Մերի Օսթին (անգլ.՝ Mary Austin; մարտի 6, 1951(1951-03-06), Ֆուլհեմ, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), 1970-1976 թվականներին բրիտանական Queen ռոք խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի ընկերուհի և օգնական։

Մերի Օսթին
անգլ.՝ Mary Austin
Դիմանկար
Մերի Օսթինը «Ֆրեդի Մերկուրի․ Չպատմված պատմություն» ֆիլմում (2000)
Ծնվել էմարտի 6, 1951(1951-03-06) (73 տարեկան)
ԾննդավայրՖուլհեմ, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունանգլիացի
ԱշխատավայրBiba?

1970-ականների վերջին իր հարցազրույցներից մեկի ժամանակ Ֆրեդի Մերկուրին խոստովանել է, որ Օսթինը «նրա ամբողջ կյանքի սերն է և մի մարդ, ում չի կարողացել փոխարինել ոչ մի սիրեկան», իսկ նրա հետ հարաբերությունները նա ընդունում էր որպես «ամուսնություն»[1][2]։ Մերիից բաժանվելուց հետո, Մերկուրին աշխատանքի է վերցրել նրան իր սեփական ընկերության մեջ և դարձել է նրա որդու՝ Ռիչարդի, կնքահայրը[3]։

Կենսագրություն խմբագրել

Նա ծնվել է 1951 թվականի մարտի 6-ին Անգլիայի Լոնդոն քաղաքում՝ աշխատող դասի ընտանիքում։ Նրա երկու ծնողներն էլ խուլ էին։ Մերին ստիպված էր աշխատել 15 տարեկանից՝ սկզբում որպես քարտուղարուհի, հետո էլ՝ բուտիկում[4]։

 
Լոնդոնի Քենսինգթոն թաղամասում գտնվող Garden Lodge տան լուսանկար

Մերկուրին և Օսթինը ծանոթացել են 1969 թվականին՝ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի շնորհիվ, ում հետ նա հանդիպում էր։ Մերկուրին առաջարկություն է արել Օսթինին 1973 թվականի Սուրբ Ծննդյան օրը[5]։ Մերին համաձայնվել է, սակայն նրանք այդպես էլ չեն ամուսնացել[6]։ 1973-1976 թվականներին նրանք միասին ապրում էին Լոնդոնում։ Մերին բաժանվել է Ֆրեդիից այն բանից հետո, երբ երգիչը խոստովանել է, որ բիսեքսուալ է[7][8]։ Մերկուրին մի քանի երգ է գրել Մերի Օսթինի մասին, հատկապես «A Night at the Opera» (1975) ալբոմի «Love Of My Life» երգը[9][10]։

Ֆրեդի Մերկուրին կտակել է նրան իր ունեցվածքի կեսը, ներառյալ Garden Lodge տունը Լոնդոնի Քենսինգթոն շրջանում և իր ձայնասկավառակների հետագա վաճառքից շահույթի իրավունքները[11]։ Օսթինը Mercury Phoenix Trust բարեգործական ֆոնդի անդամ է։ Արտիստի խնդրանքով նա նաև միակ մարդն է, ով տեղյակ է, թե որտեղ է թաղված Ֆրեդիի աճյունը[12][13]։

2017 թվականի Օսթինը հեռացրել է Garden Lodge-ի ցանկապատի վրա գտնվող Ֆրեդի Մերկուրիի հիշատակի վայրը, որի վրա երգչի երկրպագուները պատկերներ և գրություններ էին թողնում։ ԶԼՄ-ները դժգոհություն են հայտնել այս որոշման վերաբերյալ։

Անձնական կյանք խմբագրել

Մերկուրիից բաժանվելուց հետո նա սկսել է հանդիպել երաժիշտ Ջո Բերթի հետ։ 1990-1993 թվականներին նա հարաբերությունների մեջ էր գտնվում ճարտարապետ Փիրս Քեմերոնի հետ։ Նրանք երկու որդի են ունեցել՝ Ռիչարդ և Ջեյմս։ 1998-ից 2006 թվականներին նա ամուսնացած էր բիզնեսմեն Նիք Հոլֆորդի հետ։

Հանրամատչելի մշակույթում խմբագրել

Ռոնալդ Ռիթեր և Էվերմոր Սուսանի «Խոսակցություն Ֆրեդի Մերկուրիի հետ» (անգլ.՝ «Conversations With Freddie Mercury») գրքում Մերիին մի ամբողջ գլուխ է հատկացվել։ Տեղեկություններ նրա մասին կարելի է գտնել նաև Մերկուրիի կենսագրական գրքերի մեջ, օրինակ, Մարկ Բլեյքի «Ֆրեդի Մերկուրի․ Կախարդության տեսակ» (անգլ.՝ «Freddie Mercury: A Kind Of Magic») կամ Դևիդ Բրեթի «Ֆրեդի Մերկուրի․ Ինտիմ կենսագրություն» (անգլ.՝ «Freddie Mercury: An Intimate Biography») գրքերում։

Օսթինը հայտնվել էր Ֆրեդի Մերկուրիի մասին վավերագրական կենսագրական «Ֆրեդի Մերկուրի․ Չպատմված պատմությունը» (անգլ.՝ «Freddie Mercury: The Untold Story») (2000) ֆիլմում։ Ներկայումս նա հանրային մարդ չէ և հազվադեպ է հարցազրույցներ տալիս։

Ամերիկաբրիտանյան «Բոհեմական Ռապսոդիա» ֆիլմում նրա դերը կատարել է Լյուսի Բոյնտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. For A Song: The Mercury that’s rising in rock is Freddie the satiny seductor of Queen//«People Magazine», 12 мая 1977 года
  2. St. Michael, Mick. Queen in their own words(անգլ.). — London: Omnibus Press, 1994. — ISBN 978-0-7119-3014-8.
  3. Jones, Lesley-Ann (2012). Mercury: An Intimate Biography of Freddie Mercury. Simon and Schuster. էջ 83. ISBN 978-1-4516-6397-6.
  4. «Mary Austin». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  5. «Mary Austin – Biography 2020». Nestlords (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  6. Bertram, Colin. «Meet Mary Austin, the Woman Who Stole Freddie Mercury's Heart». Biography (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  7. Вигг, Дэвид. Интервью с Мэри Остин Արխիվացված 2008-06-18 Wayback Machine // OK! — 2000. — 17 марта.
  8. Jones 2011, էջ. 3, Ch. 7, Mary
  9. Origjanska, Magda (2017 թ․ հուլիսի 18). «Mary Austin: The woman who inspired Freddie Mercury as a muse and stood by him at the end». The Vintage News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  10. Parker, Lyndsey (2017 թ․ սեպտեմբերի 8). «Brian May discusses the unusual, beautiful love story in Freddie Mercury biopic». Yahoo! Entertainment. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  11. «Freddie Mercury's 'wife' Mary Austin 'could never let him go' until he died» (անգլերեն). The Daily Star. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. Меркьюри завещал мне свои миллионы Արխիվացված 2010-10-23 Wayback Machine // Daily Mail Weekend. — 2000. — 22 января.
  13. Неизвестные фотографии Фредди Меркьюри пролили свет на отношения с его «незаменимой женой» Мэри Остин(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել