Մերիոն Օջիլվի (1495 - 1575 կամ 1575), Շոտլանդիայի թագավոր Ջեյմս V-ի խորհրդական կարդինալ Բիթոնի կին կամ սիրուհի։

Մերիոն Օջիլվի
Ծնվել է1495
Մահացել է1575 կամ 1575
Ծնողներհայր՝ Sir James Ogilvy of Airlie, 1st Lord Ogilvy of Airlie?[1], մայր՝ Jean Lyle?[1]
ԵրեխաներMargaret Bethune?[1], David Bethune, 2nd of Melgund?[1], Alexander Bethune, 1st of Hospitalfield and Carsgownie?[1] և Agnes Bethune?[1]

Վաղ կյանք խմբագրել

Լինտրաթենցի սըր Ջեյմս Օջիլվիի դուստրն էր։ 1491 թվականին Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ը դիվանագետ սըր Ջեյմսին դարձրել է Էյրլայլի լորդ Օջիլվի։ Մայրը Ջանեթ Լայլն էր (մահացել է 1525 թվականին), որն իր ամուսնու չորրորդ կինն էր[2] ու, հնարավոր է, ռենֆրուշիրցի 2-րդ լորդ Ռոբերտ Լայլի դուստրը։ Մերիոնը մանուկ հասակում ապրել է Էյրլայլ ամրոցում և Արբրոութի ընտանեկան կալվածքներում։ Ունեցել է ավագ քույր՝ Ջանեթ Օջիլվին և ավելի տարիքով խորթ եղբայր՝ Ջոն Օջիլվին, որը դարձել է Օջիլվիի 2-րդ լորդը։

Մահից առաջ նրա հայրը միայն մասնակիորեն է անդրադարձել Մերիոնին, այն էլ ամուսնական պայմանագրում, ըստ որի Միդմարի Գորդոնի ժառանգը պետք է ամուսնանար Ջանեթի հետ, իսկ վերջինիս մահվան դեպքում՝ Մերիոնի։ Ջանեթը երիտասարդ տարիքում է մահացել, իսկ պայմանագիրն այդպես էլ չի իրագործվել։ 1525 թվականին Մերիոնը դեռևս ամուսնացած չէր ու կառավարում էր իրենց կալվածքները[2]։

 
Արբրոութի վանք

Կյանք Դեյվիդ Բիթոնի հետ խմբագրել

Ջեյմս Բիթոնը Գլազգոյի արքեպիսկոպոսն էր և նրա արքեպիսկոպոսության կազմի մեջ մտնում էին նաև Արբրուոթի ու Քիլվինինգի վանքերը[3]։ 1522 թվականին, երբ նա դարձել է սուրբ Էնդրյուսի արքեպիսկոպոս, հօգուտ իր զարմիկ Դեյվիդ Բիթոնի հրաժարվել է Արբրուոթի իր իրավունքներից in commendam[4]։ In commendam-ը եկեղեցական բենեֆիցիումի հատկացումն էր հովանավորին, որը կարող էր նաև աշխարհիկ մարդ լինել[5]։ Նորանշանակ վանահայրը ստանում էր վանքի եկամտի մի մասը՝ առանց իր պարտականությունները կատարելու ու նույնիսկ վանքում բնակվելու։

 
Էթի ամրոց

Մերիոնի հարաբերությունները Դեյվիդ Բիթոնի հետ, որն այն ժամանակ դեռ Արբրոութի վանահայրն էր, հավանաբար սկսվել են մոտավորապես 1525 թվականին, երբ Էյրլայլում նա զբաղված էր իր հանգուցյալ մայրիկի գործերով։ 1526 թվականի փետրվարի մի գրառման համաձայն՝ Մերիոնը Բիթոնի հետ Էդինբուրգում է եղել, որից հետո բնակվել է Արբրոութի մերձակայքում գտնվով վերջինիս պատկանող Էթի ամրոցում։ Մերիոնի հետ Բիթոնի հարաբերությունները հաճախ դիտվել են որպես վերջինիս մեղքերից մեկը, քանի որ կաթոլիկ եկեղեցականը պետք է կուսակրոնություն պահպաներ։ Պատմաբան Մարգարեթ Սանդերսոնը նրանց հարաբերությունները համարել է հոգևորականի հարճապահության օրինակ, մի բան, որ Բիթոնն ինքը դատապարտում էր ուրիշների մոտ[6]։ Բիթոնի «Շոտլանդիայի կարդինալը» կենսագրականում Սանդերսոնը ընդարձակ մեկնաբանում է այս հարցը և ցույց տալիս, որ նրա բոլոր ութ երեխաները ծնվել էին նախքան Բիթոնի ձեռնադրությունը, որը հավանաբար տեղի է ունեցել որպես ֆրանսիական Միրեպուա թեմի եպիսկոպոս նրա օծման ժամանակներում, 1538 թվականին։ Մինչև 19-րդ դարը կարդինալի հարաբերությունները Մերիոնի հետ նրա քննադատների կողմից թիրախային հարց չեն եղել, ոչ էլ նրա կողմնակիցներն են դրանցից ամաչել[7]։

Օջիլվին զգալի ունեցվածք է ձեռք բերել վանքի հաշվին ու հաճախ հայտնվել դատարանում՝ իր իրավունքները պաշտպանելու համար[8]։ Նրա եկամտի աղբյուրներից մեկը սուրբ Վայգիանս գյուղի Քիրքթաունի վարձակալության վճարներն էին։

 
Մելգունդ ամրոց

1543 թվականին Բիթոնը գնել է Մելգունդ ամրոցն ու այն դարձել է Մերիոնի բնակավայրը։ Նոր աշտարակի հարկաբաժիններից մեկի պատուհանների վրա նրանց զինանշանն է, ինչպես ցանկացած հողատեր ամուսնական զույգի[8]։ Կարդինալն սպանվել է սուրբ Էնդրյուսի ամրոցում 1546 թվականին։ Ըստ ռեֆորմատոր Ջոն Նոքսի՝ Մերիոնը հենց նոր էր ամրոցի հետնամուտքից դուրս եկել, երբ Բիթոնի թշնամիները ներխուժել են այնտեղ[9]։ 1547 թվականին Մերիոնն ամուսնացել է ոմն Ուիլյամ Դուգլասի հետ, բայց նույն թվականի սեպտեմբերի 18-ին կրկին այրիացել է։

Վախճանվել է Մելգունդում 1575 թվականի հունիսին ու հուղարկավորվել Քիննելի ծխական եկեղեցու Օջիլվիներին պատկանող թևում[10]։

Կարդինալի երեխաներ խմբագրել

1531 թվականի մարտին երեխաներից ոմանք ստացել են իրենց ծնունդն օրինականացնող թագավորական նամակներ, իսկ որդիների համար պահանջվում էր պապական թողությունը, որով փոխհատուցվելու էր նրանց «ծննդյան արատը»՝ եկեղեցական կարիերա սկսելուց առաջ։

  • Մարգարեթ Բիթոն, ամուսնացել է Քրոուֆորդի 10-րդ կոմս Դեյվիդ Լինդսեյի հետ, նրա զավակներից էր Քրոուֆորդի 13-րդ կոմս Հենրի Լինդսեյը։
  • Էլիզաբեթ Բիթոն (մահացել է 1574 թվականին), ամուսնացել է վայնցի Ալեքսանդր Լինդսեյի հետ։
  • Ջորջ Բիթոն, մահացել է երիտասարդ տարիքում։
  • Մելգունդցի Դեյվիդ Բիթոն, ամուսնացել է Բայրեսի լորդ Լինդսեյի դուստր Մարգարեթ Լինդսեյի հետ․ նրանց որդին, նույնպես մելգունդցի Դեյվիդ Բիթոն անունով, դարձել է Աննա Դանիացու տնտեսվարը։
  • Ջեյմս Բիթոն (մահացել է 1560 թվականին)
  • Ալեքսանդր Բիթոն
  • Ջոն Բիթոն
  • Ագնես Բիթոն, նախ ամուսնացել է Ջեյմս Օքթերլոնիի հետ, ապա՝ Ջայթի Ջորջ Գորդոնի հետ ու հանդիսացել գրող Ջորջ Բայրոնի նախատատը[11]։

Մերիոն Օջիլվիի կտակ խմբագրել

Մերիոնի կտակում նշվել է նրա ագարակների ոչխարների, խոշոր եղջերավորների ու բերքի արժեքը։ Նա ուներ կանխիկ £1000 շոտլանդական ֆունտ։ Նրա ծառաների թվում էին խոհարար Ռոբերտ Սմիթը, Ալեքսանդր Սիմսոնը, մելգունդցի վարպետ Թոմաս Լայնը, Իսոբել Գրեգն ու Քեթրին Բելը։ Նա գումար էր հատկացրել Ջոնեթ Հաֆոուսի որդի Ուիլլի Հաֆոուսին, որպեսզի վերջինս արհեստ սովորի[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Sanderson, Margaret H. B., "Ogilvy, Marion (d. 1575)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edn, May 2005
  3. Hunter-Blair, Oswald. "James Beaton." The Catholic Encyclopedia Vol. 2. New York: Robert Appleton Company, 1907. 24 Jul. 2015
  4. «Miranda, Salvator, "Beaton, David", The Cardinals of the Holy Roman Church». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. Ott, Michael. "In Commendam." The Catholic Encyclopedia Vol. 7. New York: Robert Appleton Company, 1910. 25 Jul. 2015
  6. Sanderson, Margaret H. B., Mary Stewart's People, James Thin (1987), 5-6.
  7. Sanderson, Margaret H. B., Cardinal of Scotland: David Beaton, John Donald (1986), 30-39.
  8. 8,0 8,1 "Marion Ogilvy, Lady of Melgund", The Biographical Dictionary of Scottish Women, Edinburgh University Press
  9. Knox, John, The History of the Reformation in Scotland, Wodrow Society, vol. 1 (1846), pp174-175.
  10. Sanderson, Margaret H. B., Mary Stewart's People, James Thin (1987), 19.
  11. Gordons of Gight
  12. William Fraser, Elphinstone Family Book,, vol. 2 (Edinburgh, 1897), pp. 260-3.