Տյանտյան Բուդդա, հայտնի է նաև Մեծ Բուդդա (չին.՝ 天壇大佛), Բուդդայի բրոնզե մեծ արձան, տեղադրված է Հոնկոնգում՝ Լանտաու կղզում։ Մոտ է Պո Լին վանքին։ Խորհրդանշում է մարդու և բնության հարաբերության ներդաշնակությունը։ Բուդդիզմի կարևոր կենտրոն է Հոնկոնգում, ինչպես նաև՝ հայտնի զբոսաշրջային կենտրոն[1]։

Մեծ Բուդդա
տեսակարձան և տեսարժան վայր
տարի1990
բարձրություն26,4 մետր, 34 մետր
ժանրհանրային արվեստ
նյութբրոնզ
գտնվում էNgong Ping?
քաղաքՀոնկոնգ
հիմնական թեմաԲուդդա
կայք
 Tian Tan Buddha Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Արձանի բարձրությունը 34 մետր է (112 ֆունտ), կշիռը՝ 250 տոննա, ինչն էլ «Մեծ Բուդդային» դարձրել է ամենաբարձր բրոնզե Բուդդայի արձանը մինչև 2007 թվականը (ամենաբարձրը գտնվում է Թայվանի Գոասյուն քաղաքում)։ Որպեսզի զբոսաշրջիկները հասնեն արձանին, պետք է բարձրանան 268 աստիճան, չնայած Բուդդայի արձանի մոտ գնացող մեքենայի ոլորապտույտ ճանապարհ կա։ Արձանը դեպի հյուսիս է նայում, ինչը յուրահատուկ է, քանի որ Բուդդայի բոլոր արձանները դեպի հարավ են նայում։

Արձանի շինարարական աշխատանքները սկսվել են 1990 թվականին և ավարտվել 1993 թվականի դեկտեմբերի 29-ին։ Բացման արարողությանը հրավիրվել էին վանականներ աշխարհի տարբեր կողմերից։

Այցելություններ խմբագրել

Պո Լինի վանքը և Բուդդայի արձանը այցելուների համար բաց են տեղական ժամանակով 10:00-17:45։ Մուտքն անվճար է, սակայն «Բուդդայի» ներս մտնելու համար պետք է վճարել։ Այցելուները կարող են տեսնել նաև մոտակայքում գտնվեղ վանքը, որը հայտնի է «Բուդդայի արքայությունը հարավում» անվանումով։ Այն համարվում է Հոնկոնգի խոշոր և հայտնի կառույցներից մեկը։ Վանքը հիմնադրել են Զենի 3 վարպետներ՝ 1920 թվականին։ Զբոսաշրջիկները հաճախ իրենց ժամանակն անց են կացնում մոտակայքում գտնվող թեյի այգում։ Ոչ հեռվում վեր բարձրացող Լանտաոյի գագաթը երրորդ ամենաբարձր գագաթն է Հոնկոնգում(934մ)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դեվոլֆ, Քրիստոֆեր «Հոնկոնգի 9 զբոսաշրջային թակարդներ ՝ դեպի լավը կամ վատը» Արխիվացված 2012-11-01 Wayback Machine CNN Go. 2010թ. հոկտեմբերի 27. Վերցված է 2012-03-03
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Բուդդա» հոդվածին։