Մեսխեթ, Մեսխեթի (վրաց.՝ მესხეთი) կամ Սամցխե (վրաց.՝ სამცხე), հնագույն աղբյուրներում՝ Moschia), վրացական ցեղերից մեկի երկիրը, Հարավային Վրաստանի մի մասի պատմական անվանումը։ 13-րդ դարի 2-րդ կեսից Մեսխեթը մտել է Սամցխե-Սաաթաբագո իշխանության մեջ։ 16-րդ դարում այն նվաճել է Թուրքիան։ 1829 թվականին․ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով, Մեսխեթի հյուսիսային մասը միացել է Ռուսաստանին։ Տարածաշրջանի պատմական կենտրոնն է համարվում Ախալցխա քաղաքը։

Մեսխեթ
Տեսակտարածաշրջան
Երկիր Վրաստան
ՎարչատարածքՍամցխե-Ջավախեթի մարզ
Քարտեզ
Քարտեզ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 468