Մենամարտ (նկար)

Իլյա Ռեպինի նկար

«Մենամարտ», 1896 թվականին ռուս նկարիչ Իլյա Ռեպինի ստեղծած նկար։

Մենամարտ
տեսակգեղանկար
նկարիչԻլյա Ռեպին
տարի1896
բարձրություն52 սանտիմետր
լայնություն103 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Ստեղծման պատմություն խմբագրել

Իլյա Ռեպինը «Մենամարտ»-ը նկարել է բելոռուսական «Զդրավնյովո» կոչվող կալվածքում։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1896 թվականին՝ «Ռուս և օտարազգի արվեստագետների ու ուսանողների արվեստի ստեղծագործական փորձեր» կոչվող ցուցահանդեսում։ Այնտեղ այն ձեռք է բերել Պ. Տրետյակովը և մինչ օրս նկարը գտնվում է նրա մոսկովյան պատկերասրահում։ 1899 թվականին ցուցադրվել է 27-րդ շրջիկ ցուցահանդեսում, ինչպես նաև 1900 թվականին Պրահայում՝ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսում;

Նկարի առաջին տարբերակը կոչվել է «Ներեցեք ինձ» և ցուցադրվել է 1897 թվականին՝ Վենետիկի միջազգային ցուցահանդեսում։ Այն վաճառվել է իտալուհի Կարմեն Տիրանտին։

Ա. Լանգովոյը իր հուշերում պատմում է, թե ինչպես է ծագել նկարը ստեղծելու գաղափարը. «Այս նկարը Ռեպինը ստեղծել է Տուլայի դատարանում քննվող մենամարտի մասին մի դատական գործչի պատմության ազդեցության տակ։ Մենամարտի ժամանակ մեղավորը մահացու վիրավորվել է, բայց վիրավորվելուց հետո, գիտակցելով իր հանցանքը, ներում է խնդրել իր զոհից»[1]։

Սյուժե խմբագրել

Նկարում պատկերված է մենամարտի վերջին դրվագը, կրակոցից անմիջապես հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նկարի մի հատվածում պատկերված են վիրավորի ընկերները, որոնք ձեռքերի վրա պահում են նրան․ բժիշկը անշտապ մոտենում է նրանց։ Երկրորդ հատվածում երկրորդ մենամարտողն է, որն ատրճանակը գրպանը դրած շրջվում է և սովորական շարժումով ծխախոտն է վառում։

Քննադատություն խմբագրել

Վ.Սիզովը «Ռուսկիե վեդոմոստի» թերթում նշում է.

  Գ. Ռեպինը ներկայացրել է հետաքրքիր սյուժեով և վարպետորեն ստեղծված չափազանց փոքր կտավ։ Նկարիչը ներկայացրել նույն գնդի սպաների մենամարտը՝ իրականացված «պատվի դատաստան»-ի ճնշման տակ։  

1899 թվականի ապրիլի 21-ին «Русское слово» թերթը գրում է.

  Իլյա Ռեպինի «Մենամարտ» փոքրիկ նկարը շատ մեծ տպավորություն է ստեղծում։ Պետք է համաձայնվել, որ այս փոքրիկ նկարն ավելի պերճախոս ու համոզիչ է, քան բոլոր տեսակի մենամարտերը քննադատող հոդվածները։  

Ա. Լոնգովոյը հիշում է[1].

  «Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ զգացի, երբ Ռեպինի ստուդիայում տեսա նրա հրաշալի «Մենամարտ» նկարը... Արվեստագետը այնպիսի ուժով է արտահայտել մահացողի, մարտավկաների, բժշկի ապրումները, որ ես չկարողացա զսպել ինձ և հարցրի Ռեպինին՝ «Մեռնողը ներել է մարդասպանին, չէ՞»:  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Воспоминания А. П. Лангового. Отдел рукописей ГТГ. III/319, л.л. 86 и 87. Цит. по О. А. Лясковская. «Репин» — Глава 14

Գրականություն խմբագրել

  • Грабарь И. Э., И. Е. Репин. Т. 2. М., 1964.
  • Шишанов, В. А. Здравнёвские работы И. Е. Репина в русской художественной критике конца XIX — начала XX в. / В. А. Шишанов // Творчество И. Е. Репина и проблемы современного реализма. К 170-летию со дня рождения: материалы Международной научной конференции / ред. кол. Т. В. Юденкова, Л. И. Иовлева, Т. Л. Карпова. — Москва: Гос. Третьяковская галерея, 2015. — С. 117—130. [1]
  • Бородина Т. П., И. Е. Репин в немецкой критике конца XIX — начала XX в. / Т. П. Бородина // Немцы в России: русско-немецкие научные и культурные связи: сб. ст. / отв. ред. Г. И. Смагина. Санкт-Петербург: Дмитрий Буланин, 2000. — С. 244—250.
  • Стасов В. В., Русские художники в Венеции // Стасов В. В. Статьи, заметки, публиковавшиеся в газетах и не вошедшие в книжные издания. — М.: Издательство Академии художеств СССР, 1952. — С. 99—101.