Մելանյա Թրամփ (անգլ.՝ Melania Trump, ի ծնե՝ Մելանյա Կնավս (սլովեն.՝ Melanija Knavs),ապրիլի 26, 1970(1970-04-26)[1][2][3][…], Նովո Մեստո, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]), սլովենական արմատներով ամերիկացի նախկին մոդել, ԱՄՆ 45-րդ նախագահ և գործարար Դոնալդ Թրամփի կինը։

Մելանյա Թրամփ
անգլ.՝ Melania Trump
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1970(1970-04-26)[1][2][3][…] (53 տարեկան)
ԾննդավայրՆովո Մեստո, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]
Քաղաքացիություն Սլովենիա,  ՀՍՖՀ և  ԱՄՆ[5][2]
Մայրենի լեզուսլովեներեն[6]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[7] և քրիստոնեություն
ԿրթությունSecondary School for Design and Photography, Ljubljana?[8]
Մասնագիտությունմոդել, ակնագործ, անվանի անձ և գործարար
ԱմուսինԴոնալդ Թրամփ[9]
Ծնողներհայր՝ Վիկտոր Կնավս, մայր՝ Ամալյա Կնավս
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների առաջին տիկին
ԵրեխաներԲեռոն Ուիլյամ Թրամփ[2]
Կայքmelaniatrump.com
Ստորագրություն
Изображение автографа
 Melania Trump Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ծնվել է նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության մաս կազմած 6 հանրապետություններից մեկում՝ Սլովենիայի սոցիալիստական հանրապետությունում (այժմ՝ Սլովենիա), Նովո Մեստո բնակավայրում։ Մեծացել է Սևնիցայում։ Նրա հայրը՝ Վիկտոր Կնավսը, ծագումով մոտակա Ռատեչե քաղաքից է, իսկ մայրը՝ Ամալիան, Ռակա գյուղից[10]։

Ընդունվել է Լյուբլյանայի համալսարանի «ճարտարապետություն և դիզայն» բաժինը, առաջին կուրսից տեղափոխվելով Միլան[11]։

Բացի մայրենի սլավոնական լեզվից, Մելանյա Թրամփն ազատ տիրապետում է ևս հինգ լեզուների՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և սերբախորվաթերեն[12][13]։

Ֆոտոմոդել խմբագրել

Իր մոդելային կարիերան սկսել է տասնվեց տարեկանում, հանդես է եկել Միլանում և Փարիզում։

 
Դոնալդ Թրամփը, Բիլ Քլինթոնը և Մելանյա Կնավսը (2000)

Աշխատելով Allure ամսագրի համար՝ 1999 թվականին ծանոթացել է Դոնալդ Թրամփի հետ։ Նրա հետ հարաբերություններն ամրապնդվեցին, երբ Մելանյան դարձավ պրոֆեսիոնալ մոդել և սկսեց ելույթ ունենալ Նյու Յորքում։ Նրանց կապը հայտնի է դարձել Թրամփի «The Apprentice»[14] ռեալիթի-շոուի թողարկումից հետո, ինչպես նաև Թրամփի հետ Կնավսի ելույթից հետո Հովարդ Ստերնի ռադիո-շոուի ժամանակ, որտեղ Թրամփը հայտնել է «իր կյանքի սիրո» մասին։ Կնավսին մեծ համբավ է բերել բրիտանական GQ ամսագրի հետ համագորձակցությունը, որի համար նա մերկ է նկարվել, և նրա լուսանկարը հայտնվել է 2000 թվականի հունվարին ամսագրի թողարկման շապիկին[15]։

Կնավսի լուսանկարը տպագրել են այնպիսի հրատարակությունների շապիկներին, ինչպիսիք են՝ Vogue-ը, Harper ' s Bazaar-ը, Ocean Drive-ը, In Style-ը, New York Magazine-ը, Avenue-ը, Allure-ը, Vanity Fair-ը, Self-ը, Glamour-ը, Elle-ը, իսկ 2000 թվականին հայտնվել «Sports Illustrated Swimsuit Issue» հրատարակության թողարկումում։ Նա նաև նկարահանվել է 2001 թվականի «Օրինակելի արու» ֆիլմում[16]։

Դոնալդ Թրամփի կին խմբագրել

Թրամփը և Կնավսը նշանադրվել են 2004 թվականին և ամուսնացել 2005 թվականի հունվարի 22-ին[17] Պալմ Բիչի՝ ծովի մոտ գտնվող Եպիսկոպոսաց եկեղեցում, որը կազմակերպվել էր Թրամփը Mar-a-Lago կալվածքում՝ 1,58 հազար մ² մակերեսով դահլիճում։ Հյուրերի թվում ներկա էին Քեթի Կուրիկը, Մեթ Լաուերը, Ռուդոլֆ Ջուլիանին, Սթար Ջոնսը, Բարբարա Ուոլթերսը, Ռեջիս Ֆիլբինը, Քելլի Ռիպան և Բիլլի Ջոելը, որոնք կատարում էին սերենադայի երգչախումբի «Just the Way You Are»-ը և կազմել էին Թրամփի մասին վերաձևավորված երգ «The Lady Is a Tramp»-ը[18]։ Թրամփի հարսանիքին որպես հյուր ներկա են եղել նաև Բիլ ու Հիլարի Քլինթոնները[19]։

 
Դոնալդ Թրամփ և Մելանյա Թրամփ (2006)

Նրանց հարսանեկան արարողությունը լայնորեն լուսաբանվել է լրատվական գործակալությունների կողմից, ընդ որում հաճախ հիշատակվել է Կնավսի 200 հազար դոլար արժողությամբ Կրիստիան Դիոր բրենդի հարսանեկան զգեստը։ Հարսանեկան տորթը, որն ավելի քան մեկ ու կես մետր էր, Grand Marnier-ի լցանյութով, ծածկված էր երեք հազար վարդով, որոնք պատրաստված էին կալվածատիրոջ շեֆ-խոհարարի կողմից։

2006 թվականին Մելանյա Թրամփը դարձել Է ԱՄՆ-ի քաղաքացի[20]։

2006 թվականի մարտի 20-ին զույգը ծնեց որդի՝ Բերոն Ուիլյամ Թրամփ։ Նա դարձել Է Թրամփի հինգերորդ երեխան։ Նրա ծնվելուց հետո Դոնալդ Թրամփը հեռախոսով 20 րոպեանոց հայտարարություն է արել «Music in the Morning» ռադիոշոուից՝ ասելով, որ «ամեն ինչ կատարյալ է»։

2010 թվականի փետրվարին Թրամփը հայտարարել էր սեփական դիզայնի ոսկերչական հավաքածուի գործարկման մասին։

2016 թվականի օգոստոսին Մելանյան դատական հայց էր ներկայացրել ամերիկացի բլոգեր Ուեբստեր Թարփլիի և բրիտանական Daily Mail տաբլոիդի դեմ, որոնք գրել էին, որ նա 1990 թվականներին աշխատել է էսկորտում։ Նրանք հրաժարվել են իրենց խոսքերից և ներողություն են խնդրել[21]։

2019 թվականի հունվարի 19-ին բրիտանական «The Daily Telegraph» պարբերականը հոդված էր հրապարակել, որում, ի թիվս այլ բաների, ասվում էր, որ Մելանյայի կարիերան մինչև Դոնալդ Թրամփի հետ ամուսնանությունը հաջող չի եղել։ Արդեն մեկ շաբաթ անց հրատարակությունը ներողություն է խնդրել և պատրաստակամություն հայտնել ԱՄՆ-ի առաջին տիկնոջը փոխհատուցում և դատական ծախսեր վճարել՝ հոդվածում փաստերի խեղաթյուրման կապակցությամբ[22]։

ԱՄՆ առաջին տիկին խմբագրել

2016 թվականին ԶԼՄ-ները Մելանյա Թրամփին մեղադրել էին այն բանում, որ Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ նրա ելույթից երկու պարբերություն գրեթե բառ առ բառ համընկնում էր Միշել Օբամայի ելույթի հետ, որի հետ նա հանդես էր եկել 2008 թվականին նման միջոցառման ժամանակ՝ դեմոկրատական կուսակցության համագումարում[23]։

2017 թվականի հունվարի 20-ին Մելանյա Թրամփը դարձավ ԱՄՆ-ի առաջին տիկինը[24]։

2017 թվականի դեկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը պահանջել էր Սպիտակ տան հարավային մարգագետնում սղոցել երկու հարյուրամյա մագնոլիան, որը 1828 թվականին տնկել էր ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեքսոնը։ Այս պահանջի պատճառը եղել է ԱՄՆ առաջին տիկնոջ անհանգստությունը Սպիտակ տան այցելուների անվտանգության համար, որոնք հաճախ գտնվում են հին ծառի տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 First Lady Melania Trump — 2017.
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 The Model American(անգլերեն) / (not translated to en-us)New York City: (untranslated), 2016. — ISSN 0028-792X; 2163-3827
  5. Kuczynski A. Melania Trump's American Dream // Harper's Bazaar / J. Picardie, G. BaileyHearst Communications, 2016. — ISSN 0017-7873; 2692-3815
  6. The Fashion Model Directory (FMD) — 1998.
  7. Melania Trump Will Be The First Catholic To Live At The White House Since JFKHuffPost, 2017.
  8. https://www.rtvslo.si/zabava-in-slog/ture-avanture/novice/melania-po-ljubljani-drvela-z-modro-vespo-in-kofetkala-pri-konjskem-repu/407164
  9. http://www.hollywoodreporter.com/features/trumps-wedding-melania-bill-hill-880088
  10. «Tednik CELJAN». Celjan.si. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. «Biographie de Melania Knauss». Վերցված է 29-08-2008-ին.(անգլ.)
  12. On the Record With Greta Van Susteren : FOXNEWSW : May 26, 2016 4:00pm-5:01pm PDT : Free Borrow & Streaming : Internet Archive
  13. She's fluent in 5 languages
  14. «Melania Knauss». Ask Men. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  15. Melania Trump — the First Lady in our nude photo shoot. British GQ. March 4, 2016 [originally published in January 2000].
  16. «Biographie de Melania Knauss sur Imdb». Վերցված է 29-08-2008-ին.(անգլ.)
  17. Melania Trump & Donald Trump | Married Divorced Children Ex | FamousHookups.com
  18. www.people.com
  19. Donald Trump talked politics with Bill Clinton weeks before launching 2016 bid, The Washington Post
  20. White House. «First Lady Melania Trump» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 30 января 2017-ին.
  21. Melania Trump files defamation lawsuit against blogger and British tabloid
  22. «Газета The Daily Telegraph принесла извинения Мелании Трамп за искажение фактов о ней» (ռուսերեն). Interfax.ru. 2019 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  23. Жену Трампа обвинили в заимствованиях из речи Мишель Обамы
  24. Женщины Трампа. Первая леди и дочь от первого брака - РИА Новости, 20.01.2017

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանյա Թրամփ» հոդվածին։