Մելիտոն Անտոնի Բալանչիվաձե (վրաց.՝ მელიტონ ანტონის ძე ბალანჩივაძე, 24 դեկտեմբերի, 1862, Բանոջա - 21 նոյեմբերի, 1937, Քութայիս), վրացի կոմպոզիտոր։ Հայտնի բալետմեյստեր Ջորջ Բալանչինի ու կոմպոզիտոր Անդրեյ Բալանչիվաձեի հայրը։

Մելիտոն Բալանչիվաձե
վրաց.՝ მელიტონ ანტონის ძე ბალანჩივაძე
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24 1862 (հունվարի 5 1863)[1]
ԾննդավայրԲանոջա, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 21, 1937(1937-11-21)[1][2] (74 տարեկան)
Մահվան վայրՔութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՔութայիս
ՔաղաքացիությունՎրաստան և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուվրացերեն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և օպերային երգիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋորջ Բալանչին և Անդրեյ Բալանչիվաձե
 Meliton Balanchivadze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մելիտոն Բալանչիվաձեն ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 24-ին (նոր տոմարով՝ 1863 թվականի հունվարի 5-ին) Բանոջա գյուղում։ Սովորել է Քութայիսի հոգևոր ուսումնարանում, երգել է եկեղեցական երգչախմբում։ 1880 թվականին ընդունվել է Թիֆլիսի օպերային թատրոնի երգչախումբ։ 1889 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։

1895-1917 թվականներին Ռուսաստանի քաղաքներում կազմակերպել է վրացական երաժշտության երգչախմբեր։

1918 թվականին Քութայիսում հիմնադրել է երաժշտական դպրոց։ 1921-1924 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Լուսավորության ազգային կոմիտեի երաժշտական բաժնի վարիչ։

Ազգային օպերայի հիմնադիրներից ու վրացական առաջին օպերայի («Նենգ Դարեջանը» ըստ Ակակի Ծերեթելիի «Նենգ Թամարը» (1897[3]) պոեմի) հեղինակը[4]։

Մելիտոն Բալանչիվաձեն մահացել է 1937 թվականի նոյեմբերի 21-ին Քութայիսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
  3. Баланчивадзе, Мелитон Антонович (1862–1937)
  4. «Республика Грузия: культура». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիտոն Բալանչիվաձե» հոդվածին։