Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչ

Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչը (ռուս.՝ Великий Князь Александр Александрович Романов, հունիսի 7, 1869(1869-06-07), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 2, 1870(1870-05-02), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն)[1], ռուս կայսր Ալեքսանդր III-ի և նրա կնոջ Մարիա Ֆեոդորովնայի երկրորդ զավակն էր։ Նա ծնվել է 1869 թվականի հունիսի 7-ին և մահացել 11 ամիս անց՝ 1970 թվականի մայիսի 2-ին Ցարսկոյե Սելոյում մինինգիտ հիվանդությունից։ Նրա հայրը գահին հավակնող մեծ իշխան Ալեքսանդրն էր։ Մայրը՝ ապագա կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան իր մորը՝ Դանիայի թագուհի Լուիզային նամակով գրել էր երեխայի մահվանից հետո՝ «Բժիշկը ասաց, որ նա չի տառապում, սակայն նրան նայելով մենք էինք տառապում»։

Մեծ Իշխան Ալեքսանդր Ալեքսանդրովիչ
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր հունիսի 7, 1869(1869-06-07)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մայիսի 2, 1870(1870-05-02) (0 տարեկան)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Թաղված Պողոս-Պետրոս տաճար
Դինաստիա Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Ալեքսանդր III
Մայր Մարիա Ֆյոդորովնա
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան
Ալեքսանդր Ալեքսանդրովիչի ծնողները

Ալեքսանդրի ավագ եղբայրը ապագա կայսր Նիկոլայ II-ն էր։

Երեխայի մահը բացասական է անդրադարձել նրա ծնողների վրա։ Մարիա Ֆեոդորովնայի կյանքում սա առաջին հարազատ անձնավորության կորուստն էր։ Հետագայում նա նաև կկորցներ իր երեք մյուս տղաներին և ամուսնուն։ Երեխայի մահը պատրվակ հանդիսացավ որպեսզի նրա ծնողները՝ ապագա կայսրն ու կայսրուհին հոգեպես ավելի մտերմանային։ Դագաղ գիշերները հսկում էր Ալեքսանդրի (ապագա Ալեքսանդր III) ադյուտանտ՝ Սերգեյ Շերեմետևը, որը ուղեկցում էր մարմինը դեպի ամրոց[2]։ Նրա մարմինը հանգչում է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Родословная книга Всероссiйскаго дворянства. // Составилъ В. Дурасов. — Ч. I. — Градъ Св. Петра, 1906.
  2. Мемуары графа С. Д. Шереметьева. М.: Индрик, 2004. c.423-424