Մեյնարդ Ջեյմս Քինան (անգլ.՝ Maynard James Keenan, անվան սկզբնատառեր՝ MJK), ի ծնե՝ Ջեյմս Հերբերտ Քինան (անգլ.՝ James Herbert Keenan, ապրիլի 17, 1964(1964-04-17), Ռավեննա, Օհայո, ԱՄՆ)[1], ամերիկացի երաժիշտ բազմագործիքավորող, երաժշտական պրոդյուսեր և գինեգործ։ Առավել հայտնի է որպես Tool պրոգրեսիվ մետալ խմբի վոկալիստ, որը հիմնադրել 1990 թվականին Ադամ Ջոնսի հետ համատեղ։ Քինանը համարվում է նաև A Perfect Circle և Puscifer խմբերի անդամ։

Մեյնարդ Ջեյմս Քինան
Բնօրինակ անունանգլ.՝ Maynard James Keenan
Ի ծնե անունանգլ.՝ James Herbert Keenan
Ծնվել էապրիլի 17, 1964(1964-04-17) (59 տարեկան)
Ռավեննա, Օհայո, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք
Մասնագիտություներգիչ, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունKendall College of Art and Design?
ԱնդամակցությունTool, A Perfect Circle? և Puscifer?
Կայքpuscifer.com
 Maynard James Keenan Վիքիպահեստում

Իր երաժշտական գործունեությունից բացի, նաև համբավ է ձեռք բերել որպես բեմական դերասան և գինեգործ․ Քինանն ունի խաղողի այգի և գինու գործարան։

Վաղ տարիներ խմբագրել

Ջեյմս Հերբերտ Քինանը Մայքլ Լորեն Քինանի (Michael Loren Keenan) և Ջուդիտ Մերի Քինանի (Judith Mary Keenan) ընտանիքի միակ երեխան է[2][3]։ 1968 թվականին՝ ամուսնալուծությունից հետո, հայրը տեղափոխվում է Սքոթվիլ (Միչիգան նահանգի Մեյսոն շրջան), և հաջորդ 12 տարիների ընթացքում հազվադեպ է հանդիպում որդուն։ Մայրը կրկին ամուսնանում է։ Խնամատար ընտանիքում Մեյնարդը հայտնվում է «անհանդուրժող և անկանոն միջավայրում», որը ճնշող ազդեցություն է ունենում ստեղծագործական ունակությունների վրա[1]։

1976 թվականինն Քինանի մայրը, որն այդ ժամանակ 11 տարեկան էր, ուղեղային անևրիզմի պատճառով կաթվածահար է լինում․ Մի պահ, որը հետագայում ոգեշնչում է ծառայում երաժշտի մի քանի ստեղծագործությունների համար (Tool «Jimmy» և «Wings for Marie», և A Perfect Circle «Judith»)»[4]։ Մի քանի տարի անց մայրը համոզում է Քինանին ապրել իր հայրիկի հետ՝ Սքոթվիլում։ Քինանը սա համարում է «իր կայացրած լավագույն որոշումը»[1]։ 1982 թվականին Քինանն ավարտում է Սքոթվիլ քաղաքի կենտրոնական ավագ դպրոցը, որտեղ հանդես է եկել նաև ըմբշամարտի հավաքականում։ Մայքլ Քինանը թիմի մարզիչներից մեկն էր. որդու դպրոցն ավարտելուց հետո նա հեռացավ մարզչի գործունեությունից[5]։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Մեյնարդը անցնում է զինվորական ծառայության, և երեք տարի անց է կացնում բանակում։ Հրաժարվելով զինվորական գործունեությունից, նա ուսումնասիրում է մշակույթ և արվեստ, և զբաղվում է կենդանիների խանութների ներքին ձևավորմամբ։ Իր ազատ ժամանակ նա երգում էր «The Anachronistic Dynasty» և «TexA.N.S» խմբերում։ Հետագայում ծանոթանում է Tool խմբի ապագա անդամների հետ, որոնք 1990 թվականին հայտարարում են խմբի գոյության մասին։ Իսկ 1999 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունենևմ A Perfect Circle–ի առաջին համերգը։

Սկավառակագրություն խմբագրել

TexA.N.S.

  • Live at Sons and Daughters Hall (1984)
  • Never Again (1985)

Children of the Anachronistic Dynasty

  • Fingernails (1986)
  • Dog.House (1987)

Tool

A Perfect Circle

Puscifer

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 McAlley, 2007, p. 86
  2. Ohio Birth Index, 1908—2011
  3. Ohio, Death Index, 1908—1932, 1938—1944, and 1958—2007
  4. McAlley, 2007, p. 88
  5. «Tool's Maynard James Keenan Helps Train High School Wrestling Team». Loudwire. 2013 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.