Մելբուռն[4] (անգլ.՝ Melbourne /ˈmɛlbə(r)n/, տեղական արտասանության ձևն է նաև ˈmælbən, -bn̩), Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքը, Վիկտորիա նահանգի մայրաքաղաքը, որը գտնվում է Պորտ Ֆիլիպ ծովածոցի շուրջը։ Քաղաքի բնակչությունը արվարձանների հետ միասին կազմում է 4 246 345 մարդ (2013 թվականի դրությամբ)[5]։ Մելբուռնն աշխարհի ամենահարավային քաղաք-միլիոնատերն է։

Բնակավայր
Մելբուռն
Melbourne
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Ներքին բաժանումՄելբուռն, City of Port Phillip?, City of Stonnington?, City of Yarra?, City of Banyule?, City of Bayside?, City of Boroondara?, City of Darebin?, City of Glen Eira?, City of Hobsons Bay?, City of Kingston?, City of Manningham?, City of Maribyrnong?, City of Monash?, City of Moonee Valley?, City of Merri-bek?, City of Whitehorse?, City of Brimbank?, Shire of Cardinia?, City of Casey?, City of Frankston?, City of Greater Dandenong?, City of Hume?, City of Knox?, City of Maroondah?, City of Melton?, Shire of Mornington Peninsula?, Shire of Nillumbik?, City of Whittlesea?, City of Wyndham? և Yarra Ranges Shire?
Հիմնադրված էօգոստոսի 30, 1835 թ.
Մակերես9993 կմ²
ԲԾՄ31 մետր
Պաշտոնական լեզուԱվստրալիական անգլերեն
Բնակչություն5 031 195 մարդ (հունիսի 30, 2022)[1]
Ժամային գոտիUTC+10, UTC+11 և Australia/Melbourne?
Հեռախոսային կոդ0370[2][3], 0371[2][3], 0372[2][3], 0374[2][3], 0376[2][3], 0377[2][3], 0378[2][3], 0379[2][3], 0383[2][3], 0385[2][3], 0386[2][3], 0390[2][3], 0391[2][3], 0392[2][3], 0393[2][3], 0394[2][3], 0395[2][3], 0396[2][3], 0398[2][3] և 0399[2][3]
Փոստային դասիչ3000–3207
Պաշտոնական կայքvisitmelbourne.com
Մելբուռն (Ավստրալիա)##
Մելբուռն (Ավստրալիա)

Քաղաքը համարվում է Ավստրալիայի հիմնական առևտրային, արդյունաբերական և մշակութային կենտրոններից մեկը։ Մելբուռնը շատ հաճախ անվանում են նաև երկրի «մարզական և մշակութային մայրաքաղաք», քանի որ այնտեղ են անցկացվում Ավստրալիայի բազմաթիվ մարզական և մշակութային իրադարձությունները[6]։ Քաղաքը հայտնի է իր վիկտորիանական և ժամանակակից ճարտարապետությունների համադրությամբ, բազմաթիվ զբոսայգիներով և այգիներով, բազմադեմ և բազմազգ բնակչությամբ։ 1956 թվականին Մելբուռնում են անցկացվել ամառային Օլիմպիական խաղերը, իսկ 2006 թվականին՝ Համագործակցության խաղերը։ 2015 թվականին The Economist ամսագիրը հինգերորդ անգամ անընդմեջ Մելբուռն քաղաքը ճանաչել է բնակվելու համար երկրագնդի ամենահարմարավետ քաղաքը[7]։

Պատմություն խմբագրել

Մելբուռնը հիմնադրվել է ազատ նորաբնակների կողմից 1835 թվականին, որպես գյուղատնտեսական բնակավայր[8]։ Վիկտորիայում ոսկե տենդի շնորհիվ քաղաքը արագորեն վերածվել է մետրոպոլիայի և 1865 թվականին դարձել է Ավստրալիայի ամենախոշոր և կարևոր քաղաքը[9]։ Սակայն XX դարի սկզբին այն իր տեղը զիջեց Սիդնեյին[10]։

1901 թվականից սկսած, երբ ձևավորվել է Ավստրալիայի Դաշնությունը, մինչև 1927 թվականը, երբ երկրի մայրաքաղաք է դարձել Կանբերրան, Մելբուռնում էին տեղակայված ավստրալիական կառավարական հաստատությունները[11]։

Աշխարհագրություն խմբագրել

 
Մեծ Մելբուռնի քարտեզ

Մելբուռնը գտնվում է Ավստրալիա մայրցամաքի հարավարևելյան ծայրամասում[12]։ Քաղաքի արևելյան հատվածը գտնվում է Յարրա գետի ափերին և նրա հովտի երկայնքով, որը ձգվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ափերից մինչև Դանդենոնգ և Յարրա լեռները։ Հյուսիսային ուղղությամբ քաղաքը ձգվում է հովտի երկայնքով, որը ձևավորել են Յարրա գետի վտակները։ Հարավային և հարավարևելյան ուղղությամբ Մելբուռնը ձգվել է Պորտ Ֆիլիպ ծոցի և Դանդենոնգ լեռների երկայնքով։ Այնուհետև քաղաքային շրջանները թեքվում են դեպի հարավ և հասնում մինչև Փաթերսոն Ռիվեր գետը և Մորնինգթոն թերակղզին։

Կլիմա խմբագրել

Համաձայն Կյոպենի կլիմայի դասակարգման, Մելբուռնը գտնվում է բարեխառն ծովային կլիմայական գոտում և հայտնի է եղանակի հաճախակի և անսպասելի փոփոխություններով[13] : Դա պայմանավորված է նրանով, որ Մելբուռնը հիմնականում գտնվում է հարթավայրում, որը մի կողմից շրջապատված է Դանդենոնգ լեռներով, իսկ մյուս կողմից ողողվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ջրերով[14]։

Մելբուռնի ձմեռային ջերմաստիճանը, որպես կանոն, ավելի ցածր է, քան Ավստրալիայի մնացյալ քաղաքներում։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1869 թվականի հուլիսի 21-ին, երբ այն կազմել է -2,8 °C[15]: Այնուամենայնիվ, Մելբուռնում ձյուն երբեմն է տեղում։ Նախալեռնային շրջաններում ձյուն ավելի հաճախ է տեղում։ Վերջին ձյունը Դանդենոնգ լեռների շրջանում գրանցվել է 2005 թվականի օգոստոսի 10-ին[16], 2006 թվականի նոյեմբերի 15-ին և 2006 թվականի դեկտեմբերի 25-ին[17]։ Ավելի հաճախ քաղաքում կարելի է տեսնել եղյամ և մառախուղ։

Մելբուռնի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 45.6
(114.1)
46.4
(115.5)
41.7
(107.1)
34.9
(94.8)
28.7
(83.7)
22.4
(72.3)
23.3
(73.9)
26.5
(79.7)
31.4
(88.5)
36.9
(98.4)
40.9
(105.6)
43.7
(110.7)
46.4
(115.5)
Միջին բարձր °C (°F) 25.9
(78.6)
25.8
(78.4)
23.9
(75)
20.3
(68.5)
16.7
(62.1)
14.1
(57.4)
13.5
(56.3)
15.0
(59)
17.3
(63.1)
19.7
(67.5)
22.0
(71.6)
24.2
(75.6)
19.9
(67.8)
Միջին ցածր °C (°F) 14.3
(57.7)
14.6
(58.3)
13.2
(55.8)
10.8
(51.4)
8.7
(47.7)
6.9
(44.4)
6.0
(42.8)
6.7
(44.1)
8.0
(46.4)
9.6
(49.3)
11.2
(52.2)
13.0
(55.4)
10.2
(50.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.5
(41.9)
4.5
(40.1)
2.8
(37)
1.5
(34.7)
−1.1
(30)
−2.2
(28)
−2.8
(27)
−2.1
(28.2)
−0.5
(31.1)
0.1
(32.2)
2.5
(36.5)
4.4
(39.9)
−2.8
(27)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 46.8
(1.843)
48.0
(1.89)
50.1
(1.972)
57.3
(2.256)
55.7
(2.193)
49.5
(1.949)
47.5
(1.87)
50.0
(1.969)
58.0
(2.283)
66.0
(2.598)
60.3
(2.374)
59.0
(2.323)
648.3
(25.524)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2mm) 8.3 7.5 9.4 11.8 14.6 15.4 16.1 16.1 14.9 14.2 11.8 10.4 150.5
% խոնավություն 47 48 49 52 59 63 61 56 53 50 49 47 53
Միջին ամսական արևային ժամ 279.0 234.9 210.8 168.0 120.9 108.0 114.7 145.7 171.0 195.3 210.0 232.5 2190,8
աղբյուր: Bureau of Meteorology"[18]

Քույր-քաղաքներ խմբագրել

 
Գիշերային Մելբուռնի տեսարանը Դոկլենդսի կողմից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.abs.gov.au/statistics/people/population/regional-population/2021-22#capital-cities
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 Telecommunications Numbering Plan 2015
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 Telstra J // Charging Zones — 2018. — 274 p.
  4. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7, էջ 383, «Մելբուռն» հոդված».
  5. «3218.0 – Regional Population Growth, Australia, 2011–12». Australian Bureau of Statistics. 2013 թ․ ապրիլի 30. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Commonwealth Games Melbourne 2006» (անգլերեն). Australian Government. Culture and Recreation Portal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  7. Global Liveability Ranking 2015
  8. City of Melbourne. «Settlement – foundation and surveying» (անգլերեն). City of Melbourne. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  9. Fassa, James Jupp. «The Snowy Mountains Scheme and Multicultural Australia» (անգլերեն). Australian Academy of Technological Sciences and Engineering. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  10. Lee, Robert. «Linking a Nation: Australia's Transport and Communications 1788 - 1970» (անգլերեն). Australian Government. Australian Heritage Council. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  11. Otto, Kristin. «When Melbourne was Australia's capital city» (անգլերեն). The University of Melbourne/. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  12. «Section B: 1900-1945» (անգլերեն). Monash City Council. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 6 августа 2008-ին.
  13. Updated world map of the Koppen-Geiger climate classification system // Hydrol. Earth Syst. Sci. Discuss. — № 4. — С. 439—473. Архивировано из первоисточника 14 Հունիսի 2007.
  14. «Welcome to Melbourne - Introduction» (անգլերեն). City of Melbourne. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 11 августа 2008-ին.
  15. Steve Waldon and Julia Medew. (2005 թ․ օգոստոսի 10). «Snow misses CBD lunch appointment» (անգլերեն). The Age. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 11 августа 2008-ին.
  16. «Snow falls in Melbourne» (անգլերեն). Sydney Morning Herald. 2005 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 11 августа 2008-ին.
  17. Annalise Walliker and AAP. (2006 թ․ դեկտեմբերի 25). «Santa brings snow to Melbourne» (անգլերեն). Herald Sun. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 11 августа 2008-ին.
  18. Կաղապար:BoM Aust stats
  19. https://www.comune.milano.it/aree-tematiche/relazioni-internazionali/city-to-city-cooperation/gemellaggi/melbourne
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելբուռն» հոդվածին։