Մերի Մոզեր

անգլիացի նկարիչ

Մերի Մոզեր (անգլ.՝ Mary Moser, հոկտեմբերի 27, 1744(1744-10-27)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 2, 1819(1819-05-02)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի նկարիչ, Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիայի հիմանդիր երկու կին անդամներից և Մեծ Բրիտանիայում 18-րդ դարի առավել հայտնի կին արվեստագետներից մեկը[5]։ Մոզերը ստեղծել է դիմանկարներ, բայց աչքի է ընկել իր ստեղծած ծաղիկների կտավներով[6]։

Մերի Մոզեր
Ծնվել էհոկտեմբերի 27, 1744(1744-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էմայիսի 2, 1819(1819-05-02)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն,  Մեծ Բրիտանիայի թագավորություն և Շվեյցարիա[3]
Մասնագիտությունծաղիկներ պատկերազարդող և նկարչուհի
Ժանրծաղկային նատյուրմորտ
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
 Mary Moser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մոզերը ծնվել է Լոնդոնում։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Շվեյցարիայում ծնված նկարիչ հայրը՝ Ջորջ Մայքլ Մոզերը (1706-1783), և նրա տաղանդը նկատելի է եղել դեռևս վաղ տարիքից։ 14 տարեկան հասակում արժանացել է Արվեստի ընկերության իր առաջին մեդալին[5]։ Մեծ Բրիտանիայի արվեստագետների ընկերակցությունում շարունակաբար ցուցադրվել են նրա ծաղկային աշխատանքները։ Տասը տարի անց 35 այլ արվեստագետների հետ միասին (ներառյալ նրա հայրը) կազմավորել են թագավորական ակադեմիան և Անգելիկա Կաուֆմանի հետ դարձել ակադեմիայի առաջին կին անդամները։

 
«Ծաղիկներով նատյուրմորտ» (Ծաղիկների պարտեզ), Մերի Մոզեր, Բրուքլինի թանգարան
 
Յոհան Ցոֆֆանի, «Թագավորական ակադեմիայի անդամները», 1772, Լոնդոնի թագավորական հավաքածու

Յոհան Ցոֆֆանիի ստեղծած «Թագավորական ակադեմիայի անդամները» (1771-1772 թվականներ, Լոնդոնի թագավորական հավաքածու) խմբակային դիմանկարում ակադեմիայի անդամները հավաքված են մերկ տղամարդ մոդելի շուրջ այն ժամանակ, երբ կանանց արգելվում էր նման ուսուցում, որպեսզի պահպանեին իրենց համեստությունը։ Ուստի Մոզերին և Կաուֆմանին նկարում ընդգրկելու համար Ցոֆֆանին պատկերել է նրանց դիմանկարները պատից կախված։

Ջորջ Ռոմնին (1770) նատյուրմորտ ստեղծելիս պատկերել է Մոզերին։ Այդ աշխատանքը 2003 թվականին ձեռք է բերվել Լոնդոնի ազգային դիմանկարների պատկերասրահի կողմից։

1790-ական թվականներին Մոզերը թագուհի Շառլոտից ստացել է պատվեր, որի համար նրան վճարել են մոտ £900՝ Վինձորի Ֆրոգմոր տան սենյակում ստեղծելու ծաղկային դեկորատիվ սխեմա[7]։ Սա նրա մասնագիտական վերջին աշխատանքներից էր, նախքան կապիտան Հյու Լոյդի հետ 1793 թվականի հոկտեմբերի 23-ին ամուսնանալը։ Անցնելով թոշակի՝ նա սկսել է ցուցադրել աշխատանքները իր ամուսնական անունով[6]։ Մինչև 1802 թվականը ցուցադրվել է Թագավորական ակադեմիայում[5]։

Այս ժամանակահատվածում Մոզերն ազատ հարաբերություններ է ունեցել Ռիչարդ Կոսուեյի հետ, ով բաժանվել էր կնոջից՝ Մարիայից։ 1793 թվականին Մոզերը նրա հետ մեկնել է ճամփորդության։ Իր գրառումներում Ռիչարդը համեմատականներ է տարել Մոզերի և Մարիայի միջև[8]։

Մոզերը մահացել է 1819 թվականի մայիսի 2-ին Լոնդոնի Վերին Թորնհաու փողոցում։ Թաղված է ամուսնու կողքին՝ Կենսինգտոնի գերեզմանատանը[7]։

Մոզերի մահից հետո՝ 1819 թվականին, ակադեմիայի իսկական կին անդամներ չեն ընտրվել մինչև 1936 թվականին ընտրվել է Լաուրա Նայթը։

Գրականություն խմբագրել

  • de Bray, Lys (2001). The Art of Botanical Illustration: A history of classic illustrators and their achievements, p. 72. Quantum Publishing Ltd., London. ISBN 1-86160-425-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 SIKART — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. 5,0 5,1 5,2 Gibbons, Fiachra (2003 թ․ սեպտեմբերի 24). «Gallery honours pioneering woman painter». London: The Guardian. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  6. 6,0 6,1 Brian Stewart & Mervyn Cutten (1997). The Dictionary of Portrait Painters in Britain up to 1920. Antique Collectors' Club. ISBN 1 85149 173 2.
  7. 7,0 7,1 Moser, Mary (DNB00)
  8. Schuchard Martha, Why Mrs Blake Cried: William Blake and the Erotic Imagination, Pimlico, 2007, p.253

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Մոզեր» հոդվածին։