Թագուհի Մերիտրա-Հատշեպսուտ (անգլ.՝ Merytre-Hatshepsut, երբեմն նաև՝ Հատշեպսուտ-Մերյետ-Ռա), Թութմոս III փարավոնի մեծ թագուհի, որն այդ տիտղոսին արժանացել է Սաթիայի մահից հետո։ Եղել է Ադորատրիքս Հույի դուստրն ու փարավոն Ամենհոտեպ II-ի մայրը։

Մերիտրա-Հատշեպսուտ
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 15-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 1425
ՔաղաքացիությունՀին Եգիպտոս
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԹութմոս III
Զբաղեցրած պաշտոններԱմուն աստծո կինը
ԵրեխաներԱմենհոտեպ II, Iset?, Nebetiunet?, Meritamen? և Menkheperre?
 Merytre-Hatshepsut Վիքիպահեստում
Մերիտրա-Հատշեպսուտն ու իր որդի Ամենհոտեպ II-ը

Ընտանիք խմբագրել

Մերիտրա-Հատշեպսուտը հիերոգլիֆներում
<
ramriitF4
t
A51
>

Մերիտրա Հատշեպսուտ
Mr.t Rꜥ ḥꜣ.t šps.(w)t
«Ռայի սիրելի, առաջինն ազնվազարմների մեջ»

Մերիտրա-Հատշեպսուտն ունեցել է ազնվականական ծագում։ Նա հավանաբար եղել է քրմուհի Ադորատրիքս Հույի դուստրը, որի՝ Բրիտանական թանգարանում գտնվող արձանը (EA 1280) պատկերում է թոռնիկին գրկած Հույին ու ներկայացնում Թութմոս III-ի և Մերիտրա-Հատշեպսուտի մյուս զավակներին՝ նրա նստած դիրքով արձանի կողքերին պատկերված։ Եղել է փարավոն Ամենհոտեպ II-ի, արքայազն Մենխեպերրեի, արքայադուստրեր Նեբետիունետի, Մերիտամուն C-ի, Մերիտամուն D-ի և Իսետի մայրը[1]։

Կենսագրություն խմբագրել

Հայտնի է, որ Մերիտրա-Հատշեպսուտը կրում էր «ժառանգական արքայադուստր» (iryt-p`t), «Միակ, մեծ գովելի» (wrt-hzwt-w’tit), «արքայի մայր» (mwt-niswt), «երկու երկրի տիրուհի» (nbt-t3wy), «արքայի կին» (hmt-nisw), «մեծ արքայի կին» (hmt-niswt-wrt), «աստծո կին» (hmt-ntr) ու «աստծո ձեռք» (djrt-ntr) տիտղոսները[2]։

Մերիտրա-Հատշեպսուտը մեծ թագուհի է դարձել Սաթիայի մահից հետո։ Հիշատակված է Մեդինեթ Հաբուում գտնվող Թութմոս III-ի մահվան տաճարում։ Թագուհին պատկերված է նստած Թութմոս III-ի հետևում կանգնած։ Նա պատկերված է թագուհու ամբողջական արդուզարդով, այդ թվում՝ անգղի գլխարկով, կրկնակի փետուրներով բուշել գլխազարդով ու անվանվել է «մեծ թագուհի[3]։

 
Մերիտրա-Հատշեպսուտը պատկերված է Մեդինեթ Հաբուում գտնվող Թութմոս III-ի մահվան տաճարում:

Մերիտրա-Հատշեպսուտը պատկերված է մի քանի դամբարաններում, այդ թվում՝ իր ամուսնու՝ Թութմոս III-ի (KV34) դամբարանում։ Սյուներից մեկի վրա թագուհին, որը նույնացվել է որպես Մերիտրա, հանդիսանում է Թութմոս III-ին հաջորդող երեք թագուհիներից մեկը։ Նրան հաջորդում են թագուհիներ Սաթիան ու Նեբտուն և արքայադուստր Նեֆերտարին[4]։

 
Թութմոս III-ը և նրա ընտանիքն իր KV34 դամբարանում։ Ներքևի շարքում Մերիտրան կանգնած է Թութմոս III-ի ետևում:

Թեբեում գտնվող Ռայի (TT72) դամբարանում Մերիտրա-Հատշեպսուտը նստած դիրքով պատկերված է իր որդու՝ Ամենհոտեպ II-ի կողքին/հետևում[5]։ Շեյխ Աբդ էլ-Քուրնայում գտնվող մեկ այլ դամբարանի տեսարանում կարծես պատկերված է Մերիտրա-Հատշեպսուտի արձանը, որը ցուցադրված է հարթակիվրա վրա մի փոքրիկ կառույցում։ Պատկերված մյուս արձանները բոլորը ներկայացնում են Թութմոս III-ին։ Մեկ այլ ստելայում պատկերված է Մերիտրա-Հատշեպսուտը՝ կանգնած Թութմոս III-ի առջև։ Թագուհին պատկերված է բուշելով և կրկնակի փետուրներով։ Նա պատկերված է՝ ձեռքերում բռնած խորհրդանշական գավազանները[4]։

 
Տեսարան Շեյխ Աբդ էլ-Քուրնայում գտնվող դամբարանից. տեսարանում պատկերված է Մերիտրա-Հատշեպսուտի արձանը:

Մահ և հուղարկավորություն խմբագրել

Սկզբնապես նախատեսված է եղել Մերիտրա- Հատշեպսուտին հուղարկավորել KV42 դամբարանում։ Հիմքերի նստվածքները հայտնաբերվել են 1921 թվականին, որոնք հստակորեն հաստատում են, որ գերեզմանն ի սկզբանե նախատեսված է եղել նրա համար։ Հնարավոր է, սակայն, որ նա թաղված լինի իր որդու՝ Ամենհոտեպ II-ի KV35 դամբարանում, իսկ KV42 դամբարանն օգտագործված լինի Թեբեի քաղաքապետ Սենեֆերի և վերջինիս կնոջ՝ Սենեթնայի համար[6]։ KV42 դամբարանի չօգտագործումը կարող է վկայել իր թոռան գահակալության օրոք նրա շնորհազրկման մասին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dodson, A. and D. Hilton 2004. The Complete Royal Families of Ancient Egypt London: Thames and Hudson. pp. 132–133, 139
  2. Wolfram Grajetski: Ancient Egyptian Queens: a hieroglyphic dictionary. Golden House Publications, London 2005, 0954721896, S. 53.
  3. Karl Richard Lepsius: Denkmäler aus Aegypten und Aethiopien. Bd. 5, Leipzig 1913, Blatt 38 (reprint: Verlagsgruppe Zeller, Osnabrück 1970).
  4. 4,0 4,1 A. Bart Merytre-Hatshepsut website [1] Արխիվացված 2008-04-16 Wayback Machine
  5. Lepsius Denkmahler Abt III, Band 5, Bl. 62
  6. «KV42 from the Theban Mapping Project». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. «Tuthmosis III (Menkheperre)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիտրա-Հատշեպսուտ» հոդվածին։