Մերի Ջեյն Սիկոլ (անգլ.՝ Mary Jane Seacole, 1805[1][2][3][…], Քինգստոն, Colony of Jamaica, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - մայիսի 14, 1881(1881-05-14)[4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), երբեմն անվանում են Մայր Սիկոլ կամ Մերի Գրանտ, ճամայացի բուժքույր, որն առավել հայտնի է Ղրիմի պատերազմում ներգրավված լինելու համար։ Պանամայում և Ղրիմում հիմնադրել և ղեկավարել է հիվանդանոցներ՝ հիվանդներին խնամելու և բուժելու համար։

Մերի Սիկոլ
Ծնվել է1805[1][2][3][…]
ԾննդավայրՔինգստոն, Colony of Jamaica, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էմայիսի 14, 1881(1881-05-14)[4]
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունբուժքույր, ինքնակենսագիր, գրող և traditional healer
ԱմուսինEdwin Horatio Hamilton Seacole?

Կենսագրություն խմբագրել

Սիկոլը բուսաբուժությունը և ժողովրդական բժշկությունը սովորել է մորից, որը հաշմանդամ եվրոպացի զինվորների և նավաստիների գիշերօթիկ տան ղեկավարն էր։

Լսելով Ղրիմի պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վատ խնամքի մասին և վստահ լինելով, որ արևադարձային բժշկության մասին իր գիտելիքները կարող են օգտակար լինել նրանց՝ մեկնել է Լոնդոն՝ ռազմաճակատում կամավոր բուժքույր աշխատելու համար։ Հիմնվելով Կենտրոնական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում ձեռք բերած փորձի վրա՝ դիմել է Ռազմական նախարարություն և խնդրել իրեն որպես ռազմական բուժքույր ուղարկել Ղրիմ։ Նրան մերժել են այն ժամանակ բժշկությունում կանանց մասնակցությանը նաշապաշարմունքային վերաբերմունքի պատճառով։

Բրիտանական կառավարությունը հետագայում որոշել է կանանց թույլ տալ մեկնեն ռազմական գոտիներ, սակայն Մերին չի ներառվել Ֆլորենս Նայթինգեյլի կողմից ընտրված 38 բուժքույրերի խմբում։ Փոխարենը ինքնուրույն 4000 մղոն (մոտ 6500 կմ) ճանապարհ անցնելու համար պարտքով գումար է վերցրել։ Հայտնի է դարձել վիրավորներին բուժելու, հաճախ վիրավորներին երկու կողմից կրակի տակ բուժելու շնորհիվ։

1856 թվականին՝ պատերազմն ավարտվելուց հետո գրեթե աղքատացել է և մնացել առանց գումարի։ Աղքատությունից փրկվել է Ղրիմի պատերազմի իր գործընկերների շնորհիվ, որոնք կազմակերպել են բարեգործական համերգ։ Հաջորդ տարիներին՝ 1857 թվականի հնդկական ապստամբությունից հետո ցանկություն է հայտնել աշխատել Հնդկաստանում, բայց չի կարողացել ճանապարհորդության համար անհրաժեշտ միջոցները հավաքել։

Սիկոլը Ֆլորենս Նայթինգեյլի նման կյանքի ընթացքումպարգևատրվել է, սակայն մահից հետո մոռացվել է գրեթե մեկ դար։ Այժմ նրան մեծարում են քաջության և բժշկական հմտությունների համար, ինչպես նաև որպես «կին, որը չնայած վիկտորիանական հասարակության ազդեցիկ հատվածի ռասայական նախապաշարմունքներին հաջողակ էր»։

Երկեր խմբագրել

«Տիկին Սիկոլի զարմանալի արկածները տարբեր երկրներում» (1857 թ.) ինքնակենսագրությունը նրա փորձի վկայությունն է և միևնույն ժամանակ խառը ծագում ունեցող կնոջ ամենավաղ ինքնակենսագրությունը։

Մատենագրություն խմբագրել

  • Ziggi Alexander & Audrey Dewjee, Mary Seacole: Jamaican National Heroine and Doctress in the Crimean War, Brent Library Service 1982 (ISBN 0-9503227-5-X p/b)
  • Ziggi Alexander, «Let it Lie Upon the Table: The Status of Black Women’s Biography in the UK», Gender & History, Vol. 2 No. 1 Spring 1990, p. 22-33 (ISSN 0953-5233)
  • Elizabeth N Anionwu: A short history of Mary Seacole. A resource for nurses and students, Royal College of Nursing 2005 (ISBN 1-904114-16-4)
  • Mark Bostridge, Florence Nightingale. the Woman and Her Legend, Viking 2008.
  • Mark Bostridge, 'Ministering on Distant Shores', The Guardian, 14 February 2004. [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 961.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ խմբագրել