Մետաղադրամ, փոքր, տափակ, (սովորաբար) կլոր մետաղի կամ պլաստմասսայի կտոր է, որը հիմնականում օգտագործվում է որպես փոխանակման միջոց կամ օրինական վճարամիջոց։ Նրանք ստանդարտացված են քաշով և արտադրվում են մեծ քանակությամբ դրամահատարանում՝ առևտրի դյուրացման նպատակով։ Դրանք առավել հաճախ թողարկվում են կառավարության կողմից։

Մետաղադրամ
Տեսակմետաղադրամի տեսակ
Անվանված է ի պատիվMoneta?
 Coins Վիքիպահեստում

Մետաղադրամները սովորաբար մետաղից կամ համաձուլվածքից են լինում, կամ երբեմն պատրաստվում են սինթետիկ նյութերից։ Նրանք սովորաբար շրջանաձև են հատվում։ Արժեքավոր մետաղից պատրաստված մետաղադրամները մեծ քանակությամբ պահվում են որպես ձուլակտորի (ներդրումային) մետաղադրամ։ Այլ մետաղադրամներ օգտագործվում են որպես դրամ ամենօրյա գործարքներում, որոնք շրջանառվում են թղթադրամների հետ միասին։ Սովորաբար շրջանառության մեջ գտնվող ամենաբարձր արժեք ունեցող մետաղադրամը (այսինքն՝ բացառությամբ ձուլակտորի մետաղադրամների) արժե ավելի քիչ, քան ամենացածր արժեք ունեցող թղթադրամը։ Վերջին հարյուրամյակում շրջանառության մետաղադրամների անվանական արժեքը երբեմն ավելի ցածր է, քան նրանում պարունակվող մետաղի արժեքը, օրինակ՝ գնաճի պատճառով։ Եթե տարբերությունը դառնում է էական, թողարկող մարմինը կարող է որոշում կայացնել այդ մետաղադրամները շրջանառությունից հանելու, հնարավոր է, թողարկելով այլ բաղադրությամբ նոր համարժեք մետաղադրամներ, կամ հանրությունը կարող է որոշել մետաղադրամները հալեցնել կամ կուտակել դրանք (տես՝ Գրեշեմի օրենքը)։

Բաղադրության արժեքից բարձր անվանական արժեքով մետաղադրամների կանոնավորման անհամամասնություններ հանդիպում են նաև թանկարժեք մետաղների հավաքորդների կամ ներդրողների համար նախատեսված պղնձից, արծաթից կամ ոսկուց (իսկ հազվադեպ, այլ մետաղներ, ինչպիսիք են պլատինը կամ պալադիումը) պատրաստված ներդրումային որոշ մետաղադրամներում։ Ժամանակակից ոսկե հավաքորդային/ներդրումային մետաղադրամների նմուշները ներառում են Մեծ Բրիտանիայի կողմից թողարկված Բրիտանական սովերենը, Միացյալ Նահանգների կողմից թողարկված Ամերիկյան ոսկե արծիվը, Կանադայի կողմից՝ Կանադայի ոսկե թխկու տերևը և Քրյուգերենդը, որը հատված է Հարավային Աֆրիկայում։ Այն ժամանակ, երբ արծիվը, թխկու տերևը և սովերեն մետաղադրամներն ունեն անվանական (զուտ խորհրդանշական) արժեքներ, Քրյուգերենդը չունի այն։

Պատմականորեն մետաղադրամներ արտադրելու համար հիմնականում օգտագործվել են դրամահատման մետաղ (ներառյալ համաձուլվածքներ) և այլ նյութեր (օրինակ, ճենապակի)՝ շրջանառության, հավաքորդության և ներդրումային մետաղադրամների արտադրության համար. ներդրումային մետաղադրամները հաճախ պահվում են որպես մաքուր մետաղի երաշխավորված քանակի և որակի ավելի հարմար պաշարներ[1]։

Պատմություն խմբագրել

Ձուլակտոր և չդրոշմված մետաղներ խմբագրել

 
Ձուլածո Կրետեից: Ուշ բրոնզի դարի մետաղե ձուլակտորներ, որին տրվել են ստանդարտ ձևեր, ինչպիսիք են «եզան կաշվի» ձևը, ենթադրաբար ներկայացնելով ստանդարտացված արժեքներ:

Մետաղե ձուլակտորները, արծաթե բնակտորները կամ նշում չունեցող սալիկները, հավանաբար, մետաղագործությանը տիրապետող քաղաքակրթություններում դրամի հետ միասին օգտագործվում էին փոխանակման համար։ Ձուլակտորի քաշը և մաքրությունը արժեքի հիմնական որոշիչներն էին։ Մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին Աքեմենյան կայսրությունում մետաղադրամը և բարտերը դեռ հայտնի չէին, և արծաթի ձուլակտորը որոշ ժամանակ օգտագործվեց առևտրի իրականացման համար[2]։ Փոխանակման համար համար արծաթե սալիկների օգտագործման պրակտիկան նույնպես կարծես թե եղել է Կենտրոնական Ասիայում մ.թ.ա. 6-րդ դարից[3]։

Մետաղադրամները ուշ բրոնզի դարի «արժութային» համակարգերի զարգացումն էին, որտեղ սովորական չափի ձուլակտորները և հատիչաձև դրամների նմուշները օգտագործվել են արժեքների պահպանման և տեղափոխման համար։ Չինական ուշ բրոնզի դարում ստեղծվել են ստանդարտացված ապրանքային նմուշներ, ինչպես օրինակ Անյանի մոտ գտնվող գերեզմանում հայտնաբերվածները[4][5]։ Վաղ չինական արժույթի բրոնզե կրկնօրինակները կակղամորթերի խեցիներն էին, ուստի դրանք անվանեցին Բրոնզե խեցի (Tong Bei)[6]:

Լիդիայի էլեկտրում մետաղադրամներ (մ.թ.ա. մոտ 600 թվականին) խմբագրել

 
1/3 ստատեր Լիդիայից, մ.թ.ա. 6-րդ դար
 
Համաձուլվածքային մետաղադրամ Եփեսոսից, մ.թ.ա. 620-600 թվականներին: Դիմերես՝ եղջերուի առջևի մաս, դարձերես՝ ներս դակված քառակուսի

Առաջին մետաղադրամները հանդես են եկել մ.թ.ա. մոտ 7-րդ և 6-րդ դարերի ընթացքում երկաթե դարի Անատոլիայում։ Առաջին մետաղադրամները պատրաստվել են Լիդիայում, Ալլյաթես թագավորի օրոք, մասնավորապես, ոսկու և արծաթի տարբեր խառնուրդի (մոտավորապես 54% ոսկի և 44% արծաթ) էլեկտրում կոչվող նյութով, և օգտագործվում էին Լիդիայում և շրջակա տարածքներում մոտ 80 տարի[7]։ Նրա բաղադրության անկայունությունը ենթադրում էր, որ այն փոփոխական արժեք է ունեցել, ինչը մեծապես խոչընդոտել է նրա զարգացմանը[7]։

Ամենահին մետաղադրամները հիմնականում կապված են երկաթե դարի Անատոլիայի հետ, հատկապես Լիդիայի թագավորության հետ[8]։ Վաղ շրջանի էլեկտրում մետաղադրամները միօրինակացված չեն քաշով և իրենց ամենավաղ փուլում կարող էին լինել այնպիսի ծիսական առարկաներ, ինչպիսիք են խորհրդանիշերն ու նշանները, պատրաստված քրմերի կողմից[9]։ Վաղ շրջանի շատ լիդիական և հունական մետաղադրամներ հատվել էին մասնավոր անհատների իշխանության ներքո, և այդպիսով ավելի շատ նման էին նշանների կամ խորհրդանիշերի, քան ժամանակակից մետաղադրամների[10], թեև նրանց թվաքանակի շնորհիվ ակնհայտ է դառնում, որ պաշտոնական պետական թողարկումների մեծ մասն իրականացվել է Լիդիայի թագավոր Ալյաթեսի կողմից մ.թ.ա. 619-560, որը սովորաբար հիշատակվում է որպես մետաղադրամների ստեղծող[11]։

Առաջին լիդիական մետաղադրամները պատրաստված էին էլեկտրումից, որը արծաթի և ոսկու համաձուլվածք էր, որը հետագայում ձուլվեց՝ ավելացված արծաթով և պղնձով[12]։ Լիդիայի վաղ մետաղադրամների մեծ մասը ոչ մի գրություն չի ներառում («լեգենդ» կամ «գրություն»), միայն խորհրդանշական կենդանու պատկեր։ Հետևաբար, այդ մետաղադրամների թվագրումը հիմնվում է հիմնականում հնագիտական ապացույցների վրա, սովորաբար ամենից հաճախ վկայակոչելով այն փաստերը, որոնք գալիս են Եփեսոսի Արտեմիսի տաճարում կատարված պեղումներից, որը կոչվում է նաև Եփեսյան Արտեմիս (որը հետագայում դարձավ Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը)։ Քանի որ ամենահին առյուծի գլխի «մետաղադրամները» հայտնաբերվել էին այդ տաճարում, և նրանք, կարծես, չեն օգտագործվել առևտրի մեջ, այդ առարկաները, հավանաբար, չեն եղել մետաղադրամներ, այլ այդ տաճարի քահանաների կողմից թողարկված խորհրդանիշեր կամ նշաններ։ Անատոլիայի Արտեմիսը գազանների տիրուհին էր (Potnia Thêrôn, «Կենդանիների մայրը»), որի խորհրդանիշը արու եղջերուն էր։ Որոշ ժամանակ անցավ, մինչև հնագույն մետաղադրամները օգտագործվեցին շփման և առևտրի համար։ Նույնիսկ ամենացածր անվանական արժեք ունեցող էլեկտրում մետաղադրամները, գուցե, ավելի արժեքավոր էին մոտ մեկ օր գոյատևելու համար, և բավականին արժեքավոր հաց գնելու համար[13]։ Խոշոր մասշտաբով առևտրի համար օգտագործվող առաջին մետաղադրամները, հավանաբար, փոքրիկ արծաթի կտորներն են, Հեմիոբոլը (Hemiobol), հոնիացիների կողմից հատված հին հունական մետաղադրամները մ.թ.ա. 6-րդ դարի վերջում[14]։

Կրեսոս․ Մաքուր ոսկե և արծաթե մետաղադրամներ խմբագրել

 
Ոսկե Կրեսեդ, հատված Կրեսոս թագավորի կողմից մ.թ.ա. մոտ 561-546 թվականներին (10.7 գրամ, Սարդիսի դրամահատարան):
 
Արծաթե Կրեսեդ, հատված Կրեսոս թագավորի կողմից մ.թ.ա. մոտ 560-546 թվականներին (10.7 գրամ, Սարդիսի դրամահատարան): Ոսկե և արծաթե կրեսեդները ձևավորեցին աշխարհի առաջին երկմետաղ դրամական համակարգը մոտ մ.թ.ա. 550 թվականին[7]:

Կրեսոս (թագավորել է մ.թ.ա. 560–546 թվականներին), Անատոլիայի Լիդիայի թագավոր, որն ասոցացվում է մեծ հարստության հետ, հայտնի է Կրեսեդի՝ համընդհանուր շրջանառության համար առաջին իսկական ոսկյա մետաղադրամների արտադրությամբ[7] և աշխարհի առաջին երկմետաղ դրամական համակարգով մոտ մ.թ.ա. 550 թվականին[7]։

Հերոդոտոսը հիշատակել է լիդիացիների կողմից արված նորարարությունը[7]

  «Ինչքան էլ մենք գիտելիք ունենք, նրանք (լիդիացիները) առաջին մարդիկ էին, որ ներմուծեցին ոսկե և արծաթե մետաղադրամների օգտագործումը, և առաջինը, որ մանրածախ առևտրով վաճառեցին ապրանքը»,
- Հերոդոտոս, I94[7]
 

Մետաղադրամներն արագորեն տարածվեցին մ.թ.ա 6-րդ և 5-րդ դարերում, հանգեցնելով հին հունական մետաղադրամի և Աքեմենյան մետաղադրամի, հետագայում՝ Իլլիրիական մետաղադրամի զարգացմանը[15]։

Ստանդարտացված հռոմեական արժույթը կիրառվել է ողջ Հռոմեական կայսրությունում։ Կարևոր հռոմեական ոսկե և արծաթե մետաղադրամները շարունակել են գոյություն ունենալ Միջնադարում (տես Ոսկե դինար, Սոլիդուս, Աուրեուս, Դենարիուս)։ Հին և վաղ միջնադարյան մետաղադրամները տեսականորեն ունեցել են իրենց մետաղական բաղադրության արժեքը, թեև բազմաթիվ դեպքեր են եղել կառավարությունների պատմության ընթացքում, որոնք իրենց արժույթները արժեզրկել են, վատացնելով իրենց մետաղադրամների մետաղի բաղադրությունը այնպես, որ ցածրորակ մետաղադրամները ավելի ցածր գին ունեին, քան նրանց անվանական արժեքն էր։ Ֆիատ (ֆիդուցիար) արժույթն առաջին անգամ հայտնվեց միջնադարյան Չինաստանում, ջիաոզի թղթի հետ միասին։ Առաջին թղթադրամները ներմուծվեցին Եվրոպայում ուշ միջնադարում, սակայն որոշ մետաղադրամներ շարունակում էին ունենալ ոսկու կամ արծաթի արժեք, որոնք գոյություն ունեցան մինչև վաղ Ժամանակակից պատմությունը։ Պեննին, որպես արծաթե մետաղադրամ, հատվել է մինչև 17-րդ դարը։

Աքեմենյան դրամահատում (մ.թ.ա.546-330) խմբագրել

 
Սիգլոսի առաջին տիպը (Տիպ I. «Թագավորը աղեղով և նետերով», թագավորի մարմնի միայն վերին մասը), Դարեհ I-ի ժամանակից մոտ մ.թ.ա.520-505)
 
Դարիկ ոսկե մետաղադրամ (մ.թ.ա. 490), Հնագույն ժամանակների ամենահաջողվածներից մեկը:

Երբ Կյուրոս Մեծը (մ.թ.ա. 550-530 թվականներին) եկավ իշխանության, մետաղադրամին անծանոթ էին իր թագավորությունում։ Բարտերը և որոշ ժամանակ արծաթի ձուլակտորը օգտագործվեցին առևտրի մեջ փոխանակման համար[2]։ Որպես արժույթ արծաթե սալիկների օգտագործման պրակտիկան նույնպես հավանաբար եղել է Կենտրոնական Ասիայում 6-րդ դարից սկսած[16]։

Կյուրոս Մեծը Պարսկական կայսրության համար մետաղադրամներ է հատում մ.թ.ա. 546 թվականից հետո, Լիդիայի նվաճումից և նրա թագավոր Կրեսոսի պարտությունից հետո, որն առաջինն էր պատմության մեջ, որ մետաղադրամ հատեց։ Լիդիայի նվաճումով Կյուրոսը ձեռք բերեց մի տարածաշրջան, որտեղ մետաղադրամն արդեն հայտնագործվել էր, կատարելագործվելով զարգացած մետաղագործության միջոցով, և արդեն շուրջ 50 տարի շրջանառության մեջ է եղել, դարձնելով Լիդիայի թագավորությունը ժամանակի առաջատար առևտրային տերություններից մեկը[2]։ Հավանաբար Կյուրոսը սկզբում ընդունում էր Լիդիայի դրամահատությունը ինչպիսին կար և շարունակում էր հատել Լիդիայի առյուծ և ցուլ մետաղադրամները[2]։

Աքեմենյան կայսրության առաջին մետաղադրամները հատվել են մ.թ.ա. 520-450 թվականներից մինչև մ.թ.ա. 330 թվականը։ Պարսկական դարիկը առաջին իսկական Աքեմենյան ոսկե մետաղադրամը, համանման արծաթե մետաղադրամի հետ միասին, Սիգլոսն էր, որ ներկայացրեց Աքեմենյան պարսկական կայսրության երկմետաղ դրամական համակարգը[17]։

Հարավային Ասիայի դրամահատում Աքեմենյան կայսրության օրոք խմբագրել

 
Քաբուլի հովտում հայտնաբերված սիգլոս, մ.թ.ա. 5-րդ դար: Այս տեսակի մետաղները հայտնաբերվել են նաև Բհիրի բլուրի գաղտնարանում[18][19]:

Կյուրոս Մեծի թագավորության սկզբնական ընդարձակման ընթացքում Աքեմենյան կայսրությունն արդեն հասել էր Հնդկաստանի սահմանները, իսկ Հնդկական հովտի աքեմենյան նվաճումը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 515 թվականին, Դարեհ I-ի օրոք[2]։ Տարածաշրջանում հիմնվել էր Աքեմենյանների տիրապետություն։ Քաբուլի գաղտնարանը, որը կոչվում է նաև Չաման Հազուրի գաղտնարան[20], մետաղադրամների թաքստոց է, հայտնաբերված Քաբուլի շրջակայքում, Աֆղանստան, որը պարունակում է բազմաթիվ Աքեմենյան մետաղադրամներ, ինչպես նաև մ.թ.ա. 5-րդ և 4-րդ դարերի Հունաստանի մետաղադրամներ[19]։ Գաղտնարանի պարունակությունը թվագրված է Աքեմենյան ժամանակաշրջանին, մ.թ.ա. մոտ 380 թվականին[21]։ Գաղտնարանը պարունակում էր նաև տեղական արտադրության բազմաթիվ արծաթե մետաղադրամներ, որոնք հատվել էին տեղական իշխանությունների կողմից Աքեմենյան տիրապետության ներքո[22]։ Հետևելով ցլի գլխի դրոշմի «արևմտյան նմուշներին» այս արտադրանքներից մի քանիսի դիմերեսին պատկերվել են արու եղջերու կամ պարսկական զորասյունների խոյակները, իսկ դարձերեսին՝ դրոշմված կնիք[22][23]։

Համաձայն դրամագետ Ջո Կրիբբի, այս գտածոները ենթադրում են, որ մետաղադրամների գաղափարը և դակելով նշելու մեթոդի օգտագործումը մ.թ.ա. 4-րդ դարում ներմուծվել է Աքեմենյան Հնդկաստանից։ Աքեմենյան մետաղադրամների մեծ քանակ է հայտնաբերվել նաև Պուշկալավաթիում և Բհիրի բլուրում[24][25]։

Հունական հին դրամահատում (մ.թ.ա. ~480) խմբագրել

 
Աեգինայի արծաթե ստատեր, մ.թ.ա. 550-530 թ .: Դիմերես՝ ծովային կրիա, խոշոր գնդիկներով, կենտրոնի ներքևում: Դարձերես՝ ներդակված քառակուսի ութ բաժիններով:
 
Աթենքի մետաղադրամ (մ.թ.ա. 500/490-485 թվականներին) հայտնաբերված Շեյխան Դեհրիի գաղտնարանում, Պուշկալավատիում, Հին Հնդկաստան: Այս մետաղադրամը արևի տակ գտնվող իր տեսակի ամենահին հայտնի օրինակն է[27]

Ըստ Արիստոտելի (հատվ. 611.37, խմբ.՝ Վ. Ռոուզ) և Հուլիոս Պոլուքսի (Օնամաստիկոն IX.83), հունական մետաղադրամների առաջին թողարկողը Հերմոդիկ II-ն էր[28]։

Վաղ լիդիական/հունական մանր մետաղադրամները մակագրություն ունեն[29]։ Հայտնի վաղ էլեկտրում մետաղադրամը, որը ներկայումս հայտնի մակագրությամբ ամենահին մետաղադրամն է, Կարիայի մոտակայքից էր։ Այս մետաղադրամն ունի phaenos emi sema[30] կարդացվող հունական մակագրություն, որը թարգմանվում է որպես «Ես Փանեսի նշանն եմ» կամ «Ես լույսի նշան եմ»[31], կամ «Ես լույսի գերեզմանն եմ», «Ես Փանեսի գերեզմանն եմ»։ Հին հունական մետաղադրամների մեջ հայտնի Փանեսի մետաղադրամները թողարկված հեմիհեկտներն են՝ հայտնաբերված Եփեսոսում գտնվող Արտեմիսի տաճարի հիմքում (հայտնաբերված էլեկտրում մետաղադրամների ամենահին գտածոն)։ Մի ենթադրությունն այն էր, որ Փանեսը հարուստ վաճառական էր, մյուսը, որ այս մետաղադրամը կապված էր Ապոլլո-Փանեսի հետ և, կամ էլ, Եղջերուի, Արտեմիսի հետ (լույսի աստված Ապոլլոն-Փանեսի երկվորյակ քույրը)։ Չնայած որ հայտնաբերվել են փանեսի ընդամենը յոթ տեսակի մետաղադրամներ, սակայն նկատելի է նաև, որ բոլոր վաղ մետաղադրամների 20%-ն ունեն նաև Արտեմիսի առյուծը և Ապոլոն-Փանեսի արևի բռնկումը։

Հետևաբար, Փանեսը, հնարավոր է, եղել է Հերոդոտոսի հիշատակած Ամասիսի Հալիկառնասի վարձկանը, որը փախչում է Կամբյուսես II-ի արքունիք և դառնում է նրա առաջնորդը Եգիպտոսի արշավանքի ժամանակ մ.թ.ա. 527-525 թվականներին։ Հերոդոտոսի խոսքերով, այս Փանեսը կենդանի թաղվել է ավազահողմի տակ 50 հազար պարսկական զինվորների հետ միասին, երբ փորձում էր նվաճել Եգիպտոսում Ամոն-Զևսի տաճարը[32]։ Այն փաստը, որ հունարեն «Փանես» բառը նույնպես նշանակում է թեթև (կամ լամպ), իսկ «սեմա» բառը նաև նշանակում է գերեզման, այս մետաղադրամը դարձնում է հայտնի և հակասական[33]։

Ամենահին մետաղադրամների տեղադրության համար մեկ այլ թեկնածու Էգինան է, որտեղ «կրիա»-ի մետաղադրամներն առաջին անգամ արտադրվել են մոտավորապես մ.թ.ա. 700 թվականին[34]։ Դրանից կարճ ժամանակ անց հայտնաբերվել են մետաղադրամներ Աթենքից և Կորնթոսից, որոնք հայտնի են որպես առնվազն մ.թ.ա. 6-րդ դարի վերջից գոյություն ունեցող մետաղադրամներ[35]։

Դասական Հին Հունաստան (~մ.թ.ա. 480) խմբագրել

 
Աթենքի տետրադրախմա (մ.թ.ա. 454-404): Դիմերես. քաղաքի հովանավոր աստվածուհի Աթենասի դիմանկարը սաղավարտով: Դարձերես՝ Աթենքի բուն ձիթենու ճյուղով և «ΑΘΕ» մակագրությամբ, Աթենացիների՝ ΑΘΕΝΑΙΟΝ-ի կարճ ձևը:
 
Սիրակուզայի տետրադրախմա (մ.թ.ա. 415-405): Դիմերես՝ Արետուսա նիմփան՝ շրջապատված 4 լողացող դելֆիններով և ղեկով Դարձերես՝ արագավազ քառաձի մարտակառք, մարտակառքը պսակված է թռիչքի ժամանակ Վիկտորիա աստվածուհու պատկերով:

Դասական ժամանակահատվածում հունական դրամահատումը հասավ տեխնիկական և գեղագիտական որակի բարձր մակարդակի։ Ավելի խոշոր քաղաքներն այժմ սկսեցին արտադրել մի շարք մաքուր արծաթե և ոսկե մետաղադրամներ, որոնց մեծ մասը կրում է իրենց հովանավոր աստծու կամ աստվածուհու դիմանկար կամ մի երեսին լեգենդար հերոս, մյուսին՝ քաղաքի խորհրդանիշ։ Որոշ մետաղադրամներ կիրառել են տեսողական բառախաղ. Հռոդոսի որոշ մետաղադրամներ առանձնանում են վարդի պատկերով, քանի որ վարդի հունարեն բառը rhodon-ն է։ Մետաղադրամների վրա սկսվեց նաև մակագրությունների օգտագործումը, սովորաբար գրվում էր արտադրող քաղաքի անվանումը։

Սիցիլիայի հարուստ քաղաքները հիմնականում արտադրում էին մաքուր մետաղադրամներ։ Սիրակուզայի խոշոր արծաթե դեկադրախմա (10 դրախմա) մետաղադրամը շատ հավաքորդների կողմից դիտվում է որպես հին աշխարհում, հավանաբար, երբևէ արտադրված ամենաբարձրորակ մետաղադրամ։ Սիրակուզայում հատված մետաղադրամները բավականին ստանդարտ էին իրենց դրոշմակնքման մեջ, մեկ կողմը կրում էր Արետուսայի նիմփի գլուխը, իսկ մյուսը, որպես կանոն, հաղթական քառաձի մարտակառք։ Սիրակուզայի բռնակալներն աներևակայելի հարուստ էին, և նրանց հասարակական հարաբերությունների քաղաքականության մի մասը օլիմպիական կառքի մրցավազքի համար քառաձիերի ֆինանսավորումն էր, որը շատ թանկարժեք նախաձեռնություն էր։ Քանի որ նրանք հաճախ կարողանում էին միևնույն ժամանակ ֆինանսավորել մեկից ավելի քառաձիեր, ապա նրանք շատ հաճախ դառնում էին այս չափազանց հեղինակավոր միջոցառման հաղթողներ։ Սիրակուզան դասական ժամանակաշրջանի ընթացքում եղել է դրամագիտական արվեստի կենտրոններից մեկը։ Պատրաստված լինելով Քիմոն և Էվայնետոս փորագրիչների կողմից, Սիրակուզան թողարկել է հիանալի կերպով պատկերված հնագույն ժամանակաշրջանի մետաղադրամների նմուշներ։

Հարավային Իտալիայի (Մեծ Հունաստան) հունական գաղութացման ընթացքում մետաղադրամներ արտադրող առաջին կենտրոնների թվում էին Պեստումը, Կրոտոնեն, Սիբարիսը, Կոլոնիան (հին քաղաքներից էր), Մետապոնտումը և Տարանտոն։ Այս հին քաղաքները սկսեցին մետաղադրամներ արտադրել մ.թ.ա. 550 թվականից մինչև մ.թ.ա. 510 թվականը[37][38]։

Դինաստիական պատկերանկարչություն (5-րդ դար) խմբագրել

 
Ալեքսանդր Մեծը զարգացրեց պատկերանկարչության օգտագործումը մոտ մ.թ.ա. 320-ական թվականներից, հետևելով ավելի քան դար առաջ Լիկիայի նախորդ օրինակներին մ.թ.ա 5-րդ դարում[39]:

Թեև առաջին մետաղադրամներից շատերը նկարազարդված էին տարբեր աստվածների պատկերներով, այն ժամանակվա ղեկավարների առաջին դիմանկարը հայտնվել է մ.թ.ա. 5-րդ դարում Լիկիայի մետաղադրամների վրա[39][40]։ Ոչ մի ղեկավար չէր համարձակվում պատկերել իր դիմանկարը մետաղադրամի վրա մինչև այդ ժամանակ[39]։ Աքեմենացիները առաջինն էին, որ պատկերել էին իրենց թագավորին կամ հերոսին կարծրատիպային կերպով, ցույց տալով կիսանդրին կամ ամբողջ մարմինը, սակայն երբեք իրական դիմանկարը մ.թ.ա. մոտ 500-ական թվականներից իրենց Սիգլոյան և Դարիկ մետաղադրամների վրա[39][41][42]։ Առաջին դիմանկարի համար մի փոքր ավելի վաղ թեկնածու է Աթենքի կառավարիչ Թեմիստոկլեսը, որը Աքեմենյան կայսրության համար Մեանդրում գտնվող Մագնեսիայի կառավարիչ էր դարձել մ.թ.ա 465-459 թվականներին[43], չնայած որ կասկած կա, որ նրա մետաղադրամները կարող էին պատկերել ավելի շուտ Զևսին, քան իրեն[44]։ Թեմիստոկլեսը կարող էր եզակի դիրքում լինել, որում նա կարող էր փոխանցել անհատական դիմանկարի գաղափարը, որն արդեն իսկ առկա էր հունական աշխարհում, միևնույն ժամանակ ունենալով Աքեմենյան դինաստիայի դինաստիական իշխանությունը, որը կարող է թողարկել իր մետաղադրամները և պատկերել դրանք, ինչպես կցանկանար[45]։ Ալեքսանդր Մեծի ժամանակներից սկսած թողարկող տիրակալի դիմանկարը այնուհետև դարձավ մետաղադրամի ստանդարտ, ընդհանրացված առանձնահատկություն[39]։

Չինական կլոր մետաղադրամներ (մոտ մ.թ.ա. 350 թվական) խմբագրել

 
Չինական կլոր մետաղադրամներ, Արևելյան Ժու դինաստիա- Պատերազմող երկրների ժամանակաշրջան: Մոտ մ.թ.ա. 300-220 թվականներ: Չորս Հուա (四化, 30մմ, 6.94 գ): Ցին Շի Հուանդիի առասպել (Յի Չորս Հուայի քաղաք):

Հին Չինաստանում կլոր, վաղ շրջանի մետաղադրամները ի հայտ են եկել մ.թ.ա. 4-րդ դարում և ընդունվել են ամբողջ Չինաստանի համար կայսր Ցին Շի Հուանդիի կողմից մ.թ.ա. 3-րդ դարի վերջին[47]։ Հայտնի քեշ մետաղադրամին նախորդող կլոր մետաղադրամները Ժու ժամանակաշրջանում շրջանառվում էին բահի և դանակի շրջաններում սկսած մ.թ.ա. 350-ական թվականներից։ Ցինի պետության երկու փոքր և ենթադրաբար ավելի ուշ մետաղադրամներից բացի, բահի շրջանի մետաղադրամներն ունեն կլոր անցք և հիշատակում են jin և liang միավորները։ Դանակի շրջանի մետաղադրամներն ունեն քառակուսի անցք և հիշատակում են հուա (化) միավորները։

Չնայած քննարկման նպատակներով Ժու մետաղադրամները բաժանվում էին դանակների, բահերի և կլոր մետաղադրամների կատեգորիաների, հնագիտական գտածոներից ակնհայտ է դառնում, որ տարբեր տեսակի մետաղադրամների մեծ մասը միաժամանակ էին շրջանառվում։ 1981 թվականին Հենան նահանգի հյուսիսում Հեբիի մոտ գտնվող թաքստոցը պարունակում էր. 3,537 Գոնգ բահեր, 3 Anyi աղեղնաձև ոտքի բահեր, 8 Liang Dang Lie բահեր, 18 Liang քառակուսի ոտքի բահեր և 1,180 Յուան կլոր մետաղադրամներ, ամբողջը պարունակվում էր երեք կավե անոթների մեջ։

Հելենիստական ժամանակաշրջան (մ.թ.ա. 320-մ.թ. 30) խմբագրել

 
Ալեքսանդր Մեծի ետմահու տետրադրախմ Թեմնոսից, Աեոլիս: Թվագրված է 188-170 թվականներ: Դիմերես` Հերակլեսի պես առյուծի բաշով Ալեքսանդր Մեծը: Դարձերես` Զևսը նստած է գահին` աջ ձեռքի վրա ձախ թեքված արծիվ է, իսկ ձախ ձեռքում` արքայական գավազան, ձախ մասում PA միացագիր և կամարաձև սիգմա խաղողի գինու վերևում; ALEXANDROU ուղղահայաց մակագրությունը աջ մասում: Քաղվածք. ամրագրված 1678:

Հելլենականության դարաշրջանը բնութագրվում է հունական մշակույթի տարածվածությամբ հայտնի աշխարհի մեծ մասի վրա։ Եգիպտոսում և Սիրիայում ստեղծվեցին հունախոս թագավորություններ, և ժամանակի ընթացքում նաև Իրանում և Հեռավոր Արևելքում, որտեղ այժմ Աֆղանստանն ու Հյուսիսարևմտյան Հնդկաստանն է։ Հունական առևտրականներն այս մեծ տարածքի վրա տարածեցին հունական մետաղադրամները, իսկ նոր թագավորությունները շուտով սկսեցին իրենց մետաղադրամներն արտադրել։ Քանի որ այդ թագավորությունները շատ ավելի մեծ և ավելի հարուստ էին, քան դասական ժամանակաշրջանի հունական քաղաքները, նրանց մետաղադրամները ձգտում էին ավելի զանգվածային արտադրության, ինչպես նաև ավելի մեծ էին և ավելի հաճախ ոսկուց էին։ Նրանք հիմնականում չունեին ավելի վաղ ժամանակաշրջանի մետաղադրամների գեղագիտական նրբությունը։

Այնուամենայնիվ, հունա-բակտրիական մետաղադրամներից որոշները և նրանց փոխարինողները Հնդկաստանում, հնդկահունականները, համարվում են հունական դրամագիտության արվեստի հիանալի օրինակները` «ռեալիզմի և իդեալականացման գեղեցիկ խառնուրդով», ներառյալ Հելլենիստական աշխարհում հատված խոշորագույն մետաղադրամները. ամենամեծ ոսկե մետաղադրամը հատվել է Էվկրատիդեսի կողմից (թագավորել է մ.թ.ա. 171-145 թվականներին), ամենամեծ արծաթե մետաղադրամը` Ամինտաս Նիկատորի կողմից (թագավորել է 95-90 թթ.): Դիմանկարները «ցույց են տալիս անհատականության աստիճանը, երբեք չեն համապատասխանում Արևմուտքի իրենց արքայական ժամանակակիցների հաճախակի մեղմ պատկերացումներին» (Ռոջեր Լինգ, «Հունական և հելլենիստական աշխարհ»)։

Հռոմեական ժամանակաշրջան (մոտ մ.թ.ա. 290 թվական) խմբագրել

 
Մարսի մորուքավոր գլուխը կորնթոսյան սաղավարտով:
 
Դարձերես` ձիու գլուխ աջից, ետևում հացահատիկ:

Դրամահատությունը հետևում էր հունական գաղութացմանը և ազդեցությանը, նախ դեպի Միջերկրական ծովի շրջակայքը, շատ չանցած նաև Հյուսիսային Աֆրիկա (ներառյալ Եգիպտոսը), Սիրիա, Պարսկաստան և Բալկաններ[49]։ Մետաղադրամները Հռոմեական հանրապետություն հասան ավելի ուշ Միջերկրականի մնացած մասի համեմատ, հատկապես Հունաստանը և Փոքր Ասիան, որտեղ մետաղադրամները ի հայտ են եկել մ.թ.ա. 7-րդ դարում։ Կենտրոնական Իտալիայի դրամը կրում էր իր բնական ռեսուրսների ազդեցությունը, լինելով հարուստ բրոնզով (Էտրուսկները բրոնզի և երկաթի հայտնի մետաղագործներ էին) և սակավ արծաթի հանքանյութով։ Հռոմեական հանրապետության դրամահատումը սկսել է մի քանի արծաթե մետաղադրամներով, որոնք, ըստ երևույթին, հատվել էին Հարավային Իտալիայի հունական գաղութների հետ առևտրի համար և ծանր բրոնզե մետաղադրամներով Կենտրոնական Իտալիայում օգտագործելու համար։ Հռոմեական առաջին մետաղադրամները, որոնք կոպիտ, ծանր բրոնզներ էին, հատվել են մոտ մ.թ.ա. 289 թվականին[50]։

Միջնադար խմբագրել

Արաբական թվեր օգտագործող առաջին եվրոպական մետաղադրամները, թվագրված այն թվով, որ տարում հատվել էին, 1424 թվականի սբ. Գալլի աբբայության պլապարտներն էին (Plappart)[51]:

Արժեք խմբագրել

 
5 միլիոն մարկ մետաղադրամ, Վայմարյան հանրապետություն, 1923 թվական: Չնայած նրա բարձր անվանական արժեքին, այս մետաղադրամի դրամական արժեքը 1923 թվականի վերջին իջել էր մինչև Միացյալ Նահանգների ցենտի շատ փոքր մասը, ինչը զգալիորեն պակաս էր նրա մետաղական բաղադրության արժեքից:
 
Գևորգ IV պղնձե անսովոր մետաղադրամ

վրացերեն գրությամբ, 1210 թվական

 
Արծաթե մետաղադրամ՝ պատրաստված Մոնղոլական կայսր Ալամգիր 2-րդի օրոք:

Արժույթ խմբագրել

Մետաղադրամների մեծ մասը ներկայումս պատրաստված է ոչ ազնիվ մետաղից, և դրանց արժեքը ծագում է իրենց` որպես ֆիատ դրամ (ֆիդուցիար) կարգավիճակից։ Սա նշանակում է, որ մետաղադրամի արժեքը որոշվում է կառավարության ֆիատի (օրենք) կողմից, և այդպիսով որոշվում է ազատ շուկայի կողմից միայն այն դեպքում, երբ ազգային արժույթներն օգտագործվում են ներքին առևտրում, ինչպես նաև միջազգայնորեն արտարժույթի փոխանակման շուկաներում։ Այսպիսով, այդ մետաղադրամները դրամական սիմվոլներ (տոկեն) են, ճիշտ այնպես, ինչպես թղթադրամը, դրանք սովորաբար չեն ապահովվում մետաղով, այլ ավելի ճիշտ կառավարության որոշակի երաշխիքի ձևով։ Ոմանք առաջարկեցին, որ նման մետաղադրամները չպետք է համարվեն «ճշմարիտ մետաղադրամներ»։ Այսպիսով, թղթադրամների և մետաղադրամների միջև գոյություն ունի համարժեք անվանական արժեքի շատ փոքր տնտեսական տարբերություն։

Մետաղադրամները կարող են շրջանառության մեջ լինել ավելի ցածր արժեքով, քան դրանք կազմող մետաղները, բայց դրանք երբեք սկզբնապես չեն ներկայացվում այդպիսի արժեքով, և պակասորդը միայն ժամանակի ընթացքում առաջանում է գնաճի պատճառով, քանի որ մետաղի շուկայի արժեքները բուռն են արձագանքում մետաղադրամի անվանական հայտարարված արժեքին։ Դրա օրինակն են մինչ 1965 թվականի Միացյալ Նահանգների դայմը, քառորդը, կես դոլարը և դոլարը (անվանապես պարունակում է ավելի քիչ, քան դայմը, քառորդը, կես դոլարը և արծաթի լրիվ ունցիա առանձին-առանձին վերցրած), Միացյալ Նահանգների նիկելը և մինչ 1982 թվականի Միացյալ Նահանգների պենի։ Պղնձի արժեքի բարձրացման արդյունքում Միացյալ Նահանգները զգալիորեն նվազեցրել են յուրաքանչյուր պենիում պղնձի քանակությունը։ 1982 թվականի կեսերից Միացյալ Նահանգների պենիները պատրաստվում են 97.5% ցինկով, պղնձի ծածկույթում գտնվող մնացած 2,5%-ի հետ միասին։ Ֆիատ արժեքների և մետաղների արժեքների միջև ծայրահեղ տարբերությունները մետաղադրամները դարձնում են կուտակված կամ շրջանառությունից հանվում են ապօրինի մետաղաձուլարաններում, որպեսզի դրանց մետաղական բաղադրության արժեքն իրացնեն։ Սա Գրեշեմի օրենքի օրինակ է։ ԱՄՆ դրամահատարանը սրանից խուսափելու համար 2006 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունել է նոր ժամանակավոր կանոններ, ենթակա հրապարակային մեկնաբանության 30 օրվա ընթացքում, որը քրեականացրել է պենիի և նիկելի ձուլումն ու արտահանումը[52] : Հանցագործները կարող են տուգանվել մինչև 10,000 դոլար և/կամ մինչև 5 տարի ազատազրկվել։

Հավաքորդների տարրեր խմբագրել

Մետաղադրամի արժեքը որպես հավաքորդության ապրանք կամ որպես ներդրում, սովորաբար կախված է դրա վիճակից, հատուկ պատմական նշանակությունից, հազվադեպությունից, որակից, դիզայնի գեղեցկությունից և հավաքորդների շրջանում ընդհանուր հանրաճանաչությունից։ Եթե մետաղադրամի մեջ զգալի չափով բացակայում են այս բոլոր հատկությունները, ապա այն դժվար թե մեծ արժեք ունենա։ Ձուլակտոր մետաղադրամների արժեքը նույնպես որոշակիորեն ունի այս գործոնների ազդեցությունը, սակայն հիմնականում հիմնվում է ոսկու, արծաթի կամ պլատինի պարունակության վրա։ Երբեմն չդրամայնացված ձուլակտորի մետաղադրամները, ինչպիսիք են Կանադական թխկու տերևը և Ամերիկյան ոսկե արծիվը, հատվում են դրանց անվանական արժեքով, որն ավելի պակաս է, քան դրանցում պարունակվող մետաղի արժեքը, բայց քանի որ այդպիսի մետաղադրամները երբեք շրջանառության համար չեն նախատեսված, այդ անվանական արժեքները որևէ կարևորություն չունեն։

Արտահայտչամիջոց խմբագրել

Մետաղադրամները կարող են օգտագործվել որպես արտահայտման ստեղծագործական միջոց հիանալի քանդակագործությունից մինչև պենիի մեքենաներ, որոնք կարելի է գտնել շատ զվարճանքի զբոսայգիներերում։ ԱՄՆ-ի Դաշնային Կանոնադրության օրենսգրքում (CFR) գոյություն ունեն նիկելին և պենիին բնորոշ որոշակի կանոններ, որոնք վերաբերում են այս թեմային։ 31 CFR § 82.1-ը արգելում է չարտոնված անձանց արտահանել, ձուլել կամ մշակել ցանկացած 5 կամ 1 ցենտանոց մետաղադրամ։

Սա նիկելների և դայմերի (և այլ արժույթներով որոշ համադրելի մետաղադրամների) հետ կապված որոշակի խնդիր է` կապված դրանց համեմատաբար ցածր արժեքի ու անկայուն ապրանքային գների հետ։ Որոշ ժամանակ, երբ ԱՄՆ-ի պենիում պղինձն արժեր ավելի, քան ցենտը, ապա մարդիկ կուտակում էին պենիները և ապա ձուլում էին դրանց մետաղական արժեքի համար։ Այն արժեր ավելի շատ, քան նիկելների և պենիների արտադրության անվանական արժեքը, այնպես որ ցանկացած լայնածավալ կորուստ մետաղադրամների շրջանառության մեջ կարող էր թանկ արժենալ ԱՄՆ Ֆինանսների նախարարության համար։ Սա ավելի մեծ խնդիր էր, երբ մետաղադրամները դեռևս արծաթից և ոսկուց էին, թանկարժեք մետաղներից, ուստի խիստ օրենքները փոփոխությունների դեմ պատմականորեն ավելի գիտակցված են դառնում։

31 CFR § 82.2 շարունակում է նշել, որ «բ) § 82.1-ում պարունակվող արգելքը 5 ցենտ և մեկ ցենտ մետաղադրամների գործածության դեմ չպետք է կիրառվի կրթության, զվարճանքի, նորամուծության, զարդերի և նմանատիպ նպատակների համար այդ մետաղադրամների գործածությանը, քանի դեռ կիրառման ծավալները և բնույթը պարզ են դարձնում, որ այդպիսի օգտագործումը նախատեսված չէ որպես միջոց, որով շահույթ են ստանում միայն մետաղադրամների մետաղի պարունակության արժեքից»։

Վատթարացում և կտրտում խմբագրել

 
1879 թվականի շվեցարական 10 ցենտ մետաղադրամ՝ նման այսօր պաշտոնապես օգտագործվող հնագույն մետաղադրամներին:
 
Թեմնոսի դրամահատարանի Ալեքսանդր Մեծի տետրադրախմ՝ հատված մոտ մ.թ.ա. 188-170 թվականներին:

Պատմության ընթացքում միապետներն ու կառավարությունները հաճախ ավելի շատ փողեր են ստեղծել, քան թույլ կտար թանկարժեք մետաղների մատակարարումը, եթե մետաղադրամները լինեն մաքուր մետաղից։ Մետաղադրամների բաղադրության թանկարժեք մետաղների որոշ մասի՝ ոչ ազնիվ մետաղների փոխարինմամբ (հաճախ պղինձ կամ նիկել), յուրաքանչյուր առանձին մետաղադրամի ներքին արժեքը կրճատվում է (դրանով իսկ «վատթարացնելով» դրամը), թույլ տալով մետաղադրամ հատող իշխանություններին ավելի շատ մետաղներ արտադրել, քան հնարավոր էր։ Վատթարացումը երբեմն տեղի է ունենում, որպեսզի մետաղադրամը ֆիզիկապես ավելի ամուր դարձնեն, և, հետևաբար, այդքան արագ չի մաշվի, բայց ավելի սովորական պատճառ է անվանական արժեքի և մետաղական արժեքի տարբերությունը։ Մետաղադրամների վատթարացումը գրեթե միշտ բերում է գների ինֆլյացիայի։ Երբեմն գները վերահսկողները միաժամանակ կառավարող մարմինն են լինում, սակայն պատմականորեն դրանք ընդհանուր առմամբ գործնականորեն կիրառելի չեն։

Միացյալ Նահանգները այս հարցում արտասովոր են, քանի որ այն շատ աննշան է փոխել է իր դրամային համակարգը (բացառությամբ մետաղադրամների պատկերների և խորհրդանիշների, որոնք մի քանի անգամ փոխվել են)՝ երկդարյա գնաճի համաձայնեցման համար։ Մեկ ցենտ մետաղադրամը 1856 թվականից քիչ է փոխվել (թեև 1982 թվականի բաղադրությունը փոխվել է մետաղից գրեթե ամբողջ պղինձը հեռացնելով) և շարունակում է մնալ շրջանառության մեջ, չնայած մեծապես նվազեցված գնողունակությանը։ Պատկերի մյուս կողմում, ընդհանուր շրջանառության խոշորագույն մետաղադրամը գնահատվում էր 25 ցենտ, խոշորագույն մետաղադրամի համար բավականին ցածր արժեք շատ այլ երկրների արժեքների համեմատ՝: Պղնձի, նիկելի և ցինկի գների աճը նշանակում էր, որ Միացյալ Նահանգների 1 և ԱՄՆ-ի 5 ցենտ մետաղադրամներն իրենց հումքային մետաղի բաղադրությամբ արժեին ավելի շատ, քան նրանց անվանական (ֆիատ) արժեքը։ Մասնավորապես, պղնձե մեկ ցենտ մետաղադրամները (մինչև 1982 թվականը և 1982 թվականին հատված մետաղադրամների որոշ մասը), պարունակում էին մոտ երկու ցենտ արժեքով պղինձ։

ԱՄՆ-ում նախկինում հատված շրջանառվող մետաղադրամների որոշ անվանումներ այլևս չեն պատրաստվում։ Դրանց նթվում ընդգրկվում են մետաղադրամներ, որոնց անվանական արժեքը կես ցենտ է, երկու ցենտ, երեք ցենտ և քսան ցենտ։ Նախկինում Միացյալ Նահանգները շրջանառության համար հատեց հետևյալ ոսկե մետաղադրամները` մեկ դոլար, 2.50 դոլար, երեք դոլար, հինգ դոլար, տասը դոլար և քսան դոլար։ Բացի դրանից, ցենտերն ի սկզբանե մի փոքր ավելի մեծ էին, քան ժամանակակից քառորդը և կշռում էին գրեթե կես ունցիա, իսկ հինգ ցենտ մետաղադրամը (այնուհետև հայտնի որպես «կես դայմ») ավելի փոքր էր դայմից և պատրաստված էր արծաթե համաձուլվածքից։ Մեկ դոլար ոսկե մետաղադրամներն էլ ավելի մեծ էին և կշռում էին մոտավորապես մեկ ունցիա։ Մեկ դոլար ոսկե մետաղադրամները արտադրվել են ոչ տևական ժամանակ և հազվադեպ են օգտագործվել։ Միացյալ Նահանգները նաև ձուլակտորներ և հուշադրամներ է թողարկում հետևյալ անվանական արժեքներով` 50 ցենտ, 1, 5, 10, 25, 50 և 100 դոլար։

Շրջանառվող մետաղադրամները սովորաբար վնասվում են «տաշվելուց» կամ «կտրտումից». ժողովուրդը թանկարժեք մետաղի եզրերից փոքր կտոր էր կտրում վաճառելու համար և այնուհետև վնասված մետաղադրամները հանձնում էր լրիվ արժեքով[53]։ Բրիտանական սթելինգ արծաթե մետաղադրամները երբեմն կրճատվել են դրանց հատման քաշի գրեթե կեսի չափով։ Թյուդորների Անգլիայում վատթարացման այս ձևը մեկնաբանվել է սըր Թոմաս Գրեշեմի կողմից, որի անունը ավելի ուշ կցվեց Գրեշեմի օրենքին։ Միապետը ստիպված էր պարբերաբար հանել շրջանառվող մետաղադրամները, վճարելով միայն արծաթի ձուլակտորի արժեքը և դրանք վերահատելով։ Սա, ինչպես նաև հայտնի որպես վերադրամահատում, երկար և բարդ գործընթաց է, որը կատարվել է միայն երբեմն[54]։ Շատ մետաղադրամներ ծեծում են կամ եզրերը տաշում, որը սկզբնապես նախագծվել էր, որպեսզի ավելի հեշտ դարձնեն կտրտումների բացահայտումը։

Այլ կիրառումներ խմբագրել

18-րդ և 19-րդ դարերում Բրիտանական կղզիներից շատ դատապարտյալ հանցագործներ, որոնց պատժելու համար տեղափոխել էին Ավստրալիա, օգտագործեցին մետաղադրամը Մեծ Բրիտանիայում թողած սիրելիների հիշատակի համար ուղերձներ թողնելով։ Մետաղադրամների վրա գրվածները ջնջում էին, հարթեցնում և մակագրություններ, երբեմն հուզիչ կորստի խոսքեր ավելացնում կետիկներով ծակելով կամ փորագրելով։ Այս մետաղադրամները կոչվում էին «դատապարտվյալի սիրո տոկեններ» կամ «մռայլ սրտեր»[55]։ Այս տոկեններից մի քանիսը գտնվում են Ավստրալիայի ազգային թանգարանի հավաքածուում։

Ժամանակակից մետաղադրամների հատկանիշներ խմբագրել

 
Մետաղադրամներ
 
1884 թվականի Միացյալ Նահանգների առևտրային դոլար
 
1992 թվականի եռամետաղ ֆրանսիական 20 ֆրանկանոց մետաղադրամ
 
Թութանհամոն թագավորի պատկերով եգիպտական երկմետաղ 1 ֆունտանոց մետաղադրամ

Մետաղադրամի այն երեսը, որը կրում է միապետի, այլ ղեկավարի (տես Մետաղադրամների վրա պատկերված մարդկանց ցանկը) կամ ազգային խորհրդանշանը, դիմերես, մյուս երեսը, որը տարբեր տիպի տեղեկատվություն է կրում, կոչվում է դարձերես։ Դրամահատման տարին սովորաբար դրվում է դիմերեսին, չնայած որոշ չինական մետաղադրամներ, Կանադական մետաղադրամների մեծ մասը, 2008 թվականին նախորդող բրիտանական 20 պենսանոց մետաղադրամը, 1999 թվականի Ամերիկյան քառորդը և բոլոր ճապոնական մետաղադրամները բացառություններ են։

Մետաղադրամի դիմերեսին և դարձերեսին գտնվող պատկերների կապը մետաղադրամի կողմնորոշումն է։ Ենթադրենք մետաղադրամի դիմերեսին գտնվող պատկերը աջ կողմում է. եթե մետաղադրամը շրջեք ձախ կամ աջ նրա հորիզոնական առանցքի շուրջը, իսկ մետաղադրամի դիմերեսը նույնպես աջ կողմում է, ապա մետաղադրամը հայտնում է մեդալական կողմնորոշման մասին, բնորոշ եվրոյին և ֆունտ ստեռլինգին, եթե, այնուամենայնիվ, մետաղադրամը ձախ կամ աջ պտտելով երևում է, որ հդարձերեսի պատկերն ուղղված է ներքև, ապա մետաղադրամն ասում է, որ ունի մետաղադրամի կողմնորոշում, որը բնորոշ է ԱՄՆ դոլարի մետաղադրամին։

Երկմետաղ մետաղադրամները երբեմն օգտագործվում են ավելի բարձր դրամական միավորների և հուշադրամների համար։ 1990-ական թվականներին Ֆրանսիան օգտագործեց եռամետաղ մետաղադրամ։ Ընդհանուր շրջանառվող երկմետաղ մետաղադրամների օրինակների մեջ են մտնում 1 դոլար, 2 դոլար, բրիտանական 1 և 2 եվրո, կանադական 2 դոլար մետաղադրամներ և մի քանի պեսո մետաղադրամներ Մեքսիկայում։

 
2008 թվականին հատված ռուսական 3 ռուբլիանոց

Ոչ բոլոր մետաղադրամներն են կլոր. դրանք գալիս են ձևավորման տարբերություններից։ Ավստրալիայի 50 ցենտանոց մետաղադրամը, օրինակ, ունի տասներկու հարթ կողմ։ Որոշ մետաղադրամներ ալիքային եզրեր ունեն, օրինակ, Հոնկոնգի 2 դոլար և 20 ցենտանոց մետաղադրամները և Բահամների 10 ցենտանոց մետաղադրամները։ Որոշները քառակուսի են հատված, ինչպես Բահամների 15 ցենտանոց և Արուբայից 50 ցենտանոց մետաղադրամները։ 1970-ականների ընթացքում Սվազիլենդի մետաղադրամները հատվել են մի քանի ձևով` ներառյալ քառակուսիներ, բազմանկյուններ և ալիքային եզրագծեր 8 և 12 ալիքներով։

Այլ մետաղադրամներ, Բրիտանական 20 և 50 պենս մետաղադրամների և կանադական մեկ դոլարի նման, ունեն անսովոր թվով կողմեր, կլորացված եզրերով։ Այս տիպի մետաղադրամն ունի հաստատուն տրամագիծ, որը ճանաչելի է առևտրային մեքենաների կողմից, ինչ ուղղությամբ էլ որ այն մտցված լինի։

5 ֆունտ անվանական արժեքով եռանկյուն մետաղադրամը (արտադրված 2007/2008 թվականներին O2 Արենայում Թութանհամոնի ցուցահանդեսի հիշատակին) թողարկվել է Մեն կղզու կողմից. այն օրինական վճարամիջոց դարձավ 2007 թվականի դեկտեմբերի 6-ին[56]։ Ավելի վաղ թողարկված այլ եռանկյուն մետաղադրամներ թվում են. Կաբինդայի մետաղադրամ, Բերմուդյան կղզիների մետաղադրամ, Կուկի կղզիների 1992 թվականի եռանկյուն 2 դոլար մետաղադրամ, Ուգանդայի հազարամյակի մետաղադրամ և Լեհաստանի ստերլինգ-արծաթե 10 զլոտի մետաղադրամ։

Որոշ միջնադարյան մետաղադրամներ, որոնք կոչվում էին փխրուն, այնքան բարակ էին, որ դրանք դրոշմվեցին միայն մեկ երեսի վրա։

Տարիների ընթացքում շատ մետաղադրամներ արտադրվել են ինտեգրացված անցքերով, ինչպիսիք են չինական «քեշ» մետաղադրամները, ճապոնական մետաղադրամները, ֆրանսիական գաղութների մետաղադրամները և այլն։ Դա կարող է արվել, որպեսզի թույլ տան, որ դրանցով թել անցկացնեն պահպանելու և տեղափոխելու համար։

 
Հոլոգրաֆիկ մետաղադրամ Լիբերիայից

Կանադայի թագավորական դրամահատարանն այժմ հնարավորություն ունի արտադրել հոլոգրաֆիկ էֆեկտով ոսկե և արծաթե մետաղադրամներ։ Այնուամենայնիվ, այս ընթացակարգը չի սահմանափակվում միայն ձուլակտորով կամ հուշադրամով։ Ճապոնիայից 500 իեն մետաղադրամը ենթարկվել է զանգվածային կեղծարարության։ Ճապոնիայի կառավարությունը պատասխանատու է հոլոգրաֆիկ պատկերով շրջանառության մետաղադրամների համար։

Կանադայի թագավորական դրամահատարանը թողարկել է նաև մի քանի մետաղադրամ, որոնք գունավոր են, որոնցից առաջինը հիշատակի օրվա հուշադրամ էր։ Թեման 25 ցենտ մետաղադրամի դիմերեսին դրոշմման գործընթացի միջոցով դրոշմված գունավոր կակաչն էր[57]։

Դրանից հետո 2014 թվականի օգոստոսի 22-ին Մերձդնեստրում շրջանառության մեջ է մտնում ոչ մետաղական մետաղադրամների օրինակ (երբեմն ոչ ճիշտ կերպով կոչվում են պլաստմասսայե մետաղադրամներ)։ Այս մետաղադրամների մեծ մասը նաև շրջանաձև չէ, այլ տարբեր ձևերով, որոնք համապատասխանում են մետաղադրամի տարբեր արժեքների[58]։

Ժամանակակից շրջանառության մետաղադրամների և դատաքննության փորձերի համար օգտագործվող բազմաթիվ մաքուր մետաղական տարրերի և դրանց համաձուլվածքների ցանկի համար տես Դրամահատական մետաղներ[59]։

Ֆիզիկա և քիմիա խմբագրել

Հարվածում խմբագրել

Մետաղադրամը հարվածելու համար պետք է տեսնել, թե արդյոք հիմնական մասերը կամ պոչամասերը օգտագործվում են որպես երկկողմանի խորանարդեր, որը մաթեմատիկայում հայտնի է որպես Բեռնուլիի փորձ. եթե հիմնական հավանականությունը (Բեռնուլիի փորձի տեսանկյունից՝ «հաջողված արդյունք») հենց 0.5 է, մետաղադրամը արդար է։

Գլանում խմբագրել

Մետաղադրամները կարող են գլանվել նաև հարթ մակերեսի վրա, ինչպես օրինակ սեղանը։ Դա հանգեցնում է հետևյալ երևույթին. քանի որ մետաղադրամը ձգվում է և գլանվում իր եզրերով, այն ավելի ու ավելի արագ է պտտվում (ֆորմալ կերպով, մետաղադրամի սիմետրիայի առանցքի նախկին սանդղակը, այսինքն մի մետաղադրամի դիմերեսով մյուսն անցնող առանցքը) կտրուկ կանգնելուց առաջ։ Սա մաթեմատիկապես մոդելավորվել է որպես սահմանափակ ժամանակի առանձնահատկություն և ուսումնասիրվել է բարձր արագության լուսանկարչության և սարքերի միջոցով, ինչպիսին է Էյլերի սկավառակը։ Դանդաղեցումը հիմնականում հարվածային շփման արդյունք է (օդային դիմադրությունը աննշան է), իսկ առանձնահատկությունը (նախորդ սանդղակի տարբերությունը) կարող է մոդելավորվել որպես ուժային օրենք, մոտավորապես՝ 1/3 աստիճանացույցով[60]։

Հոտ խմբագրել

Երկաթե և պղնձե մետաղադրամներն ունեն մետաղական հոտ, որն արտադրվում է մաշկի յուղերի հետ շփման ժամանակ։ Քրտինքը քիմիապես նվազում է այդ մետաղների հետ շփման ժամանակ, ինչը հանգեցնում է մաշկի յուղերի քայքայման, երկաթի հետ առաջացնելով անկայուն մոլեկուլ[61]։

Տարածաշրջանային օրինակներ խմբագրել

Ֆիլիպիններ խմբագրել

 
Piloncitos, Ֆիլիպպիններում հայտնաբերված փոքրիկ փորագրված ոսկե մետաղադրամներ փոխանակման օղակների հետ միասին, որոնք ոսկու օղակաձև ձուլակտորներ են: Այս փոխանակման օղակները չափերով ավելի մեծ են, քան բլիթները և հնագույն ժամանակաշրջանից պատրաստվում են մաքուր ոսկուց (մոտ 10-16-րդ դարեր)[62]:

Ֆիլիպիններում ոսկին, որով հարուստ էր կղզիների մեծ մասը, մշտապես ստեղծում էր դեպի այդ իրերը տանող գործընթացը, ներառյալ պիլոնչիտոսը՝ փոքրիկ ուլունքանման ոսկե նմուշները, որոնք տեղական դրամագիտությունը համարում էր որպես հին Ֆիլիպինոսի ամենահին մետաղադրամը, և փոխանակման օղակները։ Պիլոնչիտոսները փոքր, ոսկե մետաղադրամներ են, որոշները եգիպտացորենի հատիկի չափ և 0.09-ից մինչև 2.65 գրամ մաքուր ոսկու քաշով։ 2.65 գրամ քաշով խոշոր պիլոնչիտոսը մոտավորապես մեկ զանգվածի քաշն է։ Պիլոնչիտոսը պեղել են Մանդալույոնգից, Բաթաանից, Պասիգ գետի ափերից, Բատանգասից, Մարինդուկեից, Սամարից, Լեյտեից և Մինդանաոյի մի քանի շրջաններից։ Նրանք մեծ թվով հայտնաբերվել են ինդոնեզական հնագիտական վայրերում, որոնք հանգեցնում են առաջացման հարցերին։ Արդյոք պիլոնչիտոսը հատվել է Ֆիլիպիններում, թե ներմուծվել է։ Այդ ոսկին արդյունահանվել և գործածվել է այստեղ, որն ակնհայտ է բազմաթիվ իսպանական նկարագրություններում, ինչպես օրինակ 1586 թվականինը, որտեղ ասվում է.

  “Այս կղզու (Լուսոն) բնակիչները շատ հմուտ են ոսկու գործածության մեջ։ Նրանք կշռում են այն չտեսնված մեծ հմտությամբ և նրբությամբ։ Առաջին բանը, որ նրանք սովորեցնում են իրենց երեխաներին, ոսկու հմտություններն ու քաշերն են, որոնցով կշռում են այն, քանի որ նրանց համար որևէ այլ փող չկա”[63]  

:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tony Clayton. «Comprehensive list of metals and their alloys which have been used at various times, in coins for all types of purposes». coinsoftheuk.co.uk. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Metcalf, William E. (2016). The Oxford Handbook of Greek and Roman Coinage (անգլերեն). Oxford University Press. էջեր 61–65. ISBN 9780199372188.
  3. Discovery of a hoard of currency with silver bars near Malayer, dated circa 600 BCE, with photographs in Bivar, Adrian David Hugh. Hoard of Ingot-Currency of the Median Period from Nūsh-i Jān, near Malayir (1971) (English). էջեր 97–111.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «中國最早金屬鑄幣 商代晚期鑄造銅貝-河南概況». Big5.henan.gov.cn. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  5. Giedroyc, Richard (2006 թ․ նոյեմբերի 15). The Everything Coin Collecting Book: All You Need to Start Your Collection …. ISBN 9781593375683. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  6. YK Kwan. «A snap shot view of The history of China by YK Kwan». Chinesechinese.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Metcalf, William E. (2016). The Oxford Handbook of Greek and Roman Coinage (անգլերեն). Oxford University Press. էջեր 49–50. ISBN 9780199372188.
  8. M. Kroll, review of G. Le Rider's La naissance de la monnaie, Schweizerische Numismatische Rundschau 80 (2001), p. 526. D. Sear, Greek Coins and Their Values Vol. 2, Seaby, London, 1979, p. 317.
  9. "The Types of Greek Coins" An Archaeological Essay by Percy Gardner 1883 p.42 "Considering these and other facts it may be held to be probable, if not absolutely proved, that priests first issued stamped coin, and that the first mints were in Greek temples." [1] Արխիվացված 2011-08-14 Wayback Machine
  10. G. Hanfmann, pp. 73, 77. R. Seaford, p. 128, points out, "The nearly total lack of … coins in the excavated commercial-industrial areas of Sardis suggests that they were concentrated in the hands of the king and possibly wealthy merchants."
  11. A. Ramage, "Golden Sardis", King Croesus' Gold: Excavations at Sardis and the History of Gold Refining, edited by A. Ramage and P. Craddock, Harvard University Press, Cambridge, 2000, p. 18.
  12. «A Case for the World's Oldest Coin: Lydian Lion». Rg.ancients.info. 2003 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  13. "Hoards, Small Change, and the Origin of Coinage," Journal of the Hellenistic Studies 84 (1964), p. 89
  14. M. Mitchiner, Ancient Trade and Early Coinage, Hawkins Publications, London, 2004, p. 214
  15. «Cent». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  16. Discovery of a hoard of currency with silver bars near Malayer, dated circa 600 BCE, with photographs in Bivar, Adrian David Hugh. Hoard of Ingot-Currency of the Median Period from Nūsh-i Jān, near Malayir (1971) (English). էջեր 97–111.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Michael Alram, "DARIC", Encyclopaedia Iranica, December 15, 1994, last updated November 17, 2011
  18. Bopearachchi & Cribb, Coins illustrating the History of the Crossroads of Asia 1992, էջեր. 57–59: "Coins of this type found in Chaman Hazouri (deposited c.350 BC) and Bhir Mound hoards (deposited c.300 BC)." (Commentary by Joe Cribb and Osmund Bopearachchi)
  19. 19,0 19,1 19,2 Bopearachchi & Cribb, Coins illustrating the History of the Crossroads of Asia 1992, էջեր. 57–59: "The most important and informative of these hoards is the Chaman Hazouri hoard from Kabul discovered in 1933, which contained royal Achaemenid sigloi from the western part of the Achaemenid Empire, together with a large number of Greek coins dating from the fifth and early fourth century BC, including a local imitation of an Athenian tetradrachm, all apparently taken from circulation in the region."
  20. Bopearachchi, Coin Production and Circulation 2000, էջեր. 300–301
  21. Bopearachchi, Coin Production and Circulation 2000, էջ. 309 and Note 65
  22. 22,0 22,1 Metcalf, William E. (2016). The Oxford Handbook of Greek and Roman Coinage (անգլերեն). Oxford University Press. էջեր 70–80. ISBN 9780199372188.
  23. André-Salvini, Béatrice (2005). Forgotten Empire: The World of Ancient Persia (անգլերեն). University of California Press. էջ 208 Coin no.381 for the Persian column capitals. ISBN 9780520247314.
  24. 372. Lot: 658, Lot of two AR bent bars, CNG Coins
  25. Bopearachchi & Cribb, Coins illustrating the History of the Crossroads of Asia 1992, էջեր. 57–59: "Silver bent-bar punch-marked coin of Kabul region under the Achaemenid Empire, c.350 BC: Coins of this type found in quantity in Chaman Hazouri and Bhir Mound hoards." (Commentary by Joe Cribb and Osmund Bopearachchi)
  26. "Extremely Rare Early Silver from the Kabul Valley", CNG 102, Lot:649, CNG Coins
  27. "A Truly International Currency", Triton XV, Lot: 1163, ATTICA, Athens, CNG Coins
  28. Muscarella, Oscar White (2013 թ․ հունիսի 7). Archaeology, Artifacts and Antiquities of the Ancient Near East: Sites, Cultures, and Proveniences. ISBN 978-9004236691.
  29. «Inscriptions and Titles on ancient Greek coins». Snible.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  30. «Electrum stater inscribed with the name of Phanes». British Museum. 2011 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  31. Newton Num. Chron., 1870, p. 238
  32. «Full text of "The numismatic chronicle and journal of the Royal Numismatic Society"». Archive.org. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.. Herodotus third book (ch. iv.).
  33. «Ancient coinage of Ionia». Snible.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
  34. British Museum Catalogue 11 - Attica Megaris Aegina, 700 - 550 BCE, plate XXIII Արխիվացված 2016-03-04 Wayback Machine.
  35. C. Kraay, Archaic and Classical Greek Coins, University of California Press, Berkeley, 1976.
  36. CNG: LYCIA. Circa 520-470/60 BC. AR Stater (18mm, 9.18 g).
  37. «Bruttium - Ancient Greek Coins - WildWinds». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  38. «Lucania - Ancient Greek Coins - WildWinds.com». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 West, Shearer; Birmingham), Shearer (2004). Portraiture (անգլերեն). OUP Oxford. էջ 68. ISBN 9780192842589.
  40. "The earliest attempts at portraiture appear to have taken place in Lycia. The heads of various dynasts appear on coins of the fifth century" Carradice, Ian (1978). Ancient Greek Portrait Coins (անգլերեն). British Museum Publications. էջ 2. ISBN 9780714108490.
  41. Root, Margaret Cool (1989). The Persian archer at Persepolis : aspects of chronology, style and symbolism (անգլերեն). էջեր 43–50.
  42. Half-figure of the King: unravelling the mysteries of the earliest Sigloi of Darius I (PDF). էջ 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  43. "A rare silver fraction recently identified as a coin of Themistocles from Magnesia even has a bearded portrait of the great man, making it by far the earliest datable portrait coin. Other early portraits can be seen on the coins of Lycian dynasts." Carradice, Ian; Price, Martin (1988). Coinage in the Greek World (անգլերեն). Seaby. էջ 84. ISBN 9780900652820.
  44. Rhodes, P. J. (2011). A History of the Classical Greek World: 478 - 323 BC (անգլերեն). John Wiley & Sons. էջ 58. ISBN 9781444358582.
  45. Howgego, Christopher (2002). Ancient History from Coins (անգլերեն). Routledge. էջ 64. ISBN 9781134877843.
  46. CNG
  47. Schaps, David (2004). The Invention of Coinage and the Monetization of Ancient Greece (անգլերեն). University of Michigan Press. էջ 235. ISBN 047211333X.
  48. CNG Coin 338684
  49. Howgego, C. J. (1995). Ancient history from coins. Psychology Press. էջեր 1–4. ISBN 978-0-415-08993-7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  50. W. Sayles, Ancient Coin Collecting III: The Roman World–Politics and Propaganda, Krause Publications, Iola, Wisconsin, 1997
  51. Early Dated Coins, http://www.medievalcoinage.com/earlydated, Accessed December 2009.
  52. «United States Mint Moves to Limit Exportation & Melting of Coins». The United States Mint. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  53. Cooper, George (2008). The Origin of Financial Crises. New York: Random House. էջ 46. ISBN 978-0-307-47345-5.
  54. Denis R. Cooper The Art and Craft of Coinmaking. A History of Minting Technology. London: Spink, 1988. 0-907605-27-3 p.47
  55. «Convict tokens, National Museum of Australia». Nma.gov.au. 2012 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  56. It is unlikely to be spent as it costs 15GBP to buy – article Pyramid coin a nightmare for pockets, article by Gary
  57. Smith, Marie-Danielle (2018 թ․ հունվարի 18). «Royal Canadian Mint sues Royal Australian Mint in row over poppy coin printing». The National Post. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  58. «Composite coins». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  59. Tony Clayton. «Metals Used in Coins and Medals». Tclayton.demon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  60. Easwar, K.; Rouyer, F.; Menon, N. (2002). «Speeding to a stop: The finite-time singularity of a spinning disk». Physical Review E. 66 (4): 045102. Bibcode:2002PhRvE..66d5102E. doi:10.1103/PhysRevE.66.045102. PMID 12443243.
  61. A 'metallic' smell is just body odour Արխիվացված 2016-05-24 Wayback Machine
  62. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  63. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Մատենագրություն խմբագրել

  • Angus, Ian. Coins & Money Tokens. London: Ward Lock, 1973. 0-7063-1811-0.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետաղադրամ» հոդվածին։