Մարիա դե լաս Մերսեդես դե Բուրբոն և Հաբսբուրգ-Լոթարինգացի (իսպ.՝ María de las Mercedes de Borbón y Habsburgo-Lorena) ծնունդով՝ Մարիա դե լաս Մերսեդես Իզաբելլա Թերեզա Քրիստինա Ալֆոնսա դե Բուրբգոն և Հաբսբուրգ-Լոթարինգացի (իսպ.՝ María de las Mercedes Isabel Teresa Cristina Alfonso de Borbón y Habsburgo-Lorena), սեպտեմբերի 11, 1880(1880-09-11)[1][2], Մադրիդ, Իսպանիա - հոկտեմբերի 17, 1904(1904-10-17)[1][2], Մադրիդ, Իսպանիա) ՝ Աստուրիայի արքայադուստր, իսպանական գահի ժառանգորդը իր եղբոր՝ Ալֆոնսո XIII-ից հետո՝ իր կյանքի բոլոր 24 տարիների ընթացքում, Իսպանիայի արքա Ալֆոնսո XII-ի և նրա երկրորդ կնոջ՝ Մարիա Քրիստինա Ավստրիացու ավագ դուստրը։

Մերսեդես Իսպանացի
իսպ.՝ María de las Mercedes de Borbón y Habsburgo-Lorena
 
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1880(1880-09-11)[1][2]
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Վախճանի օր հոկտեմբերի 17, 1904(1904-10-17)[1][2] (24 տարեկան)
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա
Թաղված Pantheon of the Infantes of the Royal Monastery of San Lorenzo de El Escorial
Դինաստիա Բուրբոններ
Քաղաքացիություն  Իսպանիա
Հայր Ալֆոնսո XII
Մայր Մարիա Քրիստինա Ավստրիացի
Ամուսին Prince Carlos of the Two Sicilies?
Զավակներ Infante Alfonso of Spain?, Infante Ferdinand of Spain? և Infanta Isabel Alfonsa of Spain?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Թանկարժեք թագի շքանշան[4] և Dame of the Order of Queen Maria Luisa[3]

1885 թվականի նոյեմբերի 25-ից 1886 թվականի մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում Մերսեդեսն անվանապես եղել է Իսպանիայի ղեկավարը։ 1886 թվականի մայիսի 17-ին նրա մայրը որդի ծնեց, ով և դարձավ արքա Ալֆոսո XIII-ը։ Եթե մայրը երրորդ աղջիկն ունենար, ապա Մերսեդեսը կդառնար Իսպանիայի գահակալ թագուհի։ Եղբոր ծննդից հետո նա դարձավ գահի ժառանգորդ՝ մինչ իր սեփական մահը՝ 1904 թվականը՝ իր՝ Աստուրիայի արքայադստեր տիտղոսը փոխանցելով որդուն՝ Ալֆոսո Մարիային, քանի որ մահվան պահին իր եղբայրը դեռ երեխաներ չուներ։

Մերսեդեսը եղել է արքայազն Կառլոս Բուրբոն-Սիցիլիացու կինը 1901 թվականի փետրվարի 14-ից։ Ամուսինները իրար հետ երրորդ սերնդի զարմիկներ էին։ Կաննի փաստաթղթի համաձայն՝ 1900 թվականին Կառլոսը հրաժարվել էր երկու Սիցիլիաների թագավորության գահից, ստացել էր իսպանական քաղաքացիություն և մտել էր թագավորական ընտանիքի կազմի մեջ ինֆանտի տիտղոսով, ինչը տարածվում էր նաև զույգ երեխաների վրա։ Ամուսնությունից երեք երեխաներ են ծնվել։ Մերսեդեսը մահացել է 1904 թվականին կրտսեր երեխայի ծնվելուց մեկ օր անց։

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

 
Ալֆոնսո XII
 
Մարիա Քրիստինա

Ինֆանտա Մերսեդեսը ծնվել է 1880 թվականի սեպտեմբերի 11-ին Մադրիդի Թագավորական պալատում՝ դառնալով իսպանական արքա Ալֆոնսո XII-ի և նրա երկրորդ կնոջ՝ Մարիա Քրիստինայի ավագ դուստրը՝ ի ծնե Հաբսբուրգների Տեշինյակ ճյուղի Ավստրիական էրցհերցոգուհի։ Հայրական կողմից եղել է Իզաբելլա II-ի կողմից արտաքսված ինֆանտ Ֆրանցիսկո դե Ասիս Բուրբոնի թոռնուհին, մայրական կողմից՝ Հաբսբուրգների հունգարական ճյուղից Կարլ Ֆերդինանդ Ավստրիացու և Ելիզավետա Ավստիրացու թոռնուհին[5]։ Արքայադստերը կնքել են Մարիա դե լաս Մերսեդես Իզաբելլա Թերեզա Քրիստինա Ալֆոնսա դե Բուրբոն և Հաբսբուրգ-Լոթարինգացի (իսպ.՝ María de las Mercedes Isabel Teresa Cristina Alfonso de Borbón y Habsburgo-Lorena)[6]: Նորածնի կնքամայրը եղել է տատիկը՝ նախկին թագուհի Իզաբելլան, ով հատուկ այս կապակցությամբ ժամանել էր Փարիզից։ Ընտանիքում աղջկա ծնունդը մեծագույն հիասթափություն էր։ Ամուսինները և իսպանական ժողովուրդը սպասում էին տղայի, ով կդառնար գահի ժառանգորդ։ Ինչպես և ենթադրվում էր, Մերսեդեսին անվանակոչեցին ի հիշատակ Ալֆոնսո XII-ի առաջին կնոջ՝ Մարիա դե լաս Մերսեդես Օռլեանցու, ով մահացել էր 1878 թվականին, տուբերկուլյոզից[6]։

Ծնվելուն պես նա դարձավ հոր ժառանգորդը, բայց վերջինիս հիասթափությունը այնքան մեծ էր, որ սկզբնապես չուզեց աղջկան ժառանգորդի տիտղոս շնորհել՝ սահմանափակվելով սոսկ ինֆանտաի կոչումով։ Այն ժամանակվա իսպանական կառավարության ղեկավար Անտոնիո Կանովաս դել Կաստիլիոն, չհավանելով Մարիա Քրիստինա թագուհուն, Մերսեդեսի մորը, չէր կարող թույլ տալ, որ իսպանական գահը կին ժառանգի՝ հաշվի առնելով Իզաբելլա թագուհու աղետալի կառավարումը[7]։

Սակայն, 1881 թվականի մարտի 10-ին Մերսեդեսը, այնուամենայնիվ, իր հորաքույր Իզաբելլայից ժառանգորդի տիտղոս ստացավ։ Այդ քայլն արվեց կառավարության նոր ղեկավար Մատեո Պրակսեդես Սագաստայի ճնշման տակ։ 1882 թվականի նոյեմբերի 12-ին ծնվում է Մերսեդեսի կրտսեր քույրը՝ Ինֆանտա Մարիա Թերեզան։ Երկրորդ դստեր ծննդից հետո, ժառանգորդի բացակայության պատճառով ծնողների ամուսնությունը սկսեց փլուզվել։ Ալֆոնսոն Մարիա Քրիստինայի հետ ամուսնացել էր միայն ժառանգորդ ունենալու ակնկալիքով, այստեղ բացակում էր սերը։ Իսկ այդ ժամանակ Ալֆոնսոն արդեն արտամուսնական երկու տղաներ ուներ (նրանցից մեկը Ֆեռնան Սանն էր)։

1883 թվականի հուլիսին Մարիա Քրիստինան աղջիկների հետ հեռացավ Իսպանիայից՝ Ավստրիայում գտնվող հարազատներին այցելելու նպատակով։

Հաջորդ տարվա ամառնամուտին Ալֆոնսոյի դրությունը խիստ վատթարացավ, նա տուբերկուլյոզով հիվանդ էր։ Կարճատև թեթևացումից հետո, 1885 թվականի նոյեմբերի 25-ին արքան մահացավ 27 տարեկանում, և Մերսեդեսը անվանապես դարձավ Իսպանիայի ղեկավար՝ մոր ռեգենտության ներքո։ Նա չհռչակվեց թագուհի, քանի որ մայրն այդ ժամանակ սպասում էր երրորդ երեխային։ Երրորդ դստեր ծնունդը Մերսեդեսին կդարձներ Իսպանիայի թագուհի, բայց 1886 թվականի մայիսի 17-ին Մարիա Քրիստինան տղա ունեցավ, ով նույն օրն իսկ հռչակվեց արքա։ Մերսեդեսը կրկին մնաց գահի ժառանգորդ՝ այդ տիտղոսը պահպանելով մինչև իր կյանքի վերջը։

Կրթություն խմբագրել

 
Մերսեդեսը (կանգնած է աջ մասում) մոր, եղբոր և քրոջ հետ։

Երիտասարդ ինֆանտի առաջին հրապարակային ելույթը եղավ եղբոր անչափահասության օրոք մորը ռեգենտուհի հայտարարելը։ Ողջ ընթացքում Մարիա Քրիստինան երեխային պահել էր գրկի մեջ։ Աստուրիայի արքայադուստրը իր քույր Մարիա Թերեզայի հետ միասին կրթություն է ստացել Մադրիդի Թագավորական պալատում։ Երիտասարդ ինֆանտների կրթությամբ զբաղվում էին մայրը և հորաքույր Իզաբելլան՝ գահի նախկին ժառանգորդը[8]։ Թագուհին երեխաներին շատ խիստ էր դաստիարակում։ Չնայած գահի ժառանգորդի տիտղոսը կրելուն՝ Մերսեդեսը ապագա թագուհուն վայել կրթություն չի ստացել՝ սահմանափակվելով միայն սովորական կրթությամբ, ինչը բնորոշ էր արքայատոհմի բոլոր անդամներին։ Ինֆանտին սովորեցրել էին դաշնամուր նվագել, նկարչության դասեր է առել, իսկ թագուհի Մարիա Քրիստինան դստերը սովորեցրել է պալատին բնորոշ թագավորական պարտավորությունները[9]։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրոնին[9]։

Մերսեդեսին նկարագրում են որպես լուրջ, ամաչկոտ և անարտահայտիչ աղջիկ։ Նա ավելի շատ նման էր մորը, ով շատ Հաբսբուրգներին բնորոշ երկարուկ դեմք ուներ[9]։ Ամառվա ամիսներն ընտանիքն անցկացնում էր Սան Սեբաստիանում, Միրամամ պալատում։ Պարմանուհի Մերսեդեսին արտասահմանյան մի շարք ուղևորությունների ժամանակ ուղեկցում էր մայրը[9]։ Դրանք հիմնականում հարազատներին այցելելու նպատակ էին հետապնդում։ Նրանք այցելում էին Իզաբելլա տատիկին Փարիզում, մորաքույր Մարիա դե լա Պասին՝ Մյունխենում և մյուս տատիկ Ելիզավետային՝ Վիեննայում[9]։

1898 թվականին քաղաքական իրավիճակը Իսպանիայում սկսեց վատթարանալ ամերիկա-իսպանական հարաբերությունների և գաղութների վերաբաժանման համար 1898 թվականին սկսված պատերազմի պատճառով։ Մերսեդեսը, քրոջ հետ միասին, համեստ էր ապրում, մայրը թույլ չէր տալիս նրանց մասնակցել Իսպանիայի հասարակական կյանքին։ 1899 թվականի մայիսի 9-ին Մարիա Քրիստինան նախատեսում էր Թագավորական պալատում ընդունելությոսւն կազմակերպել ՝ դուստրերին բարձր հասարակությանը ներկայացնելու կապակցությամբ, սակայն տոնակատարությունը հետաձգվում է պատերազմի պատճառով[10]։ Նույն տարում Մերսեդեսը հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ Կարլ Բուրբոն Սիցիլիացուն՝ Ալֆոնսո Բուրբոն Սիցիլիացի՝ կոմս դի Կազերտայի և վերջինիս կնոջ՝ նույն Բուրբոն Սիցիլիայի տոհմից Մարիա Անտուանետտայի երկրորդ որդուն[11]։

Ամուսնություն խմբագրել

Արքայազն Կարլը երկու Սիցիլիաների տապալված դինաստիայից էր և Իսպանիա էր ժամանել մի քանի տարի առաջ՝ զինվորական ծառայություն անցնելու համար։ Մերսեդեսի հանդիպումը Կարլի հետ պատահականություն չէր։ Արքայազնին որպես Մերսեդեսի ամուսին ընտրել էին Մարիա Քրիստինան և ինֆանտ Իզաբելլան։ Նա այրի թագուհու զարմիկն էր։ Պալատում պարտադիր էին համարում գահի ժառանգորդին Բուրբոնների տան ներկայացուցչի հետ ամուսնացնելը, որպեսզի գահը թագավորական տան այլ ներկայացուցիչներ չժառանգեն։

Արքայազն Կարլը, արդեն չպատկանելով իշխող արքայատանը, մշտական բնակություն հաստատեց Իսպանիայում, ընդունեց իսպանական քաղաքացիություն, ինչը միայն մեծացրեց նրա՝ ամուսնության հնարավորությունները։ Իր անունն անգամ նա փոփոխեց իսպանական հնչողությամբ՝ դառնալով Կառլոս։ Արքայազնը հրաժարվեց նաև միապետության վերականգնման դեպքում սիցիլիական գահը ժառանգելու հնարավորությունից՝ այդ ժամանակ գտնվելով իրավահաջորդության երկրորդ գծում՝ հորից և ավագ եղբորից հետո[12]։

Կառլոսն առանձնանում էր լուրջ բնութագրով, խելացի էր, ամաչկոտ, ինչով էլ գրավեց ժառանգորդուհու ուշադրությունը։ 1899 թվականի դեկտեմբերի 14-ին նրանք նշանադրվեցին։ Ինֆանտը անմիջապես բախվեց լիբերալ և հանրապետական կուսակցությունների խիստ անբարեհաճությանը, իսպանական հասարակությունը ևս չընդունեց նրա ամուսնությունը։ Նմանօրինակ նեգատիվ վերաբերմունքը այդքան կապված չէր Կառլոսի, որքան նրա հոր հետ, ով մասնակցություն էր ունեցել կարլիստական պատերազմներին։ Տագնապներ կային, որ ամուսնությունից հետո Կառլոսը իր հետ նոր պատերազմ կբերի. անգամ նրա՝ Կառլոս անունը անբարեհաճ ընդունվեց։ բացի դա, Սիցիլիական Բուրբոնների տունը համարվում էր ամենապահպանողականը կաթոլիկական բոլոր արքայատների մեջ, ինչը բնավ ընդունելի չէր լիբերալների համար։

Նրանց միությունը քննադատվել է իսպանական թերթերում, ցույցեր են տեղի ունեցել Մադրիդի, Սևիլիայի և Գրանադայի փողոցներում։ Վալյադոլիդ քաղաքի արքեպիսկոպոսը նույնիսկ նամակ է գրել թագուհուն՝ զգուշացնելով նրան այդօրինակ միության հետևանքների մասին։ Թագուհին, ի պատասխան, գրել է նրան. «Մոնսինյոր, գուցե Ձեզ համար ավելի լավ կլինի ուշադրություն դարձնել աղոթքներին և Ձեր մնացած պարտականություններին, և այդժամ մենք կխուսափենք այն արհավիրքից, որի մասին դուք մեզ զգուշացնում եք»[13]։

Ինքը՝ Մերսեդեսը, մորաքույր Պասին գրած նամակում իր խորը հիասթափությունն է արտահայտում այդ նեգատիվ արձագանքների վերաբերյալ. «Ես երջանիկ եմ, որ ամուսնանում եմ նրա հետ, բայց շատ տխուր եմ։ Ով է այս ամենի հեղինակը։ Իմ մայրը տառապում է դրա պատճառով…և այս ամենը այն բանի համար, որ նրա հայրը կռվել է դոն Կառլոսի հետ։ Արդյո՞ք դա արդար է»[14]։

Մայրաքաղաքի իրավիճակը մթագնեց այդ ամուսնությունը[15]։ Պսակադրության օրը Մադրիդի փողոցները փակված էին, իսկ Թագավորական պալատը հայտնվել էր պահակախմբի խիստ հսկողության տակ՝ փողոց դուրս եկած վիթխարի քանակությամբ ցուցարարների պատճառով։ Ոչ մի էական միջադեպեր տեղի չունեցան, և հարսանիքը կայացավ 1901 թվականի փետրվարի 14-ին Մադրիդի Թագավորական պալատի մատուռում[16]։

Մահ խմբագրել

Զույգը սկսեց ապրել Թագավորական պալատում, Մայր-թագուհու մոտ, ով ուզում էր դստրերի կողքին ապրել և մասնակցել թոռների դաստիարակությանը[17]։ Միությունը երջանիկ էր։ Ծնվեցին երեք երեխաներ՝

  • Դոն Ալֆոնսո, արքայազն Բուրբոն–Սիցիլիացի՝ Իսպանիայի ինֆանտ (1901—1964), Աստուրիայի արքայազն 1904—1907 թվականներին,ամուսնացել է Ալիսա Բուրբոն-Պարմսկայայի հետ, ունեցել է երեք երեխա։
  • Ֆեռնանդո (1903—1905) ՝ մահացել է Սան Սեբաստիանում մոր մահից մեկ տարի անց։
  • Իզաբելլա Ալֆոնսա, արքայադուստր Բուրբոն-Սիցիլիացի, Իսպանիայի ինֆանտ (1904—1985)՝ կոմս Յան Զամոյսկու կինը, ունեցել է չորս երեխա։

Երկու որդիներին ունենալուց հետո Մերսեդեսը շատ էր ուզում դուստր ունենալ։ 1904 թվականի սեպտեմբերին նա դարձավ 24 տարեկան։ Դրանից հետո նա ուժեղ հիվանդացավ. նրա մոտ կույր աղիքի բորբոքում էր, ինչը սկզբնապես ախտորոշվել էր որպես աղիքների սովորակ սպազմ։ Հոկտեմբերի 16-ին նա վաղաժամ ծննդաբերեց իր դստերը՝ Իզաբելլա Ալֆոնսային[18]։

Երեխայի ծննդյան օրը Մերսեդեսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Երբ նա ծննդաբերեց երեխային, սկզբում բժիշկները ասացին, որ երեխան մահացած է, բայց պարզվեց, որ դա ճիշտ չէր։ Մերսեդեսը վախճանվեց հաջորդ օրը, 1904 թվականի հոկտեմբերի 17-ին։

Մերսեդեսի երեք երեխաները մնացին ապրելու Թագավորական պալատում Մարիա Քրիստինա տատիկի հետ։ Մոր մահից հետո ավագ որդին ժառանգեց նրա տիտղոսը, որը 1907 թվականին փոխանցեց դոն Ալֆոնսոյին՝ արքա Ալֆոնսո XIII-ի ավագ որդուն[19]։

Հուղարկավորված է Էսկորիալում։ Նրա մահից հետո Կառլոսը երկրորդ անգամ ամուսնացավ Լուրիզա Օռլեանցու հետ՝ ունենալով մեկ որդի և երեք դուստր։ Նրանցից Մարիա դե լաս Մերսեդեսը եղել է Իսպանիայի Խուան Կառլոս թագավորի մայրը։

Պարգևներ խմբագրել

 Մարիա Լուիզա թագուհու շքանշանը (Իսպանիա)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել