Մետաղագործների ռազմական փառքի թանգարան (Նիժնի Տագիլ)

թանգարան Նիժնի Տագիլում

Մետաղագործների ռազմական փառքի թանգարան (ռուս.՝ Музей боевой славы металлургов), Երկրորդ համաշխարհային պատերազմին տագիլցիների մասնակցությանն ու Մեծ հաղթանակին նվիրված փոքր թանգարան Նիժնի Տագիլ քաղաքում։ Գտնվում է Նիժնի Տագիլի Տագիլստրոյևսկի շրջանում՝ Մետաղագործների փողոցի 1/1 հասցեում։ Թանգարանը «Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատ» թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի հետ միասին համարվում է «Եվրազ Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատ» թանգարանային-ցուցահանդեսային կենտրոնի մաս[1][2]։

Մետաղագործների ռազմական փառքի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍվերդլովսկի մարզ
ՎայրՆիժնի Տագիլ
Հիմնադրվել է1971
Կայքnizhniy-tagil.tvoyaspravka.ru/company/muzey_boevoy_slavy_metallurgov_v_g._nizhniy_tagil
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Թանգարանը գտնվում է «Զինվոր-մետաղագործների հուշահամալիր» պիլոնի ներսում, որը գտնվում է Մետաղագործների մարտական փառքի հրապարակում՝ Մետաղագործների մշակույթի պալատի տարածքում՝ մուտքը՝ Մետաղագործների փողոցից։ Թանգարանի շենքը կառուցվել է խորհրդային մոնումենտալիզմի ոճով և իրենից ներկայացնում է մեծ զանգվածային ուղղանկյուն աշտարակ, որի պատերը բոլոր կողմերից պատված են թուջե հուշատախտակներով, որոնց վրա գրված են զոհված զինվորներ-մետաղագործների անունները։ Շենքի անկյուններում կան սաղավարտներով խորհրդային զինվորների թուջե խորաքանդակներ։ Անկյունների յուրաքանչյուր խորաքանդակը կշռում է 15 տոննա։

Թանգարանի մոտ կան հուշահամալիր շենքեր, որոնք իրենց մեջ են ներառում, այդ թվում և թանգարանի շենքը, կոթողը, պատերազմում զոհված մետաղագործների հիշատակի հավերժական կրակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու թնդանոթների հուշարձաններ։ Թանգարանն այս կառույցների հետ միասին համարվում է Մետաղագործների ռազմական փառքի համալիրի մի մասը։

Թանգարանի մուտքը դուրս է գալիս հրապարակի ստորին թատերահարկ, որտեղ հիմնական թատերահարկում թանգարանային շենքի կողմերում կան երկու մեծ աստիճանահարթակներ։ Հրապարակի ներքին և վերին հարթակների ծառուղին տանում է դեպի Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն։

Պատմություն խմբագրել

Ֆաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական պատերազմի հաղթանակի պատվին թանգարան ստեղծելու գաղափարն առաջ է եկել Մեծ հաղթանակի 20-ամյակի տոնակատարությանը (1965) Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հանդիպման ժամանակ։ Գաղափարին իրենց աջակցությունն են բերել կուսակցության, արհմիության, կոմերիտմիության անդամները։

Թանգարանը կառուցվել է Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի աշխատակիցների կողմից։ Հատկանշական է, որ շինարարության համար օգտագործված բոլոր շինանյութերը (մարմարից մինչև չուգուն) արտադրվել են Նիժնի Տագիլում։

1971 թվականին թանգարանի կառուցումն ավարտվել է և այն բացվել է։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանում ներկայացված են զենքեր, համազգեստ, զինվորների և թիկունքի աշխատողների կենցաղային իրեր, պատերազմի տարիներին Նիժնի Տագիլյի գործարանների արտադրանքների նմուշներ։ Պատերի վրա պատերազմի հերոսների բազմաթիվ լուսանկարներ են, բազմաթիվ արխիվային տվյալներ (հիմնականում այդ տարիների փաստաթղթեր և նամակներ)։

Թանգարանի ցուցադրությունը բաժանված է երեք մասի։

Թանգարան այցելում են ամբողջական դասարաններով և այնտեղ բաց դասեր անցկացնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История Нижнего Тагила: 20 век». historyntagil.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Заводы Нижнего Тагила». historyntagil.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել