Մերովինգներ, առաջին թագավորական դինաստիան Ֆրանկական պետությունում։ Նրանց պետության սահմանները ձգվում էին ներկայիս Ֆրանսիայի, Բելգիայի ինչպես նաև Գերմանիայի, Շվեյցարիայի և Նիդերլանդների տարածքներով։ Ավանդական տոհմահայրը Մերովեն է (Merovaeus), որտեղից էլ եկել է դինաստիայի անվանումը։ Մերովինգների օրոք Ֆրանկական պետությունում սկզբնավորվում են ֆեոդալական հարաբերությունները։ Մերովինգները տիրել են V դարից մինչև VIII դարի կեսեր (751 թվականը)։ Մերովինգների գլխավոր ներկայացուցիչներն են․ Քիլդերիկ 1-ին (կառավարել է 457-481 թվականներին), դինաստիայի փաստական հիմնադիրը, Քլոդվիգ 1-ին (կառավարել է 481-511 թվականներին), Քիլպերիկ 1-ին (կառավարել է 561-584 թվականներին, ֆրանկական հողերի մի մասում՝ Սուասոն կենտրոնով), Սիգեբերտ 1-ին (կառավարել է 561-575 թվականներին, Ավստրազիայում), Քլոտար 2-րդ (584-629, մինչև 613 թվականը՝ Նեյստրիայում), Դագոբերտ 1-ին (629-639), Խիլդերիկ 3-րդ (743-751), որին տապալեց Պիպին Կարճահասակը։

Մերովինգները

Ծագում խմբագրել

Մերովիգների դինաստիան սերում է ֆրանկական արիստոկրատիայից։ Ֆրանկները մեր թվարկության III դարում միավորվում են և աստիճանաբար բնակության հաստատում Հռոմենական կայսրության հյուսիսարևելյան հատվածում և մասնավորապես Գալիայի բելգիական հատվածում մերովինգների նախնիները արմատներ գցեցին։ Կայսրության առաջին տարիներից ներգաղթյալ խմբերը քիչ թե շատ միատարր էին և չէին դադարում տեղաշարժվել արևելքից արևմուտք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 498