Մելինե Համամջյան

հայ դերասան

Մելինե Հմայակի Համամջյան (դեկտեմբերի 17, 1922(1922-12-17)[1], Կոստանդնուպոլիս - մայիսի 7, 1999(1999-05-07)[1], Երևան, Հայաստան), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1984 թ.)։

Մելինե Համամջյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1922(1922-12-17)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էմայիսի 7, 1999(1999-05-07)[1] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Թուրքիա,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

1923 թվականին ծնողների հետ հաստատվել է Պլովդիվում (Բուլղարիա), որտեղ 1939 թվականից մասնակցել է հայկական թատերական ներկայացումների։ 1946 թվականին հայրենադարձվել է. նույն թվականից՝ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի։ Համամջյանի դերասանական արվեստը ձևավորվել է Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Առաջին դերը՝ Թերեզա (Հ. Պարոնյանի «Շողոքորթն», 1948 թ.)։ Ստեղծել է գրոտեսկական ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ՝ կերպարային ողջ խորությամբ, լավագույններից են Թերեզա, Մարթա (Հ. Պարոնյանի «Շողոքորթն», 1948 թ., «Ատամնաբույժն արևելյան», 1952 թ.), Մինադորա (Ջոջուայի «Երկու օրիորդ», 1963 թ.), Փեփրոնե (Ա. Պապայանի «Փարիզեցի փեսան», 1970 թ.), Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Հ. Պարոնյանի, 1992 թ.)։ Մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ ներկայացումների, նկարահանվել կինոյում։

Դերերը կինոյում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելինե Համամջյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։