Մեսա-Վերդե (անգլ.՝ Mesa Verde National Park), ազգային պարկ, որը գտնվում է Կոլորադո նահանգի հարավարևմտյան մասում։ Մակերեսը՝ 211 կմ²։

Մեսա-վերդե
անգլ.՝ Mesa Verde National Park
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ37°15′37″ հս․. լ. 108°29′40″ ամ. ե.HGЯO
Տարածք52485 հա
Հիմնադրված էՀունիսի 29, 1906
Հաճախելիություն572,329
Ղեկավարող
կազմակերպություն
National Park Service
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
Mesa Verde National Park
Կայքnps.gov/meve/index.htm(անգլ.)
Քարտեզ
 Mesa Verde National Park Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պարկը ստեղծվել է 1906 թվականին բազմաթիվ ավերված բնակավայրերում հնդիկ անասազների կողմից, ստեղծված VI-XIII դարերում։

Պարկն իր անվանումն ստացել է Մեսա-Վերդե հարթավայրի անվանումից, որը տեղանքից գտնվում է 600 մ բարձրության վրա։ Հարթավայրի անվանումը թարգմանվում է իսպաներենից, ինչպես «Կանաչ աթոռ», քանզի այն ծածկված է փշատերև անտառներով՝ սոճի (անգլ.՝ Pinus edulis) և կոշտասերմ մոշ (անգլ.՝ Juniperus osteosperma

Մեսա-Վերդե ազգային պարկ կարելի է հասնել հյուսիսային մայրուղիով, որն անցնում է Կորտեզ և Դուրանգո քաղաքների միջով։ 18–րդ դարում իսպանացիք համառորեն փնտրում էին ցամաքային առևտրի ճանապարհ հյուսիսամերիկյան մայրցամաքից դեպի Խաղաղ օվկիանոս, Կալիֆորնիա։ Նոր Իսպանիայում Սանտա Ֆե քաղաքից էքսպեդիցիան առաջանում էր խորքը՝ դեպի լեռնային շրջաններ։ Դեռ հեռվից նրանք նկատեցին մութ կետ, որը պարզվեց փշատերև անտառ էր՝ քարավանների համար հիանալի կողմնորոշիչ։ Այդ ժամանակ քարտեզների վրա հայտնվեց Մեսա Վերդե անվանումը։ Այս վայրի արևմտյան շրջանում եվրոպացիք սկսեցին հիմնավորվել19-րդ դարի վերջում։ 1888 թվականի դեկտեմբերի 18-ին ձիավոր նախրապահ Ռիչարդ Ուէզերիլը փնտրելով կովերին, ձորի մյուս ափին նկատում է իրական քաղաք տներով ու աշտարակներով։ Հաջորդ օրը Ռիչարդը վերադարձավ, որպեսզի նորից ուշադիր նայի այդ հրաշքին։ Նա տեսավ մեծ քարե շենք, որը նման էր ամրոցի։ Դեղին պատերից սև ուղղանկյուններով նայում էին տասնյակ պատուհաններ։ Հետագայում Ռիչարդը և նրա եղբայրները սանդուղքի օգնությամբ կարողացան հասնել այդ շենքին և ուսումնասիրել այն։

Մեկ տարի անց նրանք ժայռերում հայտնաբերեցին ևս 182 բնակեցված տեղեր։ Գտնված ամենօրյա առարկաները նրանք վաճառեցին թանգարաններին և անհատ կոլեկցիոներներին։ Տրամաբանական էր, որ հնագույն քաղաքները կառուցել էին նավախո հնդկացի ցեղերի նախորդները։ Այդ պատճառով Ռիչարդ Ուէզերիլը առաջարկեց բնակչությանը կոչել «անասացի», որը նավախոների լեզվով նշանակում էր նախնիներ։ 10 մ բարձրությամբ սանդուղքը մի մասն է պատշգամբով տանը հասնելու համար։ Այդ տանը հասնելու համար պետք է սողոսկել նեղ թունելի միջով և բարձրանալ աստիճաններով։ 1893 թվականին դուրս եկավ առաջին գիտական աշխատանքը նվիրված այդ բացահայտմանը, շվեդ Գուստավ Նորդենշելդի «Մեսա Վերդեի ժայռե կացարանները»։ Հետագայում այդ հեռացված տեղերին հասան «սև հնագետները»։ Նրանք այրեցին մեծ շենքի տանիքը և պատերին առաջացրեցին ծակեր։ 1980 թվականի վերջին Կոլորադո նահանգի կանանց ընկերությունները սկսեցին պաշտպանել ունիկալ հնությունները։ 1906 թվականին Մեսա Վերդեի շրջանը դարձավ առաջին ազգային պարկը։ Այնտեղ արգելեցին կատարել պեղումներ, տեղաշարժել պատմական առարկաներ։

Մեսա-Վերդե ազգային պարկ կարելի է հասնել հյուսիսային մայրուղիով, որն անցնում է Կորտեզ և Դուրանգո քաղաքների միջով։ Առաջին մարդիկ այցելել են այնտեղ 6-րդ դարում։ Մեսա Վերդեում մարդիկ բնակվեցին 550 տարի։ Սկզբում նրանք ապրել են բլինդաժներում, զբաղվում էին որսով։ Որսացել են եղնիկներ և հավաքել ընկույզներ։ 8-րդ դարում նրանք սովորեցին նստակյաց կյանքին, ստեղծեցին գյուղատնտեսություն և կառուցեցին մեծ տներ շատ սենյակներով, որոնց անվանում էին պուէբլո։ Նրանք ապրում էին պուէբլոներում, որոնք կառուցում էին բարձր ժայռերի վրա։ Նրանցում պաշտպանվում էին վատ եղանակից, ամռանը այնտեղ հով էր իսկ ձմռանը ոչ այնքան ցուրտ։ Փայտյա աստիճաններով հնդկացիները հասնում էին իրենց տները, դաշտերը։ Ամբողջությամբ այդ տները հիշեցնում են ժամանակակից բազմաբնակարան շենքեր։ Մեսա Վերդեում է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր տներից մեկը՝ ժայռե կացարանը։ Այնտեղ կա 150 բնակելի սենյակ, բացի այդ այնտեղ եղել են պահեստներ և կլոր սենյակներ հոգևորական ծեսերի համար։ Պուէբլոները չունեն ստանդարտ պլան։ Շինարարները կառուցում էին պատերը որտեղ որ հնարավոր էր։ Տեղական ավազից պատրաստում էին հացի չափով բլոկներ և ամրացնում էին թրջաց կավով։ Շատերի պատերը սվաղված էին և գեղեցկացված։

Բնակիչները տնային աշխատանքով զբաղվում էին փողոցներում։ Կանայք հյուսում էին զամբյուղներ, սանդալներ, կարում էին ծածկոցներ, պատրաստում էին կերամիկական ամաններ և նկարազարդում սև գույնով։ Կավե ամաններում ձմռան համար պահում էին լոբազգիներ, ապխտած միս, հատապտուղներ, ընկույզներ, չորացրած ծաղիկներ, որոնք օգտագործում էին որպես համեմունք։ Տղամարդիկ քարից ու ոսկրից պատրաստում էին տարբեր գործիքներ՝ դանակներ, ասեղներ, կացիններ և այլ անհրաժեշտ իրեր։ Չնայած շինարարական բարձր մակարդակի անասացիները մնում էին քարե դարում՝ մետաղը նրանց ծանոթ չէր։ Կրակը օգտագործում էին ամռանը կերակուր պատրաստելու համար, իսկ ձմռանը բոլոր սենյակներում կրակը վառվում էր։ Մինչև հիմա պատերի և առաստաղի սևացած տեսքը հիշեցնում է ցրտերի մասին։ Անպիտան բոլոր առարկաները, սնունդը պատուհաններից թափվում էր ժայռերին։

Կիվան՝ հոգևորական ծեսերի համար նախատեսված սենյակ էր։ Սենյակի կենտրոնում կար փոս նախատեսված կրակի համար։ Առաստաղում բացված անցքից՝ աստիճանի օգնությամբ իջնում էին կիվա։

Հնդկացիները որսում էին վայրի թռչունների, որոնք թռչում էին վայրի ընկուզենու վրա։ Այդ ընկուզենու ճյուղերից պատրաստում էին նետ ու աղեղ։ Որսորդները խփում էին եղջերուների, սկյուռիկների, նապաստակների և նրանց մորթուց պատրաստում ձմեռային հագուստ։ Գեղեցիկ և խոշոր փետուրներից պատրաստում էին տաք և թեթև ծածկոցներ։ Անասացիների համար կարևոր էր յուկկան։ Նրա խոշոր տերևներից ստանում էին թելեր զամբյուղների, սանդալների, խալիների և հագուստների համար։ Փշերը օգտագործում էին որպես կարի ասեղներ, իսկ ծաղիկներից եփում էին ապուրներ։ Պտուղները արտաքին տեսքով նման էին վարունգի, որոնք օգտագործվում էին սննդի մեջ։ Հում վիճակով նրանց համը հիշեցնում է դդմիկի համ, իսկ եփած վիճակում հիշեցնում է կարտոֆիլի համ։ Յուկկայի պտուղներից պատրաստված պյուրեների մեջ լցնում էին հատապտուղներ, պատրաստում էին խմորներ և չորացնում էին։ Արմատներից եփում էին օճառ։

Ինչ պատահեց Մեսա Վերդեի բնակիչներին երբ արդեն կերտել էին հսկայական քարե քաղաք։ 1300 թվականին նրանք սկսեցին հեռանալ։ Բնակիչները ստիպված էին լքել իրենց տները և հեռանալ չոր եղանակի պատճառով։ Նրանց շրջան հասավ երաշտը, որը տևեց 20 տարուց ավելի։ Նրանք հեռանում էին հարավ, որտեղ որ ջուր կար։ Այդ բնակիչներից են սկիզբ առել Արիզոնա նահանգի հնդկացի ցեղերը խոպի և 15 տեսակի այլ ցեղեր Ռիո Գրանդե գետի ջրավազանում՝ տաոս, ակոմա զունի և այլն։ Ինչպես նրանց նախնիներին այնպես էլ իրենց անվանում էին պուէբլո։ Նրանք բնակվում են Նյու Մեքսիկո բարձունքին, կավե տներում։

Մեսա Վերդեի բարձունքը հիմա նորից աշխուժ է։ Ազգային պարկը բաց է ամբողջ տարին, որտեղ կարելի է հասնել հյուսիսային մայրուղիով, որն անցնում է Կորտեզ և Դուրանգո քաղաքների միջով։ Պարկի տարածքում կան մոտ 200 տեսակի թռչուններ, այդ թվում ոսկե արծիվը, մեծ բվեճներ, գծավոր բազեներ և տարբեր տեսակի կոլիբրիներ։ Այստեղ կան նաև սպիտակ պոչիկներով նապաստակներ, քարե սկյուռ, լուսան, մողեսներ, ոչ թունավոր օձեր և տարանտուլաներ։ Չնայած նրա հեռավորությանը խոշոր քաղաքներից, այնտեղ ցանկանում են այցելել տասնյակ հազարավոր մարդիկ։ Զբոսաշրջիկների ընդհանուր քանակը 10 անգամ առավել է Մեսա Վերդեի բնակիչների քանակից։ Բնության և պատմական օբյեկտների պահպանման համար քայլել թույլատրվում է միայն հատուկ ուղիներով։ Ժայռե կացարանների մեծ մասը փակ են, նրանցով կարելի է հիանալ միայն բարձունքի հակառակ կողմից։

1978 թվականին ազգային պարկն ընդգրկվել է միջազգային ժառանգություն ցանկի մեջ (ՅՈՒՆԵՍԿՕ

Ամեն տարի պարկ են այցելում 700000-ից ավելի զբոսաշրջիկներ։

Գրականություն խմբագրել