Մեկելե[2] (տիգ.՝ መቐለ, ամհարերեն՝ መቀሌ), քաղաք Եթովպիայի հյուսիսում, Տիգրայ վարչական շրջանի կենտրոնն է։

Բնակավայր
Մեկելե
տիգ.՝ መቐለ
ամհարերեն՝ መቀሌ
ԵրկիրԵթովպիա Եթովպիա
Մակերես24,44 կմ²
ԲԾՄ2084±1 մետր
Բնակչություն323 700 մարդ (հուլիսի 1, 2015)[1]
Ժամային գոտիEAT? և UTC+3
Հեռախոսային կոդ34
Պաշտոնական կայքmekelleadministration.gov.et
Մեկելե (Եթովպիա)##
Մեկելե (Եթովպիա)

Աշխարհագրություն խմբագրել

Երկրի մայրաքաղաք Ադիս Աբեբայից գտնվում է 650 կմ հյուսիս, ծովի մակարդակից 2084 մետր բարձրության վրա[3]։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2007 թվականի տվյալներով կազմում է 215 914 մարդ (երկրի 6-րդ խոշորագույն քաղաքը)։ 1994 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր ընդամենը 96 938 մարդ։ Քաղաքում կան երկու հիմնական էթնոլինգվիստիկ խմբեր, որոնք են` տիգրաի (96,2 %) և ամհարա (2,26%)։ Գերակշռող լեզուն է տիգրինյա (մայրենի 95,55% բնակչության), 3,18%-ը խոսում է ամհարերեն և մնացած 1,27 %-ը` այլ լեզուներով։ 92,68% բնակչությունը ուղղափառ քրիստոնյաներն են, 6,03%-ը մուսուլմանները[4]։

1994 թվականի մարդահամարի տվյալներով գրագիտության մակարդակը կազմել է 51,75 տոկոս։ Քաղաքի բնակչության մոտ 88%-ն ներկայումս օգտվում է խմելու մաքուր ջրից[5]։

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Մեկելեն երկրի հյուսիսում խոշոր արդյունաբերական կենտրոն է, կա մետալուրգիա, ցեմենտի արտադրություն։ Կա Alula Aba Nega օդանավակայանը, որը միացնում է Մեկելեին երկրի այլ խոշոր քաղաքների հետ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Տեսարժան վայրերի շարքում հարկ է նշել Յոհաննիսի IV պալատը՝ Մեկելեի հյուսիսային ծայրամասում և Վագրայի ժողովրդական ազատագրական ճակատին նվիրված հուշարձանը։ Կան նաև մի քանի եկեղեցիներ։ Գործում է համալսարան (անգլ.՝ Mekelle University):

Սպորտ խմբագրել

Մեկելեում հիմնվում է «Trans Ethiopia» ֆուտբոլային թիմը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.citypopulation.de/Ethiopia.html
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — 459 с.
  3. «Mek'ele, Ethiopia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Census 2007 Tables: Tigray Region Արխիվացված 2010-11-14 Wayback Machine, Tables 2.1, 3.1, 3.2, 3.4.
  5. 1994 Population and Housing Census of Ethiopia: Results for Southern Nations, Nationalities and Peoples' Region, Vol. 1, part 1 Արխիվացված 2008-11-19 Wayback Machine, Tables 2.1, 2.12, 2.19, 3.5, 3.7, 6.3, 6.11, 6.13 (accessed 30 December 2008)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեկելե» հոդվածին։