Մեծ սպիտակ հետք, կամ մեծ սպիտակ օվալ, Սատուրնի վրա պարբերաբար առաջացող հողմի անվանում է, որը բավականին մեծ է Երկրից աստղադիտակով դիտարկումներով երևալու համար, անվանվել է Յուպիտերի Մեծ կարմիր բծի նմանությամբ։ Այս ձևավորումը ունի առանձնահատուկ սպիտակ գույն, այն կարող է լինել հազարավոր կիլոմետր մեծության։

Սատուրնի մեծ սպիտակ հետքը։

Այս պահին, մեծ սպիտակ ամպերի խմբավորումը, որը անվանում են Հյուսիսային էլեկտրոստատիկ խանգարում (ռադիո և պլազմա ճառագայթման աճի պատճառով), պարուրում է Սատուրնը 2010 թվականից սկսած։

Կասինի-Հյուգենս ԱՄԿ-ից ստացված տվյալներով, սպիտակ ամպերում դիտարկվում է ացետիլենի կորուստ և ֆոսֆինի աճ, և անսովոր ջերմաստիճանի անկում հողմի կենտրոնական մասում։ 2011 թվականի ապրիլին հեղմը ունեցել է երկրորդ ժայթքումը[1]։

Դիտարկումը խմբագրել

Այս ֆենոմենը կրում է պարբերական բնույթ, մոտավորապես 28,5 տարի պարբերությամբ, երբ Սատուրնի հյուսիսային կիսագունդը թեքվում է առավելագույն ձևով դեպի Արեգակը։ Ստորև բերվում են Մեծ սպիտակ հետքի գրանցված դիտարկումները՝

  • 1876 – Դիտարկում Ասաֆ Հոլլի կողմից։ Նա օգտագործել էր Մեծ սպիտակ հետքը մոլորակի պտույտի պարբերությունը որոշելու համար։
  • 1903 – Դիտարկում Էդվարդ Բերնարդի կողմից։
  • 1933 – Դիտարկում Ուիլլ Հեյի կողմից։
  • 1960 – Դիտարկում Ջ. Հ. Բոթհեմի կողմից։
  • 1990 – Դիտարկում Ստյուարտ Ուիլբերի կողմից սեպտեմբերի 24-ից մինչև Նոյեմբեր։
  • 1994 – Դիտարկվել է Երկրի մակերևույթի աստղադիտակներով և Հաբբլ տիեզերական աստղադիտակով[2]։
  • 2006 – դիտարկվել է Էրիկ Բոնդուի և Ժան-Լյուկ Գյուվերնյեի կողմից։
  • 2010 – առաջին անգամ դիտարկվել է Էնթոնի Ուիզլիի կողմից[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հատելով Սատուրնի մեծ հողմը Արխիվացված 2012-09-10 Wayback Machine - SkyandTelescope.com
  2. «Հաբբլի կայք - Նորություններ - Հաբբլը դիտարկում է Սատուրնի Նոր հողմը (12/21/1994)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  3. «Հսկայական հողմ է առաջացել Սատուրնի վրա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  • Կինգեր, Մարկ (1992). «Սատուրնի 1990 թվականի Մեծ սպիտակ հետքը». In Պատրիկ, Մուր (ed.). Աստղագիտության տարեգիրք 1993. Նյու Յորք: Վ. Վ. Նորտոն և ընկերներ. էջեր 176–215. ISBN 0-393-03454-2.
  • Մոչի, Դինահ (1996). «Գլուխ 9՝ Մոլորակներ». Աստղագիտություն. ինքնուսույց (4th edition ed.). Ջոն Ուիլլի և որդիներ. էջ 245. ISBN 0-471-53001-8. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել