. Peter B. Flint (1987 թ․ սեպտեմբերի 14). «Mervyn LeRoy, 86, Dies - Director and Producer». NYTimes.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. Scodel, Ruth; Bettenworth, Anja (2009 թ․ մարտի 9). Whither Quo Vadis: Sienkiewicz's Novel in Film and Television - Ruth Scodel, Anja Bettenworth - Google Books. էջ 215. ISBN 9781444306132. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. Finler, Joel W. (1992 թ․ ապրիլի 2), The Hollywood Story (Second ed.), Mandarin, էջ 458, ISBN 0-7493-0637-8
  15. Harmetz, Aljean (1977). The Making of the Wizard of Oz. New York: Alfred K. Knopf. էջ 3. via Rudolph, Kalie (2011 թ․ հունիսի 28). «The Golden Era of Hollywood: The Making of The Wizard of Oz and Gone with the Wind». Voces Novae: Chapman University Historical Review (անգլերեն). 3 (1). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.

Գրականություն խմբագրել

  • Карцева, Елена Николаевна Мервин Лерой // Режиссёрская энциклопедия. Кино США / Отв. ред. Карцева, Елена Николаевна. — 2-е изд. — М.: Материк, Научно-исследовательский институт киноискусства, 2002. — С. 82—83. — 276 с. — ISBN 5-85646-096-0

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերվին Լերոյ» հոդվածին։