Մետյու «Մետ» Միազգա (անգլ.՝ Matthew Miazga, հուլիսի 19, 1995(1995-07-19)[1], Քլիֆթոն, Փասայկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), լեհական ծագմամբ ամերիկացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսիի» և ԱՄՆ-ի հավաքականի պաշտպան։ «Նյու Յորք Ռեդ Բուլզի» ակադեմիայի սան, MLS-ում դեբյուտել է 2013 մրցաշրջանում, թիմի հետ երկու անգամ նվաճել է MLS Supporters’ Shield գավաթը։

Մետ Միազգա
անգլ.՝ Matt Miazga
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1995(1995-07-19)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Քլիֆթոն, Փասայկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Նյու Յորք Ռեդ Բուլզ» խմբագրել

Ծնվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Քլիֆթոն քաղաքում։ «Նյու Յորք Ռեդ Բուլզի» ակադեմիային միացել է 200 թվականին՝ 14 տարեկան հասակում[2]։ 2012 թվականին, հանդես գալով մինչև 16 տարեկանների թիմում, նա օգնել է նրան նվաճել ԱՄՆ ազգային առաջնությունը[2]։

2013 թվականի մայիսի 0-ին հայտարարվեց, որ Միազգան «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ կնքել է տնաբույծ խաղացողի պայմանագիր, «ցլերի» կազմում դառնալով միայն այդպիսի 8-րդ խաղացողը[2]։ 2013 թվականի սեպտեմբերի 8-ին, 18 տարեկանում նա դեբյուտեց MLS-ում «Հյուստոն Դինամոյի» դեմ խաղի 76-րդ րոպեին դուրս գալով փոխարինման (4-1)[3]։ Այդ տարի Մետը նվաճեց MLS Supporters’ Shield-ը։ 2015 մրցաշրջանի ընթացքում Միազգան իրեն դրսևորեց որպես հիմնական կազմի խաղացող, պաշտպանությունում Դամիեն Պերինելի հետ կազմելով հուսալի տանդեմ։ 2015 թվականի հունիսի 28-ին «Նյու Յորք Սիթիի» հետ դերբիում «ցլերի» կազմում նա խփեց իր առաջին գոլը (3-1)՝ գլխի հարվածով եզրափակելով Սաշա Կլեշտանի իրացրած տուգանային հարվածը[4]։ Լիգայի լավագույն ֆուտբոլիստներ Դավիդ Վիլյայի և Սեբաստիան Ջովինկոյի դեմ լավ խաղերից հետո Միջազգային սկսեցին համարել MLS-ի լավագույն պաշտպաններից մեկը։ Պաշտպանությունում իր հզոր խաղը 2015 մրցաշրջանում «ցլերին» օգնեց երեք տարում նվաճել իրենց երկրորդ MLS Supporters’ Shield-ը, այդ ընթացքում ցույց տալով լիգայի լավագույն պաշտպանություններից մեկը[5]։

«Չելսի» խմբագրել

2016 թվականի հունվարի 30-ին Միազգան միացավ Լոնդոնի «Չելսիին», կնքելով 4,5 տարվա պայմանագիր։ Տրանսգերի արժեքը կազմեց 3,5 միլիոն ֆունտ (5 միլիո դոլար)[6][7]։ Ապրիլի 2-ին դեբյուտեց «Չելսիում», խաղալով 32-րդ տուրի «Աստոն Վիլլայի» դեմ ամբողջ խաղը (4-0)[8]։

2016 թվականի ամռանը Միազգան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է նիդերլանդական «Վիտես» ակումբ։ Հոկտեմբերի 1-ին «Գրոնինգեն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Էրեդիվիզիում։ Դեկտեմբերի 14-ին՝ «Ջորդան Բոյս» ակումբի դեմ խաղի ժամանակ Մեթը խփել է իր առաջին գոլը «Վիտես» ակումբի կազմում։ Միազգան թիմին օգնել է հաղթել Նիդերլանդների գավաթը։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականին Լեհաստանի մինչև 18 տարեկանների հավաքականում խաղացել է 1 խաղ[9]։ 2012 թվականից նա սկսել է խաղալ միայն ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականներում։

2013 թվականի մայիսին նա ԱՄՆ-ի մինչև 18 տարեկանների հավաքականում Պորտուգալիայում մասնակցել է 19-րդ ամենամյա պատանկան մրցաշարին[10]։ 2014 թվականի օգոստոսին և սեպտեմբերին Միազգան մերժեց Լեհաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի երկու առաջարկները, պատճառաբանելով, որ նա ԱՄՆ երիտասարդական հավաքականի առաջ ունի պարտավորություններ, թեկուզ հաստատեց, որ դեռևս վերջնական չի որոշել, թե բարձր մակարդակում որտեղ պետք է խաղա, Լեհաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի մարզիչ Մարցին Դորնան հայտարարեց, որ նա չի հրաժարվել Միազգայից և, որ «ցլերի» խաղացողը դեռևս կարող է խաղալ իր թիմում[11][12]։

2015 թվականի նա ընդգրկվեց խաղալու ԿՈՆԱԿԱՖ երիտասարդական գավաթի խաղարկությանը Ճամայկայում։ Մրցաշարում նա խաղաց Գվետամալայի[13], Պանամայի[14], Ճամայկայի[15], Սալվադորի[16] և Տրինիդադ և Տոբագոյի երիտասարդական հավաքականների դեմ[17]։ Նույն տարում նա Նոր Զելանդիայում մասնակցեց Երիտասարդական թիմերի աշխարհի առաջնություն 2015-ին։ Մրցաշարում նա խաղաց Նոր Զելանդիայի[18], Մյանմայի[19], Կոլումբիայի[20] և Սերբիայի երիտասարդական հավաքականների դեմ[21]։

2015 թվականի նոյեմբերի 5-ին Միազգան հայտարարեց․ «.. Ես դեռևս չեմ կողմնորոշվել (հավաքականի օգտին) և կսպասեմ, ով ինձ առաջին կհրավիրի գլխավոր հավաքական, այնտեղ էլ կգնամ»[22]։ Հաջորդ օրը նա հրավիրվեց ԱՄՆ-ի հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնություն 2018-ի որակավորման խաղերին[23]։ 2015 թվականի նոյեմբերի 14-ին ԱԱ 2018-ի ընտրական փուլի Սենտ Վինսենթ և Գրենադինների հավաքականի դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Ֆաբիան Ջոնսին՝ Միագան դեբյուտեց ԱՄՆ-ի կազմում, իսկ խաղն ավարտվեց 6-1 հաշվով[24]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Նյու Յորք Ռեդ Բուլզ»

  • MLS Supporters’ Shield (22013, 2015

Անձնական խմբագրել

  • ԱՄՆ տարվա երիտասարդ ֆուտբոլիստ (1)՝ 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 «Red Bulls Sign Home Grown Defender Matt Miazga» (անգլերեն). «Նյու Յորք Ռեդ Բուլզի» պաշտոնական կայք. 2013 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  3. «Хьюстон Динамо 1:4 Нью-Йорк Ред Буллз» (անգլերեն). Soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  4. «MATCH RECAP: New York City FC 1, New York Red Bulls 3» (անգլերեն). «Նյու Յորք Ռեդ Բուլզի» պաշտոնական կայք. 2015 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  5. «New York Red Bulls win 2015 MLS Supporters' Shield» (անգլերեն). MLS պաշտոնական կայք. 2015 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  6. «Miazga move completed» (անգլերեն). «Չելսիի» պաշտոնական կայք. 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  7. «New York Red Bulls Transfer Matt Miazga to Chelsea FC» (անգլերեն). «Նյու Յորք Ռեդ Բուլզի» պաշտոնական կայք. 2016 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  8. «Aston Villa 0:4 Chelsea FC» (անգլերեն). Transfermarkt.com. 2016 թ․ ապրիլի 2. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Przez półtora miesiąca zagrał dla Polski i USA» (լեհերեն). Przegląd Sportowy. 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  10. «Under-18 Men's National Team Commence 10-Day International Trip to Lisbon» (անգլերեն). ԱՄՆ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք. 2013 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  11. «Reprezentacja U-20: Cibicki i Miazga powołani» (լեհերեն). Przegląd Sportowy. 2015 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  12. «Miazga poza kadrą Polski. Dorna: Temat nie jest zamknięty» (լեհերեն). Przegląd Sportowy. 2014 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  13. «США (до 20) VS. Гватемала (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 9.
  14. «Панама (до 20) VS. США (до 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 11.
  15. «Ямайка (до 20) VS. США (до 20) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 19.
  16. «США (до 20) VS. Сальвадор (до 20) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 24.
  17. «США (до 20) VS. Тринидад и Тобаго (до 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 21.
  18. «Новая Зеландия (до 20) VS. США (до 20) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 2.
  19. «США (до 20) VS. Мьянма (до 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 30.
  20. «США (до 20) VS. Колумбия (до 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 10.
  21. «США (до 20) VS. Сербия (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 14.
  22. «Matt Miazga: The Polish-American centre-back who's caught the eye of Chelsea» (անգլերեն). Fourfourtwo.com. 2015 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  23. «New York Red Bulls Defender Matt Miazga Earns First Call Up To U.S. Men's Senior National Team» (անգլերեն). «Նյու Յորք Ռեդ Բուլզի» պաշտոնական կայք. 2015 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  24. «2018 FIFA World Cup Russia™: USA-St. Vincent / Grenadines» (անգլերեն). ՖԻՖԱ պաշտոնական կայք. 2015 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետ Միազգա» հոդվածին։