Մեծ Մանթաշ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Մեծ Մանթաշ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզ-կենտրոնից (Գյումրի) 29 կմ հարավ-արևելք, մայրաքաղաքից (Երևան) 90 կմ հյուսիս-արևմուտք, Մանթաշ գետի հովտում։

Գյուղ
Մեծ Մանթաշ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Հիմնադրված է1828-1829 թ.
Մակերես27.6 կմ²
ԲԾՄ1960 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2550[1] մարդ (2011)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3016
Մեծ Մանթաշ (Հայաստան)##
Մեծ Մանթաշ (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Բնակիչները գաղթել են հիմնականում Խնուսի Չավուրմա և Բասենի Խորասան գյուղերից։

Մեծ Մանթաշի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 208 1278 1882 1754 1651[4] 1834 1759 2247[5] 2253 2550[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ունի 1884 թ.-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի, «Սրբատեղ» և Սուրբ Սարգիս մատուռներ։

Մեծ Մանթաշի բնակիչների մասնակցությունը Արցախյան առաջին պատերազմին խմբագրել

Արցախյան առաջին պատերազմին Մեծ Մանթաշի բնակիչներից մասնակցել է մոտ 30 մարդ։ Պատերազմի սկսվելուն պես գյուղացիները սկսում են կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ։

1990-ին գյուղում կազմավորվել է «Մանթաշ», կամավորական ջոկատը։ 1992-ի հունիսից ներառվել է Հատուկ գնդի Ապարանի վաշտի, 1994-ին՝ որպես առանձին վաշտ՝ գնդի 1-ին գումարտակի կազմում։

1990- 94-ին ջոկատը, վաշտը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի և ԼՂՀ Լաչինի շրջանների, Բեոլաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 4, «Մարտական գործողությունների համար»՝ 10, «Մարշալ Բաղրամյան-100»՝ 20 և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 6 ազատամարտիկ։

Արցախյան առաջին պատերազմին Մեծ Մանթաշը տվել է երեք զոհ` Հայկ Արամի Գալստյան, Սամվել Ալբերտի Եղոյան և Արայիկ Լենվերի Եղոյան։

Մեծ Մանթաշի բնակիչների մասնակցությունը Քառօրյա պատերազմին խմբագրել

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղն 2016թ. ապրիլյան Քառօրյա պատերազմին երեք հերոս է տվել՝ Արգիշտի Գաբոյան, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան՝ Մոնթե, սերժանտ Արման Անդրեասյան[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 136» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 6-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 687
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 768
  6. Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան։ panorama.am․ 11:30 13/05/2017․ [1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Մանթաշ» հոդվածին։