Մերիլին վոս Սավանտ (անգլ.՝ Marilyn vos Savant, օգոստոսի 11, 1946(1946-08-11)[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[2]), ամերիկացի կին գրող, դրամատուրգ և լրագրող[3], Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարձր IQ ունեցող։

Մերիլին վոս Սավանտ
անգլ.՝ Marilyn vos Savant
Ծնվել էօգոստոսի 11, 1946(1946-08-11)[1] (77 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում և Սենթ Լուիսի համալսարան
Մասնագիտությունսյունակագիր, լրագրող, գրող և դրամատուրգ
ԱմուսինՌոբերտ Ջարվիկ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մերիլին վոս Սավանտը (ծննդյան անունը՝ Մերիլին Մախ, (անգլ.՝ Mach)) ծնվել է Ժոզեֆ Մախի և Մերի վոս Սավանտի ընտանիքում, բայց հետագայում վերցրել է մոր ազգանունը, քանի որ կարծում է, որ տղամարդիկ պետք է ժառանգեն իրենց հայրերի ազգանունները, իսկ կանայք՝ մայրերի[4]։ Հորական կողմից ավստրիացի փիլիսոփա և ֆիզիկոս Էռնստ Մախի հետնորդներից է[5]։ Ընդունվել է Սենթ Լուիսում գտնվող Վաշինգտոնի համալսարան, բայց ստիպված է եղել թողնել ուսումը, որպեսզի ընտանիքին օգնություն ցույց տա ներդրումային բիզնեսում։

1987 թվականի օգոստոսին ամուսնացել է գիտնական Ռոբերտ Ջարվիքի հետ, որը հռչակ է ձեռք բերել իբրև արհեստական սիրտ ստեղծող։ Նախորդ երկու ամուսնություններից ունի երկու երեխա։

1986 թվականից վոս Սավանտը ԱՄՆ-ի ամենահանրահայտ ամսագրերից մեկում՝ «Parade»-ում, վարում է «Հարցրեք Մերիլինին» խորագիրը կրող բաժինը, որտեղ նա պատասխանում է ամսագրի ընթերցողների հարցերին։ Երբեմն նրա պատասխանները լինում են վիճելի, մասնավորապես, Մոնտի Հոլի պարադոքսի՝ նրա առաջարկած լուծումն արժանացել է մեծ թվով մաթեմատիկոսների քննադատության։ Կա կայքէջ, որը նվիրված է Մերիլինի պատասխանների քննադատություններին։

Ինտելեկտի գործակից խմբագրել

Շատ դժվար է հստակ որոշել, թե որքան բարձր է վոս Սավանտի IQ-ն, քանի որ գիտությանը սակավաթիվ մարդիկ են հայտնի, որոնք օժտված են այդպիսի ինտելեկտով։ Ուստի, տարբեր թեստերի արդյունքներով, վոս Սովանտի ինտելեկտի գործակիցը կազմում է 167+, 186, 218, 228 և 230։ Վոս Սավանտը պնդում է, որ ինտելեկտի վերաբերյալ առաջին թեստն (Սթենֆորդ-Բինեի սանդղակ) անցել է դեռևս 1956 թվականին, երբ ընդամենը 10 տարեկան էր։ Այդ ժամանակ նրա արդյունքը կազմել է 228 (երբեմն նշվում է կլորացված՝ 230): Չափահաս տարիքում ակադեմիկոս Ռոնալդ Հեֆլինի կողմից մշակված Մեգա-թեստի արդյունքներով՝ նրա IQ-ն կազմել է 186։ Այդպիսի կտրուկ «ինտելեկտի անկումն» իրականում բացատրվում է նրանով, որ այդ երկու թեստերի համար օգտագործում են տարբեր սանդղակներ։ Սթենֆորդ-Բինեի սանդղակը որոշում է IQ-ի մակարդակը, իսկ Մեգա-թեստի սանդղակը՝ միջին մակարդակից IQ-ի շեղումը. Սթենֆորդ-Բինեի սանդղակով 228 ինտելեկտի մակարդակը համապատասխանում է Մեգա թեստի IQ 188 ինտելեկտի մակարդակին, իսկ Մեգա թեստի IQ 186 ինտելեկտի մակարդակին համապատասխանում է Սթենֆորդ Բինեի սանդղակի 224-ը։

1986-1989 թվականներին վոս Սավանտը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբարձր IQ ունեցող[6]։ Թեև նրա IQ-ն աշխարհում գրանցված ամենաբարձրերից մեկն էր, այն կարծիքը, որ նա մոլորակում ամենախելացի մարդն է կամ հանճարեղ է, շատ վիճելի է, քանի որ գոյություն չունի ընդհանուր ճանաչում ունեցող միջոց, որը թույլ է տալիս որոշել՝ որքան խելացի է մարդը։ Բացի այդ, այն փաստը, որ ոչ բոլոր մարդիկ են անցել IQ թեստ, արդեն խոսում է ավելի խելացի մարդու գոյության հնարավորության մասին։ Վոս Սովանտը կարծում է՝ ինտելեկտը ներառում է այնքան շատ տարրեր, որ այն ստույգ չափելու փորձերն անօգուտ են[7]։

Մերիլին վոս Սավանտը Մենսա միության և Պրոմեթևսի միության անդամ է[8], որոնք համախմբում են բարձր IQ ունեցող մարդկանց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #172547997 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. The Time Everyone "Corrected" the World's Smartest Woman". Priceonomics, February 19, 2015
  4. Фамилия Савант происходит от французского слова savant, означающего «мудрец, учёный»
  5. Vitez, Michael (1988 թ․ հոկտեմբերի 12). «Two of a Kind». The Chicago Tribune.
  6. Knight, Sam (2009 թ․ ապրիլի 10). «Is a high IQ a burden as much as a blessing?». Financial Times. Financial Times Ltd. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. vos Savant, Marilyn (2005 թ․ հուլիսի 17). «Ask Marilyn: Are Men Smarter Than Women?». Parade. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 25-ին.
  8. Thompson, D. (1986 թ․ հուլիսի 5). «Marilyn's Most Vital Statistic». The Courier-Mail.

Արտաքին հղումներ խմբագրել