Մեղրի

քաղաք Հայաստանում
Այս հոդվածը քաղաք Մեղրու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մեղրի (այլ կիրառումներ)։

Մեղրի, քաղաք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]՝ հայ-իրանական միջպետական սահմանին մոտ։

Քաղաք
Մեղրի
Մեղրի քաղաքի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Մեղրի համայնք[1]
Հիմնադրված է906 թ.
Այլ անվանումներԿարճավան
Տվյալ կարգավիճակում1984 թվականից
Մակերես3 կմ²
ԲԾՄ605 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային կլիմա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4500 մարդ (2020)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմեղրեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (286)
Փոստային դասիչ3401-3402
Պաշտոնական կայքՄեղրի համայնքի պաշտոնական կայք
Մեղրի (Հայաստան)##
Մեղրի (Հայաստան)
Մեղրի (Սյունիքի մարզ)##
Մեղրի (Սյունիքի մարզ)

Անվանում խմբագրել

Մեղրիի անվան ծագման մասին կան տարբեր վարկածներ։ Անվանումը երբեմն կապվում հնում այստեղ ստացվող մեղրի կամ տեղական քաղցրահամ թզի մեղրի նմանվող հյութի հետ։ Ոմանք համարում են, որ Մեղրիի անվանումը ծագել է պարսկերեն միհր («արև» նշանակությամբ) բառի հնչյունափոխությունից։ Մի ավանդության մեջ Հայոց Արշակ Բ թագավորը Մեղրիի գինին խմելիս բացականչել է՝ «Գինու չէ նման, այլ մեղրի»[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Մեղրին գտնվում է Մեղրի գետի ստորին հոսանքի աջ ափին՝ ձգված նեղ գետահովտի երկարությամբ։ Աջափնյա մասը, որը վաղ ժամանակներում եղել է ավանի Մեծ թաղը, ընկած է բարձր և բուսականությունից զուրկ Սև լեռան ստորոտում։ Ձախափնյա մասը, որը գտնվում է նախկին ավանի Միջին ու Փոքր թաղամասերի տեղում, տարածվում է Գանձափարախ լեռան 3 ճյուղերի ձորաբերաններին և լեռան չոր ու ժայռապատ բարձրադիր լանջերից աստիճանաբար իջնում է դավանդնվերով մինչև գետի ծառապատ ափերը։ Քաղաքի ժայռամասերն ու գետամերձ տները թաղված են այգիների մեջ։ Ունի հարավային տաք կլիմա[3]։

Պատմություն խմբագրել

Տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութական մշակույթի մնացորդներ։ 5-րդ դարի սկզբին կոչվել է Կարճավան, հիմնվել է Սմբատ 1-ի կողմից։ Ենթարկվել է թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակություններին։

18-րդ դարի սկզբին մեղրացիները մասնակցել են Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը[4]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Մեղրիի տեսարժան վայրերից հատկապես կարելի է առանձնացնել Մեղրիի ամրոցը (17-րդ դար), Սուրբ Աստվածածին Մեծ Թաղի եկեղեցին (17-րդ դար) և Սուրբ Աստվածածին Փոքր Թաղի եկեղեցին (17-րդ դար)։ Քաղաքի մոտակայքում գտնվում է Մեղրու վանքը (15-18-րդ դարեր)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
  2. «Համայնքի անձնագիր․ 1. Պատմական ակնարկ». meghri.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 782
  4. «Հայաստան» հանրագիտարան. Երևան: ՀՀ Գիտությունների ակադեմիա. 2012. էջ 1164. ISBN 978-5-89700-040-1.