Մեկ քայլ այն կողմ (ռուս.՝ Шаг в сторону), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Այնուտդինովը, «Մանկական անիմացիայի ստուդիայի» հետ ոչ կոմերցիոն համագործակցության արդյունքում։

Մեկ քայլ այն կողմ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրպրիտչա
ՌեժիսորSergey Aynutdinov?
ՍցենարիստSergey Aynutdinov? և Ռոզա Խուսնուտդինովա
Երկիր Ռուսաստան
ԴիստրիբյուտորՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն10 րոպե
Պատկերի ձևաչափBetacam?
Թվական2002

Ֆիլմը մասնակցել է Սուզդալ-2003 փառատոնի մրցութային ծրագրին։

Մուլտֆիլմը պատմում է ճակատագրի ուղղության փոփոխության անհնարինության մասին։

Սյուժե խմբագրել

Որսորդը զենքով անտառ է գնում։ Բոլոր կենդանիները վախենում են, փախչում ու թաքնվում։ Ուժեղ անձրև է գալիս, և որոսորդի վրա ծառ է ընկնում։ Կենդանիներն ուրախանում են, իսկ արջը որսորդին տանում է անտառից դուրս, դեպի բլուր և այնտեղ գցում է։ Պարզվում է, որ որսորդը ողջ է մնացել, միայն թե ծանր վիրավորվել է։ Արջը որսորդին բերում է անտառային խրճիթ, կենդանիներն սկսում են կերակրել և ընտելանում են նրան։ Բայց երբ որսորդը ապաքինվում է, վերհիշում է իր հին կյանքի մասին և նորից զենքը ձեռքն է վերցնում։ Իսկ կենդանիները նորից փախչում են նրանից։

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսոր Սերգեյ Այնուտդինով
Սցենարի հեղինակ Սերգեյ Այնուտդինով,
Ռոզա Խուսնուտդինովա
Բեմադրող նկարիչ Ելենա Լապշինա
Անիմատորներ Նատալյա Բելիկովա, Վ. Բուրմիստրով, Ե. Լապշինա, Դ. Սիլնիցկայա, Ի. Ստարցևա, Ս. Յարուտին
Նկարիչ Ա. Դանիլովա, Յու. Պավենկո, Ե. Պրեդեինա
Օպերատոր Վ.Կիրեև
Կոմպոզիտոր Սերգեյ Սիդելնիկով
Հնչյունային ռեժիսոր Սերգեյ Սիդելնիկով
Մոնտաժող Լ. Զալոժնևա
Պրոդյուսեր Ա. Ֆեդորչենկո
Դերերը հնչյունավորել են Տ. Ժվակինա, Անդրեյ Ժժոնով, Վ. Կռիլով

Պարգևներ խմբագրել

  • 2003 թվական` Սուզդալում կայացած Անիմացիոն կինոյի ռուսական 8-րդ բաց փառատոնին արժանացել է հատուկ մրցանակի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 52. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել