«Աստված, պահպանիր թագավորին/թագուհուն» (անգլ.՝ God Save the King/Queen), Մեծ Բրիտանիայի պաշտոնական օրհներգը։ Հաստատվել է 1745 թվականին։ Այն նաև Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թագավորական օրհներգն է։ Երաժշտության հեղինակը Թոմաս Արն է[2]։

Մեծ Բրիտանիայի օրհներգ
Աստված, պահպանիր թագավորին/թագուհուն (God Save the King/Queen)
Տեսակօրհներգ և երաժշտական գործ/ստեղծագործություն
Բառերի հեղինակHenry Carey?
Երգահանանհայտ և Henry Carey?[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդասական երաժշտություն
ԹարգմանություններGod save the Tsar?
 God Save the Queen Վիքիպահեստում
Բլեյքի «Միլթոն» էպիկական պոեմի նախաբանը, որը Անգլիայի ոչ պաշտոնական հիմնն է դարձել

Անգլիայում ընդունված ոչ պաշտոնական օրհներգ խմբագրել

Հատված՝ Էլգերի հիմնի տարբերկից՝ «Հույսի և փառքի երկիր» ("Land of Hope and Glory") Կլարա Բաթի կատարմամբ, 1911 թվական
Ուիլյամ Բլեյքի խոսքերով[3] և կոմպոզիտոր Չարլզ Պերրիի ոչ պաշտոնական հիմն՝ «Երուսաղեմ»
Ուիլյամ Բլեյքի խոսքերը՝ «Երուսաղեմ»

«Աստված, պահպանիր թագավորին/թագուհուն» Անգլիայի ազգային պաշտոնական օրհներգն է, երբ Անգլիան ներկայանում է սպորտային միջոցառումներին (չնայած կան որոշ բացառություններ այս կանոնից, օրինակ՝ կրիկետի մրցույթների ժամանակ հնչում է «Երուսաղեմը» - And did those feet in ancient time):

Անգլիայի ազգային օրհներգի հաստատման շարժում կա, ըստ որի լավագույն հավակնորդների թվում են Ուիլյամ Բլեյքի և կոմպոզիտոր Չարլզ Պերրիի «Երուսաղեմը» և Էլգերի «Հույսի և փառքի երկիրը» («Land of Hope and Glory»): Ուելսն ունի մեկ պաշտոնական ազգային օրհներգ՝ «Hen Wlad Fy Nhadau» (Իմ հայրերի երկիրը), մինչդեռ Շոտլանդիան օգտագործում է ոչ պաշտոնական օրհներգեր («Scotland the Brave» ավանդաբար օգտագործվում էր մինչև 1990-ականները, այդ ժամանակվանից «Flower of Scotland» «Ավելի հաճախ օգտագործվում է), այս օրհներգերը պաշտոնապես օգտագործվում են պետական և ազգային արարողությունների ժամանակ, ինչպես նաև միջազգային սպորտային միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են ֆուտբոլը (⎘ Ֆուտբոլ) և ռեգբիի միությունը հանդիպումները[4]։ Հյուսիսային Իռլանդիայում բոլոր առիթներով «Աստված փրկիր թագուհուն»-ը դեռ օգտագործվում է որպես պաշտոնական օրհներգ։

«Աստված, պահպանիր թագավորին/թագուհուն» օրհներգի անգլերեն տեքստ խմբագրել

1
God save our gracious Queen,
Long live our noble Queen,
God save the Queen.
Send her victorious,
Happy and glorious,
Long to reign over us:
God save the Queen.
2
O Lord, our God, arise,
Scatter her enemies,
And make them fall.
Confound their politics,()
Frustrate their knavish tricks,
On Thee our hopes we fix,
God save us all.
3
Thy choicest gifts in store,
On her be pleased to pour;
Long may she reign:
May she defend our laws,
And ever give us cause
To sing with heart and voice
God save the Queen.

Եթե կառավարողը տղամարդ է (թագավոր), վերջին երկու տողերը հնչում են այսպես.

With heart and voice to sing
God save the King.

Հայերեն թարգմանություն խմբագրել

1
Աստված, պահպանիր մեր բարի թագուհուն,
Փառք մեր հիանալի թագուհուն,
Աստված, պահպանիր թագուհուն։
Տուր նրան շատ հաղթանակներ,
Երջանկություն ու փառք,
Եվ երկար կառավարում մեզ վրա,
Աստված, պահպանիր թագուհուն։
2
Աստված տեր մեր, վեր կաց,
Ոչնչացրու նրա թշնամիներին
Եվ տար նրանց կործանման։
Կործանիր նրանց ուժերին,
Բացահայտիր նրանց թակարդները,
Մենք քեզ վրա ենք դնում մեր հույսը,
Աստված, պահպանիր մեզ բոլորիս։
3
Քո ընտրված շնորհները
Քո բարեհաճությունը նրա վրա.
Թող կառավարի նա երկար։
Թող պահպանի նա մեր օրենքները,
Եվ թող նա տա մեզ շանս
Երգել սրտով և ձայնով.
Աստված, պահպանիր մեր Թագուհուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. М. П. God save the King или the Queen (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. IX. — С. 33.
  2. «Բրիտանական ազգային օհներգը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «And did those feet in ancient time». Hymnary.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  4. «National anthems & national songs». British Council. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
God Save the Queen