«Մեծը» (անգլ.՝ Big), կինոկատակերգություն՝ նկարահանված 1988 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Պեննի Մարշալը, գլխավոր դերում նկարահանվել է Թոմ Հենքսը[5]։

Մեծ
անգլ.՝ Big
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, պատմություն հասունացման մասին, ֆենթեզի ֆիլմ և դրամա
Թեմամարմինների փոխանակում
Թվականհունիսի 3, 1988[1], դեկտեմբերի 9, 1988 և սեպտեմբերի 29, 1988[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓեննի Մարշալ
ՊրոդյուսերՋեյմս Լ․ Բրուքս, Ռոբերտ Գրինհաթ և Գարի Ռոս
Սցենարի հեղինակԳարի Ռոս և Anne Spielberg?
ԴերակատարներԹոմ Հենքս, Էլիզաբեթ Պերկինս, Ռոբերտ Լոջիա, Ջոն Հերդ, David Moscow?, Ջարեդ Ռաշտոն, Allan Wasserman?, Ջոն Լովիտց, Մերսեդես Ռուել, Harvey Miller?[3], Ջեյմս Էքհաուս[3], Debra Jo Rupp?[3], Փոլ Հելման[3], Rockets Redglare?[3], Ջոն Ռոթմեն[3] և Mark Ballou?
ՕպերատորԲարրի Զոնենֆելդ
ԵրաժշտությունՀովարդ Շոր
ՄոնտաժԲարի Մալկին
Պատմվածքի վայրՆյու Ջերսի և Նյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունGracie Films
Տևողություն104 րոպե
Բյուջե18 000 000 $
Շահույթ151 927 281 $[4] և 115 227 281 $[4]
 Big (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Տասներեքամյա տղան՝ Ջոշուա Բասկինը, տառապում է դեռահասային բարդույթներից և երազում է շուտ մեծանալ։ Փողոցում դրված խաղային ավտոմատին, որն իրագործում է ցանկություններ, նա հայտնում է իր երազանքը, և հաջորդ օրը՝ 1987 թվականի սեպտեմբերի 12-ին, Ջոշուան արթնանում է և տեսնում, որ դարձել է երեսուն տարեկան տղամարդ[6]։

Նա ստիպված փախչում է տնից և գնում է Նյու Յորք։ Որպես մեծահասակ տղամարդ՝ ստիպված է լինում գումար աշխատել և աշխատանքի է ընդունվում «Մաքմիլանի Խաղալիքները» (MacMillan Toy Company) ընկերությունում։ Ջոշուան ստանձնում է համակարգչի բաժնի աշխատակցի դերը։ Քանի որ հոգով դեռ պատանի էր, լավ պատկերացնում էր, թե որ խաղալիքները պահանջարկ ունեն շուկայում, և այդպիսով գրավում է ընկերության ղեկավարի ուշադրությունը։ Աշխատանքի մեկնարկից մի քանի օր անց նա արդեն դառնում է նոր արտադրանքի զարգացման փոխնախագահ։ Նրա կարիերայի կտրուկ աճը և մանկական անմիջականությունը գրավում է ընկերության բարձրաստիճան աշխատակից Սյուզան Լոուրենսին։ Նրանց միջև սիրավեպ է սկսվում, բայց մեծ տղայի մարմնում դեռահասի կյանքը չէր կարող երկար տևել։ Ջոշուան կարոտում է իր ծնողներին և նախկին կյանքը։ Նա գտնում է նույն խաղային ավտոմատը, որը կատարել էր իր ցանկությունը, և վերադառնում է նախկին տեսքի։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Թոմ Հենքս Ջոշ Բասկին (երեսուն տարեկան) Ջոշ Բասկին (երեսուն տարեկան)
Էլիզաբեթ Պերկինս Սյուզան Լորենս, ընկերության փոխնախագահ Սյուզան Լորենս, ընկերության փոխնախագահ
Ռոբերտ Լոջիա Մաքմիլանի խաղալիքներ ընկերության ղեկավար Մաքմիլանի խաղալիքներ ընկերության ղեկավար
Ջոն Հերդ Պոլ, ընկերության նախագահ Պոլ, ընկերության նախագահ
Ջարեդ Ռաշթոն Բիլլի, Ջոշի ընկերը Բիլլի, Ջոշի ընկերը
Դեյվիդ Մոսքոու Ջոշ Բասկին (տասներեք տարեկան) Ջոշ Բասկին (տասներեք տարեկան)
Ջոն Լովից Սկոտտի Բրենեն Սկոտտի Բրենեն
Մերսեդես Ռուել Ջոշի մայրիկ Ջոշի մայրիկ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1989 թվական՝ առաջադրվել է «Օսկար» մրցականաբաշխությանը
    • Լավագույն դերասան (Թոմ Հենքս), լավագույն սցենար (Հերի Ռոսս և Անն Սփիլբերգ)։
  • 1990 թվական՝ «Սատուրն» մրցանակաբաշխություն
    • Լավագույն դերասան (Թոմ Հենքս), երկրորդ պլանի լավագույն դերասան (Ռոբերտ Լոջիա), լավագույն սցենար (Հերի Ռոսս և Անն Սփիլբերգ)
  • «Սատուրն» մրցանակաբաշխություն
    • Լավագույն ֆանտաստիկ ֆիլմ, ռեժիսորի լավագույն աշխատանք (Պեննի Մարշալ), լավագույն երիտասարդ դերասան (Ջարեդ Ռաշթոն)
  • 1989 թվական՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություն
    • Կինոկատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան, (Թոմ Հենքս)
  • «Ոսկե գլոբուս»-ի անվանակարգ
    • Լավագույն ֆիլմ՝ կինոկատակերգություն կամ մյուզիքլ
  • 1988 թվական՝ Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ
    • Լավագույն դերասան
  • 1989 թվական՝ «Հյուգո մրցանակ»
    • Լավագույն դրամա
  • 1988 թվական՝ Վենետիկի կինոփառատոն
    • Հատուկ մրցանակ մանկական ֆիլմի համար

Ռեժիսորական տարբերակ խմբագրել

Ֆիլմի ռեժիսորական տարբերակը թողարկվել է 2007 թվականի մայիսի 8-ին երկու DVD սկավառակով։ Այս տարբերակում ֆիլմի երկարությունը 131 րոպե է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=big.htm
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
  5. Feature and TV films
  6. Точную дату можно увидеть на молочном пакете с объявлением о розыске пропавшего мальчика.

Արտաքին հղումներ խմբագրել