Մեսխեթի լեռնաշղթա

լեռնաշղթա Վրաստանում

Մեսխեթի լեռնաշղթա (վրաց.՝ მესხეთის ქედი), Աջարա-իմերեթյան լեռնաշղթա, Փոքր Կովկասի լեռնաշղթաներից Վրաստանում։ Ձգվում է Սև ծովի աջարական ափից մինչև Կուր գետի Բորժոմի կիրճը։ Երկարությունը 150 կմ է, բարձրությունը՝ մինչև 2850 մ (Մեփիսծղարո լեռ)։ Կազմված է ֆլիշային և հրաբխածին նստվածքային ապարներից։ Գագաթը ծածկված է լեռնային մարգագետիններով, լանջերը՝ լայնատերև և փշատերև անտառներով։

Մեսխեթի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Վրաստան[1]
Վարչատարածքային միավորԱջարիա, Սամցխե-Ջավախեթի մարզ և Իմերեթի մարզ
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ)2850 մետր
Երկարություն140 կմ
Մեծագույն գագաթQ11004376?
Մեսխեթի լեռնաշղթա (Վրաստան)##
Մեսխեթի լեռնաշղթա (Վրաստան)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսխեթի լեռնաշղթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 468