Ահմեդ Մեսութ Յըլմազ (թուրքերեն՝ Ahmet Mesut Yılmaz, նոյեմբերի 6, 1947(1947-11-06)[1][2], Ստամբուլ, Թուրքիա - հոկտեմբերի 30, 2020(2020-10-30)[3], Ստամբուլ, Թուրքիա[4]), քաղաքական գործիչ Թուրքիայում, XX դարի 90-ական թվականներին եղել է Թուրքիայի վարչապետը։

Մեսութ Յըլմազ
 
Կուսակցություն՝ Հայրենիքի կուսակցություն
Կրթություն՝ Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, Կյոլնի համալսարան, Ստամբուլի բարձրագույն դպրոց, Անկարայի համալսարան և St. George's Austrian High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 6, 1947(1947-11-06)[1][2]
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Վախճանի օր հոկտեմբերի 30, 2020(2020-10-30)[3] (72 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա[4]
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

Մեսութ Յըլմազը ծնվել է Ստամբուլում։ Ծագումով համշենահայ է, սակայն իրեն համարում է թուրք։

Կրթություն խմբագրել

Բարձրագույն կրթություն է ստացել Անկարայի համալսարանում, ապա ավելի ուշ նաև ավարտել է Քյոլնի համալսարանը։

Կարիերա խմբագրել

1983 թվականին միացել է Տուրգուտ Օզալի Հայրենիքի կուսակցությանը (ANAP), որտեղ զբաղեցրել է կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը։ 1983 թվականին եղել է խորհրդարանի անդամ, 1987 թվականին եղել է երկրի արտաքին գործերի նախարարը։

90-ական թվականներին դառնալով կուսակցության առաջնորդը Մեսութ Յըլմազը երեք անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, սակայն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պաշտոնավարումը չեն գերազանցել մի քանի ամիսը։ Առաջին անգամ նա հերթական ընտրությունների ժամանակ իր կուսակցության պարտությունից հետո ստիպված էր անցնել թոշակի։ Երկրորդ անգամ Արդար ուղի կուսակցության հետ (որի ղեկավարն էր Տանսու Չիլլերը) կառավարական կոալիցիայի ներսում առաջացած տարաձայնությունների պատճառով նա լքեց վարչապետի պաշտոնը։ Մեսութ Յըլմազի երրորդ համեմատաբար երկար պաշտոնավարումը (շուրջ մեկ ու կես տարի) եղել է հերթական կոալիցիոն կառավարության ժամանակ։ Թոշակի է անցել այն բանից հետո, երբ 1998 թվականի ավարտին Թուրքիայի խորհրդարանում կառավարությանը մեղադրեցին կոռուպցիայի մեջ և անվստահություն հայտնեցին։

Մեսութ Յըլմազը կուսակցության առաջնորդի պաշտոնում մնաց մինչև 2002 թվականի նոյեմբերի 4-ը։ 2007 թվականին նա Ռիզե քաղաքից ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, որպես անկուսակցական։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել