Մեծ քսանյակ

Միջազգային խորհրդաժողովի ձևաչափ

G20, Քսանի խումբ (պաշտոնապես՝ անգլ.՝ Group of Twenty Finance Ministers and Central Bank Governors), 20 տնտեսություն (19 ազգային տնտեսություն և ԵՄ) ներկայացնող ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի նախագահների միջազգային խորհրդաժողովի ձևաչափ է։ G20-ի հանդիպումներին սովորաբար ներկա են գտնվում Միջազգային արժութային հիմանդրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։

G20-ի երկրները
Մուգ կապույտով ներկված են Մեծ քսանյակի երկրները, երկնագույնով` Եվրամիության երկրները

G20-ի երկրները

  1. Ավստրալիա Ավստրալիա
  2. Արգենտինա Արգենտինա
  3. Բրազիլիա Բրազիլիա
  4. Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
  5. Գերմանիա Գերմանիա
  6. Եվրամիություն Եվրամիություն
  7. Հնդկաստան Հնդկաստան
  8. Ինդոնեզիա Ինդոնեզիա
  9. Իտալիա Իտալիա
  10. Կանադա Կանադա
  11. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
  12. Մեքսիկա Մեքսիկա
  13. Ռուսաստան Ռուսաստան
  14. Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
  15. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
  16. Թուրքիա Թուրքիա
  17. Ֆրանսիա Ֆրանսիա
  18. Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
  19. Հարավային Կորեա Հարավային Կորեա
  20. Ճապոնիա Ճապոնիա

Ընդհանուր առմամբ, G20-ը իրենից ներկայացնում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 %-ը, համաշխարհային առևտրի 80 %-ը և Երկրի բնակչության երկու երրորդը։

Հանդիսանում է համագործակցության և խորհրդակցության ֆորում միջազգային ֆինանսական համակարգի հարցերի գծով։ Մինչ 2008 թ. խումբը չէր անցկացնում գագաթնաժողովներ ամենաբարձր մակարդակով, նրա գործունեության հիմնական ձևը ամենամյա հանդիպումներն էին ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի նախագահների մակարդակով։

Ստեղծվել է ի պատասխան 1990-ական թթ. ֆինանսական ճգնաժամերին և այն աճող գիտակցությանը, որ զարգացող շուկայական տնտեսությամբ երկրները անհրաժեշտ չափով ներկայացված չեն համաշխարհային տնտեսական քննարկումներում և որոշումների ընդունման մեջ։

Կոնֆերանսները խմբագրել

Հիմնադիր կոնֆերանսն անցկացվել է 1999 թվականի դեկտեմբերի 15 - դեկտեմբերի 16 Բեռլինում։ Խումբը ստեղծվել է 7 արդյունաբերորեն ամենազարգացած երկրների ֆինանսների նախարարների նախաձեռնությամբ (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, ԳԴՀ, Ֆրանսիա և Ճապոնիա) զարգացող երկրների հետ տնտեսական և ֆինանսական առանցքային հարցերի շուրջ երկխոսության անցկացման նպատակով։

  1. G20-ի հակաճգնաժամային գագաթնաժողովն անցկացվել է 2008 թվականի նոյեմբերի 14 - 15Վաշինգտոնում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Ամենաբարձր մակարդակով հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի նախաձեռնությամբ։
  2. G20-ի Լոնդոնյան գագաթնաժողովն անցկացվել է 2009 թվականի ապրիլի 2-ին Լոնդոնում։ Սա Քսանի խմբի երկրորդ հանդիպումն էր՝ նվիրված համաշխարհային տնտեսական ճգնաժամին։
  3. G20-ի Պիտսբուրգյան գագաթնաժողովն անցկացվել է 2009 թվականի սեպտեմբերի 24 - 25-ը ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքում։ Այս գագաթնաժողովից հետո 2009 թվականի նոյեմբերի 6-ին Սենտ-Էնդրյուս քաղաքում (Շոտլանդիա) տեղի ունեցավ «Մեծ քսանյակի» ֆինանսների նախարարների հանդիպումը։
  4. G20-ի Տորոնտոյի գագաթնաժողովն անցկացվել է 2010 թվականի հունիսի 26 - 27Տորոնտոյում։ Գագաթնաժողովի վերջնական հռչակագրում պետությունները պարտավորվեցին մինչև 2013 թվականի կրճատել բյուջեի դեֆիցիտը 2 անգամ։
  5. G20-ի Սեուլյան գագաթնաժողովն անցկացվել է 2010 թվականի նոյեմբերի 11 - 12Սեուլում։ Միջազգային ԶԼՄ-ները նշում են, որ սեուլյան գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ինչպես ասիական, այնպես էլ եվրոպական պետությունների համար։ Գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկն էր ԱՄՆ-ի և Չինաստանի արժութային քաղաքականությունը։ Սեուլյան գագաթնաժողովին ներկա էին նաև միջազգային կորպորացիաների տնօրեններ (Մայքրոսոֆթ, HSBC և այլն) ։
  6. G20-ի Կաննի գագաթնաժողովն անցկացվել է 2011 թվականի նոյեմբերի 3 - 4-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում։
  7. G20-ի Մեքսիկյան գագաթնաժողովն անցկացվել է 2012 թվականի հունիսի 18 - 19Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում։
  8. G20-ի Պետերբուրգյան գագաթնաժողովն անցկացվել է 2013 թվականի սեպտեմբերի 5 - 6ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում