Մերսեդես Ռուել

ամերիկացի դերասանուհի

Մերսեդես Ռուել (անգլ.՝ Mercedes Ruehl, փետրվարի 28, 1948(1948-02-28)[1][2], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք), թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, Օսկար, Ոսկե գլոբուս, Թոնի և Սատուրն մրցանակների մրցանակակիր։

Մերսեդես Ռուել
Ծնվել էփետրվարի 28, 1948(1948-02-28)[1][2] (76 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունCollege of New Rochelle? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մերսեդես Ռուելը ծնվել է 1948 թվականին փետրվարի 28-ին, Նյու Յորքի Քուինս քաղաքում, ՀԴԲ գործակալության գործակալի և դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Նա դաստիարակվել է կաթոլիկ հավատքով[3]։ Նրա նախնիները ներգաղթել էին Իռլանդիայից, Գերմանիայից և Կուբայից։ Նա հաճախել է Նոր Ռոշելի քոլեջ[4], ավարտել է 1969 թվականին։

Մերսեդեսը սկսեց իր կարիերան որպես դերասանուհի տեղական թատրոնում` փոքր դերերով։ 1970-ականների վերջին նա հանդես է եկել Նյու Յորքի թատրոնների խոշոր բեմերում՝ հասնելով մեծ հաջողությունների, 1985 թվականին «Ես Ռապապորտ չեմ» և «Բետեի և Բոյի ամուսնությունը» պիեսներում կատարած դերի համար արժանացել է Օբիի իր վերջին մրցանակներին։ 1991 թվականին նրա դերը «Կորած Յոնկերսի» պիեսում դերասանուհուն բերեց «Թոնի» մրցանակ։

1991 թվականին «Ձկնորս թագավորը» ֆիլմում խաղացած Էնն Նեապոլիտանի դերը դասվել է ամենահայտնի կինոդերերի շարքին։ Այդ դերի համար Մերսեդեսին շնորհվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ, որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Նկատելի դարձան նրա դերերը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վերջին կինոհերոսը» (1993), «Պարիր ինձ հետ» (1999) և «Ջիա» (1998) հեռուստատեսային ֆիլմում։

Անձնական կյանք խմբագրել

Մերսեդոսն ամուսնացել է նկարիչ Դեյվիդ Գեյզերի հետ։ Նրանք 1997 թվականին միասին տղա են որդեգրել՝ Ջեյքին։ Դրանից առաջ, 1978 թվականինին Մերսեդեսը որդեգրել է Քրիստոֆերին, որը հետագայում դարձավ Ջեյքի կնքահայրը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանում Դեր
1976 ֆ Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները Dona Flor E Seus Dois Maridos աղջիկը խաղատանը
1976—1979 ս Բժիշկները The Doctors քույր Ուրսուլա
1979 ֆ Մարտիկները The Warriors կին ոստիկան
1981 ֆ Չորս ընկերներ Four Friends կին տաքսիում
1984 ս ABC հատուկ դպրոցից հետո ABC Afterschool Specials Սենդի
1985 ս Մեր ազնիվ ընտանիքը Our Family Honor Լուիզա Թեյլորը
1986 ս Քեյթը և Էլլին Kate & Allie Միլլի
1986 ֆ Խանդ Heartburn Իվ
1986 ֆ Հանելուկ Twisted
1987 ֆ Ռադիոյի օրեր Radio Days գովազդատու
1987 ֆ Չարինգ կրոս ռոուդ 84 84 Charing Cross Road Քեյ
1987 ֆ Իմ հաջողության գաղտնիքը The Secret Of My Success Շեյլա
1987 ֆ Ջազ նվագախմբի ղեկավար Leader of the Band Միսս Կուպեր
1988 ֆ Մեծ Big Տիկին Բասկին
1988 ֆ Ամուսնացած էր մաֆիայի հետ Married to the Mob Քոնի Ռուսո
1989 ֆ Նյու Յորքի ստրուկներ Slaves of New York Սամանթա
1989 ֆ Հանցագործություններ և չարաշահումներ Crimes and Misdemeanors երեկույթի հյուր
1990 ֆ Խելագար մարդիկ Crazy People բժիշկ Լիզ Բեյլոր
1990 ս Շոու Կոսբի The Cosby Show Բեռնադետ Ֆոլի
1991 ֆ Մեկ այլ դու Another You Էլեյնը
1991 ֆ Ձկնորս թագավորը The Fisher King Էնն Նեապոլիտան
1993 ֆ Կորած Յոնկերում Lost in Yonkers Բելլա Կերնից
1993 ֆ Ֆիլմի վերջին հերոսը Last Action Hero Իռեն Մադիգան
1994 ֆ Հույսով On Hope Վենդին
1995 ֆ Մեղադրական եզրակացություն. «ՄաքՄարտինսի» դատավարությունը Indictment The McMartin Trial Լաել Ռուբին
1995—1996 ֆ Ֆրեյզեր Frasier Քեյթ Կոստաս
1997 ֆ Ձուկ բռնել North Shore Fish Ֆլորենս
1997 ֆ Տեղ գերեզմանատանը Roseanna’s Grave Ռոզաննա
1997 ֆ Մի՛ հենվեք SUBWAYStories: Tales from the Underground Լեյլա
1998 ֆ Ջիա Gia Քեթլին Կարանգեն
1999 ֆ Կյանքից զրկված The Minus Man Ջեյն
1999 ֆ Պարիր ինձ հետ Out of the Cold Թինա
2000 ֆ Ամերիկացի աղջիկ. Մերի Քեյ Լեթուրնոյի պատմությունը All-American Girl: The Mary Kay Letourneau Story Ջեյն Նյուհալ
2000 ֆ Ի՞նչ ենք պատրաստում What’s Cooking? Էլիզաբեթ «Լիզի» Ավիլա
2000 ֆ Ոսկորներ և շներ More Dogs Than Bones Վիկտորիա «Վիկ» Գալետտի
2000 ֆ Ամաթի աղջիկներ The Amati Girls Գրեյս
2000 ֆ Կորած երեխա The Lost Child Ռեբեկա
2001 ֆ Պարոն Լայֆ Mr. Life
2002 ֆ Մեղավոր մեղադրանքներով Guilt by Association Սյուզան Ուոքերը
2002 ֆ Տուն ուրվականների հետ Spooky House շեֆ
2002 ս Այրիներ Widows Դոլլի Ռոուլինս
2004 ս Պայծառատեսության առաքելություն Missing Էմանուել Բեյքեր
2004 ֆ Հետախույզ գործակալ Bad Apple Լորան Գիբբոնս
2004 ֆ Անթերի սպանություն Zeyda and the Hitman Եսթեր
2004 ֆ Առօրյա կյանք Everyday Life
2004—2009 ս Օրենք և կարգ Law & Order դատավոր Կլարա Լլոյդ / Զինա Ռիբակով
2005 ֆ Տասնվեց տարեկան մայրը Mom at Sixteen Թերի Ջեֆրիզ
2006 ֆ Ինձ պես մի աղջիկ. Գվեն Արաուջոյի պատմությունը A Girl Like Me: The Gwen Araujo Story Սիլվիա Գուերերո
2006 ֆ Ահա թե ինչ է պատահել So Here’s What Happened Ռոշելլ
2006—2008 ս Անտուրաժ Entourage Ռիտա Չեյզ
2007 ս Հոգեբան Psych դետեկտիվ Գուչբերգը
2009 ֆ Սիրող Լիա Loving Leah Ջենիս Լևեր
2010 ֆ Ոսկե աստղ,Օհայո Goldstar, Ohio Ադրիանա Ռոք
2012 ս Հաջողություն Luck Ռենզոյի մայրը
2012 ֆ Շեֆը El Jefe Դելմի Ռոդրիգես
2013 ս Երկուշաբթի առավոտ Monday Mornings դատավոր Բեվերլի Նատիսոն
2013 ֆ Բաննեռը զարդարված աստղերով Star Spangled Banners Ռոզալինդ Բաննեռ
2013 ֆ Կասկած Doubt Տիկին Սիդ Նյուման
2014 ֆ Chu and Blossom Տիկին Ֆեֆերտգ
2015 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Լյուսիա Բարբա
2016 ս Կյանքը մանրամասների մեջ է Life in Pieces Միա
2016 ս Լաուրաի գաղտնիքները The Mysteries of Laura Դե Սանտիանի
2016 ս 2 կոտրված աղջիկներ 2 Broke Girls Օլգա
2016 ս Լավ բիզնես Good Business Լորան
2017 ս Ծովային ոստիկանություն. Հատուկ վարչություն NCIS Մարի Քուին
2017—2018 ս Իշխանություն գիշերային քաղաքում Power Քոնի Թերեզ
2018—2019 ս Բուլ Bull դատավոր Թեսսա Հադսոն
2019 ֆ Մերկապարուհիները Hustlers մամա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ տարի Կատեգորիա Աշխատանքի անվանումը Արդյունք
Օսկար 1992 Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Ձկնորս թագավորը Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1992 Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի Հաղթանակ
Սատուրն 1992 Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի Հաղթանակ
Թոնի 1991 Լավագույն դերասանուհի ՝ պիեսում Կորած Յոնկերում Հաղթանակ
2002 Այծ, կամ ո՞վ է Սիլվիան Առաջադրված
1995 Լավագույն դերասանուհի երկրորդ պլանի Ապակեպատ ցուցափեղկ Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  3. «Mercedes Ruehl Biography (1948?-)». www.filmreference.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «| Mercy College». www.mercy.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Ռուել» հոդվածին։