Մեգի Ջիլենհոլ (անգլ.՝ Maggie Gyllenhaal, ամբողջ անունը` Մարգալիտ Ռութ Ջիլենհոլ (Margalit Ruth "Maggie" Gyllenhaal), նոյեմբերի 16, 1977(1977-11-16)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկյան դերասանուհի։ 2015 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին։

Մեգի Ջիլենհոլ
Ծնվել էնոյեմբերի 16, 1977(1977-11-16)[1][2][3][…] (46 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, Հարվարդ-Ուեստլեյք դպրոց (1995), The Mountain School? և Վաղ կրթության կենտրոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Ստեփան Ջիլենհոլ, մայր՝ Նաոմի Ֆոներ Ջիլենհոլ
Ամուսին(ներ)Փիթեր Սարսգաարդ
Երեխա(ներ)Ramona Sarsgaard? և Gloria Sarsgaard?
Պարգևներ և մրցանակներ
Ոսկե գլոբուս

Կենսագրություն խմբագրել

Մեգի Ջիլենհոլը ծնվել է ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Ջիլենհոլի և սցենարիստ Նաոմի Ֆոների ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը` դերասան Ջեյք Ջիլենհոլն է։ Հայրական կողմից նրա ծագումը կապվում է շվեդական ազնվականական Ջիլենհոլների տոհմի հետ, իսկ մայրական կողմից ունի հրեական ծագում, ովքեր ներգաղթել են Ռուսաստանից և Լատվիայից։

Կոլումբիայի համալսարանում սովորելու տարիներին, որտեղ Մեգին ուսանում էր անգլիական գրականություն, հրապուրվել է թատրոնով։ Որոշ ժամանակ զբաղվել է Լոնդոնի դրամատիկական արվեստների թագավորական ակադեմիայում։ Այնուհետև բեմական փորձ է ձեռք բերել Նյու-Յորքում և Լոնդոնում, իսկ 1990-ական թվականների սկզբին փոքրիկ դերերով նկարահանվել է «Ջրային երկիր» (1992 թ.) և «Վտանգավոր կինը» (1993 թ.) ֆիլմերում։ Մի քանի տարի անց հետևեցին «Անմիտ Սեսիլ Բ-ն» (2000 թ.) և «Դոննի Դարկո» (2001 թ.) ֆիլմերը։ Չնայած երկրորդական դերերին, նա իրեն երբեք չկորցրեց արդեն բավականին վաստակ ունեցող դերասանների միջավայրում, որն էլ ուշադրության արժանացավ քննադատների կողմից` «Հարմարվողականություն» (2002 թ.) կինոնկարում։

Հաջողությունը Մեգիին ժպտաց, երբ նա հանդես եկավ «Քարտուղարուհին» (2002 թ.) կինոնկարի գլխավոր դերում, որի համար ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։ 2015 թվականին նա արժանացել է այդ նույն մրցանակին` նկարահանվելով «Ազնվաբարո կինը» (2014թ.) սերիալում։

Անձնական կյանքը խմբագրել

2009 թվականին Մեգի Ջիլենհոլը ամուսնացել է դերասան Փիթեր Սարսգարդի հետ։ Նրանք ունեն երկու դուստր` Ռամոնա (ծնվ. 2006 թ.) և Գլորիա (ծնվ. 2012 թ.):

Մեգին ապրում է քաղաքականապես ակտիվ կյանքով և հանդիսանում է Դեմոկրատական կուսակցության և Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության կողմնակից։ Նա դատապարտել է Ջորջ Բուշին` Իրաքի պատերազմը սանձազերծելու համար` դրա պատճառը համարելով նավթը և մասնակցել է ցույցերի` ընդդեմ պատերազմի։ Բացի այդ, նա զբաղվում է նաև բարեգործությամբ։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1992 Ջրային երկիր Waterland Մեգի Ռութ
1993 Վտանգավոր կինը A Dangerous Woman Պետսի Բել
2000 Անմիտ Սեսիլ Բ-ն Cecil B. DeMented Ռավեն
2001 Դոննի Դարկո Donnie Darko Էլիզաբեթ Դարկո
2001 Ուժեղ կինը Riding in Cars with Boys Ամելիա
2002 Քարտուղարուհին Secretary Լի Հոլլոուեյ
2002 40 օր և 40 գիշեր 40 Days and 40 Nights Սեմ
2002 Հարմարվողականություն Adaptation Քերոլայն Կաննինգհեմ
2002 Վտանգավոր մարդու խոստովանությունը Confessions of a Dangerous Mind Դեբի
2003 Մոնա Լիզայի ժպիտը Mona Lisa Smile Ժիզել Լևայ
2005 Սեքսի կանոնները 2. Հեփի-էնդ Happy Endings Ջուդ
2006 Վստահիր տղամարդուն Trust the Man Էլեյն
2006 Փոքրիկ Շերին SherryBaby Շերի Սուոնսոն
2006 Փարիզ, ես սիրում եմ քեզ Paris, je t’aime Լիզ
2006 Համաշխարհային առևտրի կենտրոն (Երկվորյակ աշտարակները) World Trade Center Էլիսոն Ջիմենո
2006 Կերպար Stranger Than Fiction Անա Պասկալ
2008 Մռայլ ասպետը The Dark Knight Ռաքել Դոուզ
2009 Ճանապարհին Away We Go LN
2009 Խելագար սիրտը Crazy Heart Ջին Կրեդոկ
2010 Իմ սարսափելի դայակը 2 Nanny McPhee and the Big Bang Իզաբել Գրին
2011 Առանց հիստերիայի Hysteria Շառլոթ Դարլիմփլ
2013 Սպիտակ տան գրոհը White House Down Քերոլ Ֆիններտի
2014 Ազնվաբարո կինը The Honourable Woman Նեսա Շտեյն
2014 Ֆրենկ Frank Կլարա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Ջիլենհոլ» հոդվածին։