«Մեծանուն հաճախորդը» (անգլ. The Adventure of the Illustrious Client) , անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող պատմվածքներից մեկը։ Հրատարակվել է 1924 թվականին և ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում։

Մեծանուն հաճախորդը
անգլ.՝ The Adventure of the Illustrious Client
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Ձևպատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն
Գրվել է1924
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Հրատարակվել է1924
ՇարքՇերլոկ Հոլմսի արխիվը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդԵրեք Գարիդեբները
ՀաջորդԵրեք կտուրները
 The Adventure of the Illustrious Client

Սյուժե խմբագրել

Շերլոկ Հոլմսին օգնության համար դիմում է սըր Ջեյմս Դեյմրին, որպես անանուն «մեծանուն հաճախորդի» միջնորդ։ Երիտասարդ արիստոկրատուհի Վիոլետա դե Մերվիլը պատրաստվում է ամուսնանալ Եվրոպայի ամենավտանգավոր հանցագործներից մեկի՝ բարոն Ադալբերտ Գրյուների հետ։ Սըր Ջեյմսը Հոլմսին խնդրում է խանգարել մոտալուտ ամուսնությանը։

Հոլմսը հանդիպում է Գրյուների հետ և փորձում է համոզել նրան, որպեսզի հրաժարվի ամուսնանալ, սակայն բարոնը խուզարկուին ի պատասխան դաժան պատժով է սպառնում։ Այնուհետև Հոլմսը հանդիպում է նախկին հանցագործ Շինվել Ջոնսոնի հետ, ով ծանոթացնում է Հոլմսին ոմն Քիթի Ուինթերի հետ, ով Գրյունտերի զոհերից մեկն է։ Նա հաղորդում է, որ բարոնը ինչ որ օրագիր ունի, որտեղ անամոթալի մանրամասներով նկարագրված են նրա բոլոր սիրային արկածները՝ Գրյուների կողմից գայթակղված կանանց անուններով։

Հոլմսը և Ուինթերը հանդիպում են Վիոլետա դե Մերվելի հետ և երկուսով փորձում են նրան համոզել չամուսնանալ Գրյունտերի հետ, սակայն ապարդյուն։ Շուտով բարոնը իրականացնում է իր սպառնալիքները։ Հոլմսի վրա հարձակում է տեղի ունենում, նա լուրջ վնասվածք է ստանում։ Մեկ շաբաթվա ընթացքում Վաթսոնը հոգ է տանում իր վիրավորված ընկերոջ մասին։

Հոլմսը խնդրում է Վաթսոնին օգնել իրեն այդ գործում։ Վաթսոնը, ով պետք է ներկայանա հորինված անունով, պետք է տեսնվի Գրյունտերի հետ, ով ճանապակիների կոլեկցիոներ է, և նրան Չինաստանից բերված հազվագյուտ բաժակապնակ առաջարկի։ Բարոնը հանդիպում է Վաթսոնի հետ և շուտով հասկանում է, որ Վաթսոնը այն մարդը չէ, ինչպիսին ներկայանում է։ Վաթսոնը, կանխատեսելով հարձակումը, պատրաստ է պաշտպանվել, սակայն հանկարծ Գյունտերը իր անձնական գրասենյակից և շտապում է այնտեղ։ Այնտեղ բարոնը տեսնում է Հոլմսին, ով, կոտրելով անկիզելի պահարանը և գողանալով օրագիրը, դուրս է ցատկում պատուհանից։ Գրյունտերը վազում է պատուհանի մոտ, և այդ պահին տիկին Ուինթերը, ով դրսում Հոլմսին էր սպասում, բարոնի դեմքին արջասպ է շփում։ Դեմքի ծանր քիմիական այրվածք ստանալով, Գյունտերը այլանդակվում և գիտակցությունը կորցնում է։

Հոլմսը սըր Ջեյմս Դեյմրիին է փոխանցում գողացված օրագիրը, որի արդյունքում բարոնի և Վիոլետա դե Մերվիլի ամուսնությունը խափանվում է։ Իր հանցագործության համար Քիթի Ուինթերը ամենամեղմ պատիժն է կրում, իսկ խորհրդավոր «մեծանուն հաճախորդը», ով Մեծ Բրիտանիայի թագավորն էր, օգնում է Հոլմսին ամբողջովին խուսափել Գրյունտերի տուն ներխուժման և գողության պատժից։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Կա նաև պատմվածք, որի վերնագիրը նման է այս պատմվածքի վերնագրին («Անվանի ամուրին»
  • Այն պատմվածքներից մեկն է, որտեղ Հոլմսի կյանքին վտանգ է սպառնում (Հոլմսը լուրջ ծեծի էր ենթարկվել)։
  • Պատմվածքը էկրանավորվել է «Տարրական» հեռուստասերիալի երկու սերիաներում, որտեղ Դել Գրյուները հայտնի բարեգործ և միևնույն ժամանակ սերիական մարդասպան է[2]։ Քիթի Ուինթերը նրա զոհերից մեկն էր, սական կարողացավ փախչել, որից հետո խուզարկու դարձավ, իսկ հետագայում Հոլմսի հովանավորյալը։ Քիթին հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի առաջին սերիայից ներկայանում է որպես հիմնական կերպար, իսկ 11-12 սերիանրում նրանք հետախուզում են նրա գործը։ Հետագայում, հինգերորդ եթերաշրջանում, հեռուստասերիալում ներկայացվում է Շինվել Ջոնսոնի կերպարը, ով պատմվածքում հանդես է գալիս որպես Հոլմսի տեղեկատու։
  • Այն պատմվածքներից մեկը, որտեղ հաճախորդը թագավորական տոհմից է («Սկանդալ Բոհեմիայում»), և այն պատմվածքներից մեկը, որտեղ Շերլոկ Հոլմսը ստիպված էր անօրինական կերպով որոնվող իր ձեռք բերել («Չարլս Օգաստես Միլվերտոնի վերջը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Doyle A. C. The Case-Book of Sherlock HolmesJohn Murray, 1927.
  2. McNutt, Myles. «Elementary: "The Illustrious Client"». TV Club (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • "The Adventure of the Illustrious Client," Illustrated by John Richard Flanagan. Collier's, 74, No. 19 (November 8, 1924), 5-7, 30, 32, 34.
  • "The Adventure of the Illustrious Client," The Courier-Journal [Louisville, Ky.] (March 29, 1925), 2, 8. illus.
  • "The Adventure of the Illustrious Client," Evening Bulletin [Philadelphia] (April 18, 1925), 17. illus.
  • "The Adventure of the Illustrious Client," [Illustrated by Frederic Dorr Steele]. Los Angeles Times Sunday Magazine (April 5, 1925), 7-8, 22.
  • "The Adventure of the Illustrious Client," [Illustrated by Howard K. Elcock]. The Strand Magazine, 69, No. 410 (February 1925), 108-118; 69, No. 411 (March 1925), 259-266.
  • "The Adventure of the Illustrious Client," Sunday Chronicle [Manchester] (March 23, 1930), 10-11; (March 30, 1930), 7-8. illus.
  • "The Adventure of the Illustrious Client," The Times-Picayune [New Orleans] (April 5, 1925), 1, 3, 7. illus.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծանուն հաճախորդը» հոդվածին։