Մենորկա (իսպ.՝ Menorca, կատ.՝ Menorca, լատին․՝ Balearis Minor), Բալեարյան կղզիներից մեկը, գտնվում է Միջերկրական ծովում, պատկանում է Իսպանիային։ Կոչվում է այդպես, քանի որ այն ավելի փոքր է, քան հարևան Մալյորկա կղզին։ Փյունիկցիները կղզին անվանել են Նուրա, որը նշանակում է «կրակի կղզի»։ Մենորկայի բնակչությունը կազմում է 94 875 մարդ (2011): Հիմնական քաղաքները Մաոն ու Սյուդադելան են։

Մենորկա
Տեսակկղզի, վարչատարածքային միավոր և Counties of the Balearic Islands and the Pitiüses?
Երկիր Իսպանիա[1]
Վարչատարածքային միավորBalearic Islands?
ՎայրՄիջերկրական ծով
Մասն էGymnesian Islands?
Մակերես692 կմ²
Ամենաբարձր կետըEl Toro?
Բնակչություն96 467 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

 
Մենորկա՝ ժայռ Ֆերերիասի հարավ-արևմուտքում

Աշխարհագրական կոորդինատները՝ հյուսիսային լայնության 39°47'-ից մինչև 40°00' և արևելյան երկարության 3°52'-ից մինչև 4°24': Մակերեսը 694,72 կմ² է։ Ամենաբարձր կետը Մոնտե-Տորո լեռն է, որը ծովի մակարդակից բարձր է 358 մետրով։ Կղզում մեծ քանակությամբ Մեգալիթյան կառույցներ կան։

1993 թվականի հոկտեմբերին Մենորկան ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից հռչակվել է որպես բիոսֆերա արգելանոց։

Պատմություն խմբագրել

Հնադար խմբագրել
 
Մենորկան և հարևան կղզին
 
Նավետա, Էս-Տուդոնս, Մենորկա

Քարի և բրոնզե դարերում Մենորկայում գոյություն են ունեցել յուրօրինակ հնագիտական մշակույթներ, այդ թվում թալայոթների մշակույթը։ Հին Մենորկային բնորոշ հուշարձաններն են Նավետաները՝ Մեգալիթյան դամբարանները շրջված նավակի տեսքով, ինչպես նաև թաուլները։

Պունիկյան պատերազմների վերջում Միջերկրական ծովի արևմուտքում եղել են ծովահեններ։ Ծովահենները օգտագործել են Բալեարյան կղզիների ռազմավարական դիրքը հռոմեացի առևտրականների վրա հարձակման համար՝ որպես բազա օգտագործելով Մալյորկան և Մենորկան։ Նրանց դեմ պայքարելու համար հռոմեացիները ուղարկեցին բանակ և մ.թ.ա. 121 թվականին երկու կղզիներն ամբողջությամբ հռոմեացիների հսկողության տակ էին։ Ավելի ուշ կղզիները մտան Hispania Citerior պրովինցիայի մեջ։ Մ.թ.ա. 13 թվականին Օկտավիանոս Օգոստոսի ժամանակ Բալերյան կղզիները դարձան կայսերական նահանգ Տարակոնյան Իսպանիայի մի մասը։

Միջնադար խմբագրել

5-րդ դարում կղզին գրավեցին վանդալները։ Մավրերի գրավումից հետո Մենորկան Կորդովայի խալիֆայության կողմից անեքսացվել էր 903 թվականին և ստացել Մանուրկա անվանումը։ 1231 թվականին Մայորկայում խաչակիրների արշավանքներից հետո Մենորկան դարձավ անկախ իսլամական պետություն, սակայն տուրքը վճարում էր Արագոնի թագավոր Հայմե I: Սկզբում կղզին ղեկավարում էր Աբու Օսման Սաիդ Հակամ Ալ-Քուրեյշին (1234-1282): Նրա մահից հետո ղեկավարում էր որդին՝ Աբու Օմար իբն Սաիդը (1282-1287): Մենորկայի գրավումը Արագոնի թագավոր Ալֆոնսո III կողմից 1287 թվականի հունվարի 17-ին էր։ Այսօր Մենորկայում այդ օրը նշվում է ազգային տոն։ Կղզու մուսուլմանների մեծամասնությունը ստրկացվել և վաճառվել են Իվիսայի, Վալենսիայի, Բարսելոնայի ստրկական շուկաներում։ Մինչ 1344 թվականը կղզին կազմել է Մալյորկա թագավորության մի մասը, ինչպես նաև եղել է Արագոնի ենթակայության տակ, որը հետագայում մնացած վասալային տարածքների հետ միացել է Իսպանիային։

Նոր ժամանակ խմբագրել

16-րդ դարում թուրքական նավատորմը ավերեց Մաոն քաղաքը, իսկ այնուհետև մայրաքաղաք Սյուդադելան։ 1708 թվականին իսպանական իշխանության վրա պատերազմի ժամանակ Մենորկան գրավվեց անգլիացիների կողմից և մտավ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ։ Հենց այդ ժամանակ մայրաքաղաքը տեղափոխվեց Մաոն քաղաք, իսկ քաղաքի ծովախորշում հիմնադրվեց ծովային բազա։ 1756 թվականի մայիսի 20-ին բրիտանական դիվիզիայի նավերը ֆրանսիական շրջափակումից դուրս բերելը հանգեցրեց դատապարտման և ծովակալ Ջոն Բինգի մահապատժին։ Չնայած պարտությանը բրիտանական կայազորը շարունակեց դիմադրությունը Մաոնում, սակայն նույն թվականի հունիսի 29-ին ստիպված էր պատվավոր պայմաններով հանձնվել, ներառելով Անգլիա ազատ ելք ու մուտք։ Այնուամենայնիվ ըստ Փարիզի պայմանագրի (1763) բրիտանական կառավարությունը վերականգնվեց։

ԱՄՆ-ի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ անգլիացիները երկրորդ անգամ պարտվեցին ֆրանսիական և իսպանական ուժերին, որոնք գրավեցին կղզին 1782 թվականի փետրվարի 5-ին։ Մենորկան ևս մեկ անգամ գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից 1798 թվականին Ֆրանսիայի հեղափոխական պատերազմների ժամանակ, սակայն վերջնականապես հանձնվեց Իսպանիային 1802 թվականին Ամիենի հաշտության պայմաններում։ Բրիտանական ազդեցությունը մինչ օրս առկա է տեղի ճարտարապետության մեջ, օրինակ շրջանակի նման պատուհանները։

Ժամանակակից պատմություն խմբագրել
 
Մենորկա, լողափ
 
Մենորկայի լողափը

իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մենորկան հավատարիմ մնաց Իսպանիայի Հանրապետական կառավարությանը, իսկ մինչ այդ մնացած Բալեարյան կղզիները աջակցում էին ազգայնականներին։ Ռազմական գործողություններ այնտեղ տեղի չեն ունեցել։ Ազգայնականների հաղթանակից հետո 1939 թվականին բրիտանական ռազմա-ծովային ուժերը օգնություն ցույց տվեցին Մենորկան խաղաղ ճանապարհով իշխանությանը հանձնելուն և փախստականների տարհանմանը։

Լեզու խմբագրել

Տեղի կատալաներենի բարբառը մենորկին է։ Քերականական տարբերությունը Կենտրոնական Կատալոնիայի հետ նվազագույն է, հիմնական տարբերությունը՝ արտասանությունն է։ Ինչպես նաև բոլոր բալեարյան բարբառներում կատալոնական «el» և «la» արտիկլների փոխարեն օգտագործվում է արական «es» և իգական «sa» արտիկլը, ինչպես նաև առկա են անգլիական մի քանի փոխառություններ բրիտանական օկուպացիայի ժամանակներից։

Համայնքներ խմբագրել

Կղզին վարչականորեն բաժանվում է հետևյալ համայնքների՝

 
Մենորկայի դրոշը
 
Մենորկա կղզու վարչական բաժանումը
  • Ալայոր
  • Սյուդադելա — Մենորկայի նախկին մայրաքաղաքը։
  • Վիլյակարլոս (Էս-Կաստել) — հիմնվել է անգլիացիների կողմից։ Սկզբից կոչվել է Ջորջթաուն։
  • Մերկադալ
    • Ֆուրնելս — մտնում է Մերկադալի կազմի մեջ։ Հայտնի է իր օմարի սուպով։
  • Ֆերերիաս
  • Մաոն — մայրաքաղաք։
    • Սան-Կլեմենտե — մտնում է Մաոնի կազմի մեջ։
    • Լյումենսանաս — փոքր գյուղակ, մտնում է Մաոնի կազմի մեջ։
  • Սան-Լուիս — հիմնադրվել է ֆրանսիացիների կողմից։
  • Էս-Միջորն-Գրան

Խոհանոց խմբագրել

Բրիտանական ազդեցությունը անդրադառնում է Մենորկայի բնակիչների վրա, ովքեր սիրում են ջին, խառնում են կիտրոնի հետ, դարձնելով կոկտեյլ։ Ինչպես նաև հայտնի է կեսո մաոն՝ պանիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել