Մեծ պանդայի արգելոցներ (չինարեն ավանդ. 四川大熊貓棲息地, հեշտ. 四川大熊猫栖息地 , պինին: Sìchuān Dàxióngmāo Qīxīdì), 7 արգելոցների և 9 պարկերի համալիր Չինաստանի Սիչուան նահանգում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 924 500 հա։ Գտնվում է Ցյունլայի և Ցյանցզինի լեռներում։ Արգելոցներում բնակվում է աշխարհում հանդիպող հազվագյուտ մեծ պանդայի ընդհանուր թվաքանակի ավելի քան մեկ երրորդը, ինչպես նաև փոքր պանդաներ, ձյունահովազ և ծխագույն ընձառյուծը։ Բացի այդ, տարածաշրջանում աճում են բույսերի 5-6 հազար տեսակներ։

Մեծ պանդայի արգելոցներ
Տեսակարգելոց
Երկիր Չինաստան
ՎարչատարածքՍիչուան
Մակերես924 500 հեկտար և 527 100 հեկտար
Մեծ պանդայի արգելոցները գտնվում է Չինաստանում
Մեծ պանդայի արգելոցներ

2008 թվականին Սիչուանի երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը շատ մոտ էր համալիրի տարածքին, լուրջ վնասներ են հասցվել Վոլուն արգելոցի ենթակառուցվածքին և կառույցներին[1]։

Համալիրը ներառում է.

  • Յոթ արգելոց.
    1. Վոլուն արգելոց (卧龙自然保护区)
    2. Ֆենտունչժայ արգելոց (蜂桶寨自然保护区)
    3. «Սիգունյան լեռ» արգելոց (四姑娘山自然保护区)
    4. «Լաբա գետ» արգելոց (喇叭河自然保护区)
    5. «Հեյշույ արգելոց» (黑水河自然保护区)
    6. Ցզինթան Կունյու արգելոց (金汤—孔玉自然保护区)
    7. Ցաոպո արգելոց (草坡自然保护区)
  • Ինը բնության պարկեր.
    1. Ցինչենշան-Դուցզյանյան (青城山—都江堰风景名胜区)
    2. «Տյանտայ լեռ» (天台山风景名胜区)
    3. «Սինգունյան լեռ» (四姑娘山风景名胜区)
    4. «Սիլին ձյունապատ լեռ» (西岭雪山风景名胜区)
    5. «Ցզիգուան-Ցզյուլունգոու լեռ» (鸡冠山—九龙沟风景名胜区)
    6. «Ցզյացզին լեռ» (夹金山风景名胜区)
    7. Միյալո (米亚罗风景名胜区)
    8. «Լինչժեն լեռ - Դասյուե լեռ» (灵鹫山—大雪峰风景名胜区)
    9. «Էռլան լեռ» (二郎山风景名胜区)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В заповеднике «Волун» в Сычуани из-за землетрясения числятся пропавшими без вести еще 2 панды». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել