«Մեծ վառ ցուցափեղկ» (գերմ.՝ Großes helles Schaufenster), գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչ, նկարիչների «Կապույտ հեծյալ» միավորման անդամ Ավգուստ Մակեի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1912 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 106,8 × 82,8 սմ[1]։

Մեծ վառ ցուցափեղկ
գերմ.՝ Großes helles Schaufenster
«Մեծ վառ ցուցափեղկ»
տեսակգեղանկար
նկարիչԱվգուստ Մակե
տարի1912
բարձրություն106,8
լայնություն82,8
ստեղծման երկիրԳերմանիա
ուղղությունէքսպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՇպրենգելի թանգարան
հավաքածուSprengel Museum?
քաղաքՀաննովեր
Ծանոթագրություններ
 Großes helles Schaufenster by August Macke Վիքիպահեստում

Այսօր «Մեծ վառ ցուցափեղկ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շպրենգելի թանգարանում (Հաննովեր, Գերմանիա

Ստեղծման պատմություն խմբագրել

Ամենայն հավանականությամբ «Մեծ վառ ցուցափեղկ» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1912 թվականի նոյեմբերին։ Այն ստեղծվել է որպես արձագանք այն բանի, երբ հեղինակն առաջին անգամ Հռենոսի սալոնում տեսավ իտալացի ֆուտուրիստների ստեղծագործությունների բնօրինակները։ Հռենոսի սալոնում բերված ֆուտուրիստական աշխատանքները ցուցադրվել էին Փարիզում, Լոնդոնում և Բեռլինում։ Քյոլնում այդ ցուցադրոթյանը հեղինակը գնացել է Ֆրանց Մարկի հետ[2]։

Մեծ քաղաքի ֆուտուրիստական հայացքները հոգեհարազատ դարձան Մակեին։ Նրա մոտ նոր մոտիվ ծնվեց՝ կինը, որը կանգնած է ցուցափեղկի մոտ։ Ավելի ուշ, 1913 թվականին նկարիչն աշխատում է այս թեմայով և բազմաթիվ տարբերակներ մշակում։ 1914 թվականին Հիլտերֆինգենում ստեղծում է «Նորաձև հագուստի խանութ» կտավը[2]։

Նկարագիր խմբագրել

«Մեծ վառ ցուցափեղկ» ստեղծագործության կոմպոզիցիայի կենտրոնը համարվում է կնոջ ֆիգուրը։ Կոմպոզիցիայի մաս են կազմում նաև կրկնվող և միմյանց ձուլվող տներն ու անցորդները, որոնք, ասես մրրիկ, շրջապատում են կանգնած կնոջը և արտացոլվում են մեծ ու վառ ցուցափեղկին։ Արևի լույսով ողողված ցուցափեղկին երևում են հատվող գծեր, ինչպես նաև մեգապոլիսի փայլուն և ունայն կյանքի արտացոլումը։ Յուղաներկի վրձնահարվածները քաոսային կերպով միաձուլված են, որոնք այլաբանորեն ներկայացնում են փողոցային աղմուկը[2]։

Մակեն կտավի ոճին նաև կուբիստական մոտեցումներ է տվել[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կտավի չափերը».
  2. 2,0 2,1 2,2 Moeller, 1988
  3. Тогда Маке и Марк познакомились с Робером Делоне.
  4. «Sprengel Museum Hannover. Marc, Macke und Delaunay. Die Schönheit einer zerbrechenden Welt (1910—1914)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Moeller, Magdalena M. August Macke. — Köln: DuMont Buchverlag, 1988. — ISBN 3-7701-2209-7