Մելիտոպոլ (ուկրաիներեն՝ Мелітополь, հուն․՝ Μελιτόπολη — «մեղրի քաղաք»), քաղաք Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանում։ Մելիտոպոլի շրջանի վարչական կենտրոնն է։

Քաղաք
Մելիտոպոլ
ուկրաիներեն՝ Мелітополь
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՄարզԶապորոժիեի մարզ
ՇրջանՄելիտոպոլի շրջան
Հիմնադրված է1784 թ.
Մակերես49,66[1] կմ²
ԲԾՄ38 մետր
Կլիմայի տեսակբարեխառն-մայրցամաքային
Պաշտոնական լեզուուկրաիներեն
Խոսվող լեզուներՈւկրաիներեն, Ռուսերեն[2]
Բնակչություն156 962[3] մարդ (2012)
Խտություն3195 մարդ/կմ²
Ազգային կազմուկրաինացիներ, ռուսներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ619(2)
Փոստային դասիչ72300
Ավտոմոբիլային կոդAP
Պաշտոնական կայքmlt.gov.ua
Մելիտոպոլ (Ուկրաինա)##
Մելիտոպոլ (Ուկրաինա)

Նախկին անվանումներն են՝ Կիզ-Յար (մինչև 1816 թվականը), Նովոալեքսանդրովկա (մինչև 1842 թվականը)։

Գտնվում է Մոլոչնայա գետի ափին, Մոլոչնի լիմանի մոտ, որը գտնվում է Ազովի ծովի հարևանությամբ։

Քաղաքում գտնվում է Մելիտոպոլ երկաթուղային կայարանը՝ Ղրիմ տանող ճանապարհի տրանզիտային կետը։

Քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվում է «Քարե գերեզման» (ուկրաիներեն՝ Кам'яна́ моги́ла) բնական հուշարձանը։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Կլիմա խմբագրել

Մելիտոպոլում և Մելիտոպոլի շրջանում կլիման չափավոր ցամաքային է շոգ, չոր ամառներով, հաճախակի են լինում երաշտներ և չորահողմեր, ձմեռը համեմատաբար ցուրտ է, սակավաձյուն է, դիտվում են փոշու փոթորիկներ։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +9,4 ˚C: Ամենացուրտ ամսվա (հունվար) միջին ջերմաստիճանը տատանվում է -3,5 ˚C-ից մինչև -4,5 ˚C-ի միջև, իսկ ամենատաք ամսվա (հուլիս) ջերմաստիճանը՝ 22,5-23,5 ˚C-ի միջև։ Տեղումների տարեկան քանակը կազմում է 400-450 մմ։ Ամռան սեզոնը Մելիտոպոլում սկսվում է մայիսի 10-ից և տևում է 126-128 օր, երբեմն մինչև սեպտեմբերի կեսերը։ Տեղումները թափվում են կարճատև հորդառատ անձրևների տեսքով։ Երկու-երեք ամառներից մոտավորապես մեկը լինում է շատ շոգ և չոր, ուղեկցվում է չորահողմերով։ Աշունը Մելիտոպոլում այն տարվա եղանակն է, երբ օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15 ˚C-ից։ Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին դիտվում են առաջին ցուրտ եղանակները։ Տեղումները թափվում են անձրևների տեսքով, իսկ երբեմն ձյան տեսքով։ Գերիշխում են հյուսիսարևելյան քամիները.[4]:

Ռելիեֆ խմբագրել

Քաղաքի և շրջանի տարածքը հիմնականում գտնվում է Մերձսևծովյան ցածրավայրում։ Իրենից ներկայացնում է հարթ, թեթևակի դեպի հարավ թեքված հարթավայր, որը հասնում է մինչև Սև և Ազովի ծովերը։

Հյուսիս-արևելքում շրջանի սահմանի մեջ է մտնում Մերձազովյան դաշտավայրը, որտեղ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 150-250 և ավելի մետր։ Ամենախոշոր ջրագրական համակարգը Մոլոչնայա գետն է (197 կմ երկարություն, 3450 կմ² ավազանի մակերես), որը թափվում է Մոլոչնի լիմանի մեջ (168 կմ² մակերես)։ Մոլոչնայա գետի հիմնական վտակներն են՝ Չինգուլ (աջ), Կուրոշանի (Կրուլման), Յուշանլի, Արաբկա (ձախ)։

Արևմուտքում Մոլոչնի լիմանի մեջ թափվում է Տաշչենակ գետը։ Գետի հովիտն ունի սեղանակերպ տեսք, որի լայնությունը գետի միջին հոսանքում տատանվում է 2-5 կմ-ի միջև, իսկ Մոլոչնի լիմանի շրջանում կազմում է 9 և ավելի կիլոմետր։ Հովտի լանջերն անհամաչափ են։

Պատմություն խմբագրել

 
Մելիտոպոլի երկաթուղային կայարան

Մելոտոպոլյան տափաստաններում՝ փոխարինելով միմյանց, բնակվել են բազմաթիվ քոչվորական ժողովուրդներ՝ սկյութներ (մ.թ.ա. 7-րդ դարից), հոներ (մ.թ. 4-րդ դարից), ավարներ (6-րդ դարից), խազարներ (8-րդ դարից), պեչենեգներ (10-րդ դարից), թաթարներ (13-րդ դարից

1783 թվականից Մելոտոպոլի տարածքը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1784 թվականի փետրվարի 2-ին ստեղծվել է Մելոտոպոլի գավառը, որի կենտրոնը պետք է դառնար Մելիտոպոլ քաղաքը։ Քաղաքի անվանումն առաջացել է հին հունարեն՝ μέλι «մեղր» (սեռական հոլով՝ μέλιτος) և πόλις «Պոլիս, քաղաք»[5]), Մոլոչնի լիմանի մոտ ժամանականին իբր գոյություն ունեցող Մելիտե հունական գաղութի հիշատակին[6], և այժմ «մեղրի քաղաք» անվանումը հաճախ օգտագործվում է որպես Մելոտոպոլի ոչ պաշտոնական անվանում։ Սակայն, շրջանի թույլ բնակեցված լինելու պատճառով քաղաքն այդպես էլ չի հիմնադրվել։ Երկար ժամանակ գավառը մայրաքաղաք չի ունեցել, այնուհետև 1796-1797 թվականները մայրաքաղաք է եղել Տոկմակ քաղաքը, իսկ 1801 թվականից՝ Օրեխով քաղաքը։

17-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին ժամանակակից Մելիտոպոլի տեղում գոյություն է ունեցել նոգայական Կիզ-Յար գյուղը, իսկ 1814 թվականին գյուղի տեղում հիմնադրվել է Նովոալեքսանդրովկա ավանը։ Հայտնի չէ, թե երբ է հիմնադրվել Մելիտոպոլ քաղաքը, այդ պատճառով որպես հիմնադրման թվական են համարվում 1784-1814 թվականների միջև ընկած թվականներից որևէ մեկը[7]։

Բնակչություն խմբագրել

2012 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 156 962 մարդ[8], իսկ 2013 թվականի դրությամբ՝ 156,984 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 49,66 կմ² տարածք։ Բնակչության խտությունը կազմում էր 3195 մարդ/կմ²։ Մելիտոպոլ քաղաքը համարվում է Զապորոժիեի մարզի երկրորդ և Ուկրաինայի 34-րդ խոշոր քաղաքը։

Քույր-քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
  2. «Ռուսերենը դարձավ Զապորոժիեի մարզի համար մարզային լեզու». korrespondent.net. 16.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին. (ուկր.)
  3. «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին. (ուկր.)
  4. «Մելիտոպոլի բնությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  5. «Тайна географических названий», Сергеев И. В. — Москва: 'Детская литература', 1963 — с.236
  6. История городов и сел Украинской ССР. Запорожская область. / Ин.-т истории АН УССР-К.: Глав.ред. Украинской Сов. Энциклопедии, 1981 г. 728 с.
  7. «Сколько лет Мелитополю?» Արխիվացված 2021-02-27 Wayback Machine, статья в «Мелитопольских ведомостях».
  8. «Міста та райони Запорізької області за 2009 рік: статистичний щорічник», под ред. В. П. Головешко, ответственный за выпуск Г. Ф. Песочина, Государственный комитет статистики Украины, главное управление статистики в Запорожской области, 272 с.
  9. «Мелитополь — Брив-ла-Гайард: чужая родня» Արխիվացված 2021-02-27 Wayback Machine, статья в «Мелитопольских Ведомостях»
  10. «Международные отношения». Инвестиционный портал. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիտոպոլ» հոդվածին։