Մեծ ջրհեղեղ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրհեղեղ (այլ կիրառումներ)

Մեծ Ջրհեղեղը, մեծ կամ համաշխարհային ջրհեղեղի մասին առասպելական կամ կրոնական պատմություններ, որոնք տարածված են եղել բազմաթիվ ժողովուրդների մոտ։ Սովորաբար ջրհեղեղը ներկայացվում է որպես Աստծո կամ աստվածների պատիժը՝ մարդկությանը վերացնելու նպատակով։ Ջրհեղեղը վերապրում է մեկ մարդ կամ մեկ ընտանիք միայն, որից էլ նորից սերում է մարդկությունը։

"Ջրհեղեղ", Աստվածաշնչի նկարազարդ հրատարակություն։ Նոյան տապան

Ջրհեղեղի մոտիվը մասնավորապես հանդիպում է Միջագետքի առասպելներում, հինդուիզմում (Պուրաններ), հունական դիցաբանության մեջ (Դևկալիոն), աստվածաշնչյան Ծննդոց գրքում (Նոյ), մեզոամերիկյան Կիչե և Մայա ժողովրդների և լատինաամերիկյան Մուսկա և Կանյարի ժողովրդների մոտ, սակայն ամենահին հիշատակումը հանդիպում է Գիլգամեշ էպոսում։

Աստվածաշնչյան Մեծ Ջրհեղեղը ավարտվել է այն ժամանակ, երբ Նոյյան տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա, որից հետո ջրերը աստիճանաբար հետ են քաշվել։ Ջրհեղեղի պատճառը եղել է մարդկային չարությունը, ամբողջ աշխարհում միակ արդար ու ազնիվը մարդ Նոյն էր մնացել՝ իր ընտանիքով։ Ջրհեղեղից հետո Աստված Նոյի հետ ուխտ կապեց ծիածանի տեսքով, որ այլևս ջրհեղեղով մարդկանց չի պատժի։