Մեգի Սմիթ
Մարգարեթ Նատալի Սմիթ (անգլ.՝ Margaret Natalie Smith, նաև Մեգի Սմիթ (անգլ.՝ Maggie Smith), դեկտեմբերի 28, 1934[1][1][1][…], Իլֆորդ, Միացյալ Թագավորություն[2][7]), անգլիացի դերասանուհի։
Ավելի քան 65 տարի ունեցել է ընդգրկուն, բազմազան կարիերա բեմին, կինոյում և հեռուստատեսությունում։ Սմիթը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված դերասանուհիներից մեկը։ Վեց տասնամյակ լինելով խոստումնալից կերպար բրիտանական մշակույթում՝ 1990 թվականին Էլիզաբեթ II թագուհին նրան Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել՝ կատարողական արվեստում ունեցած ավանդի համար[8], իսկ 2014 թվականին դրամայում կատարած ավանդի համար թագուհուց ստացել է Պատվո ասպետների շքանշան։
Սմիթն իր բեմական կարիերան սկսել է 1952 թվականին Օքսֆորդի թատրոնում և Բրոդվեյան առաջնելույթը կատարել «New Faces of '56»-ում։ Լոնդոնյան բեմին կատարած աշխատանքի համար որպես լավագույն դերասանուհի 5 անգամ արժանացել է «Evening Standard» թատերական մրցանակի՝ «Մասնավոր ականջ և հանրային աչք» (1962), «Հեդա Գաբլեր» (1970), «Վիրջինիա» (1981), «Աշխարհի ուղին» (1984) և «Երեք բարձրահասակ կանայք»(1994) ֆիլմերի համար։ Առաջադրվել է Թոնի մրցանակի «Մասնավոր կյանքեր» (1975) և «Գիշեր և ցերեկ» (1979) ֆիլմերի համար, իսկ 1990 թվականին արդեն արժանացել է Թոնի մրցանակի որպես լավագույն դերասանուհի՝ խաղալով «Lettice and Lovage» պիեսում։ Այլ բեմական դերերից են Ստրատֆորդի շեքսպիրյան թատերական փառատոնում ներկայացված «Անտոնիոս և Կլեոպատրա»-ն (1976), «Մակբեթ»-ը (1978), Ուեսթէնդյան թատրոնի ներկայացումներից «Նուրբ հավասարակշռությունը» (1997) և «Կյանքի շունչը» (2002)։
Էկրանին Սմիթն առաջին անգամ գովասանքի արժանացավ «Գնալու տեղ չկա» (1958) քրեական ֆիլմի համար, որի համար առաջին անգամ առաջադրվեց BAFTA-ի[9]։ Երկու անգամ Օսկար է ստացել՝ որպես լավագույն դերասանուհի «Օրիորդ Ջին Բրոդիի այգաբացը» ֆիլմում (1969) և որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «California Suite» ֆիլմում (1978)։ Նա այն վեց դերասանուհիներից մեկն է, ով մրցանակ է ստացել այդ երկու անվանակարգերում[10]։ Նա BAFTA մրցանակի ռեկորդակիր է․ ստացել է 4 անգամ՝ որպես լավագույն դերասանուհի՝ ներառյալ «Մասնավոր գործառույթ» (1984) և «Ջուդիթ Հերնի միայնակ կիրքը» (1988) ֆիլմերը, որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ «Թեյ Մուսոլինիի հետ» (1999) ֆիլմի համար և 3 Ոսկե գլոբուս։ 6 անգամ առաջադրվել է Օսկարի․ «Օթելլո»-ի (1965), «Ճանապարհորդություններ մորաքրոջս հետ» (1972), «Սենյակ՝ տեսարանով» (1986) և «Գոսֆորդ պարկ» (2001) ֆիլմերի համար։
Սմիթը 2001-2011 թվականներին Հարրի Փոթեր ֆիլմաշարում խաղացել է պրոֆեսոր Միներվա ՄակԳոնագալի դերը։ Այլ հայտնի ֆիլմերից են «Love and Pain and the Whole Damn Thing»-ը (1973), «Մահը Նեղոսի վրա» (1978), «Տիտանների մարտը» (1981), «Չարիքն արևի տակ» (1982), «Կապիտան Կրյուկը» (1991), «Գործի՛ր, քո՛ւյր» (1992), «Լավագույն էկզոտիկ Մարիգոլդ հյուրանոցը» (2012) և «The Lady in the Van» (2015)։ 2003 թվականին Սմիթն ստանում է Էմմի մրցանակ «Իմ տունն Ումբրիայում» ֆիլմի համար՝ դառնալով այն քիչ դերասանուհիներից մեկը, որն արժանացել է «մրցակից» մրցանակների[11][12]։ Նկարահանվել է լեդի Վիոլետ Քրոուլիի դերում «Դաունթաուն Էբբի»-ում (2010-2015), որի համար ստացել է 3 Էմմի, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ և Ոսկե գլոբուս։ Նրա պատվավոր մրցանակներից են BAFTA հատուկ մրցանակը (1993), BAFTA Fellowship-ը (1996) և Լոնդոնի թատերական հասարակության հատուկ մրցանակը (2011)։ 2012 թվականին ստացել է Ստրատֆորդի շեքսպիրյան փառատոնի ժառանգության մրցանակ[13], իսկ 2016 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանների Բոդլեյ մեդալ[14]։
Վաղ տարիներ խմբագրել
Սմիթը ծնվել է Լոնդոնի Իլֆորդ թաղամասում[15][16][17], սակայն 4 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվում է Օքսֆորդ։ Հայրը՝ Նաթանիել Սմիթը, Նյուքասլում ծնված հանրային առողջության ախտաբան էր, որն աշխատում էր Օքսֆորդի համալսարանում, իսկ մայրը՝ Մարգարեթը, Գլազգոյում ծնված քարտուղարուհի[18][19][20][21]։
Երեխա ժամանակ ծնողները Սմիթին պատմում էին իրենց ծանոթության ռոմանտիկ պատմությունը․ թե ինչպես են իրենք հանդիպել Գլազգո-Լոնդոն գնացող գնացքում։ Նա ունի իրենից մեծ զույգ եղբայրներ՝ Ալիստեյրը և Յանը, որոնք ճարտարապետական դպրոց են գնացել։ Մինչև 16 տարեկանը Մեգին հաճախել է Օքսֆորդի ավագ դպրոց, մինչև դերասանական արվեստ սովորելու գնաց Օքսֆորդի թատրոն[22]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Somerville M. Theatricalia
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1970
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1979
- ↑ https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
- ↑ «Orders and decorations conferred by the crown». Debrett's. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Spears, W. (1989 թ․ դեկտեմբերի 30). «Queen Honors Naipaul, Maggie Smith». Philly.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Film in 1959». Bafta.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Academy Awards Best Actress». Filmsite.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «What do Al Pacino and Maggie Smith have in common?». Los Angeles Times. 2010 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Croggon, Alison (2009 թ․ հունիսի 10). «Jewel in the triple crown». News.com.au. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Ouzounian, Richard (2012 թ․ սեպտեմբերի 10). «Maggie Smith receives Stratford festival's Legacy Award». Toronto Star.
- ↑ «Dame Maggie Smith open Bodleians Libraries' Shakespeare's Dead exhibition». Bodleian.ox.ac.uk. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Romford ceased to be part of the County of Essex in 1965, when it was incorporated into the County of Greater London
- ↑ Enfield, Laura (2015 թ․ նոյեմբերի 18). «Ilford born Maggie Smith talks about starring in The Lady in the Van». The Tottenham Independent. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Ilford was, prior to 1965, part of the County of Essex, but now is part of the County of Greater London
- ↑ Mackenzie, Suzie (2004 թ․ նոյեմբերի 20). «You have to laugh». The Guardian. UK. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Maggie Smith profile». Filmreference.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Maggie Smith profile». Yahoo! Movies. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Maggie Smith biography». tiscali.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Maggie Smith biography and filmography». Tribute.ca. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Սմիթ» հոդվածին։ |