Մեգարա (հուն․՝ Μέγαρα [ˈmeɣara]), քաղաք Հունաստանի արևելյան մասում, Ատտիկե նահանգում։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 30 000 մարդ։ Մեգարան գտնվում է Աթենքից 42 կիլոմետր դեպի հյուսիս- արևմուտք։

Քաղաք
Մեգարա
հուն․՝ Μέγαρα
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՄարզԱտտիկե
ՆոմԱրևմտյան Ատտիկա
ՔաղաքապետԴիմիտրիոս Ստրատիոտիս
Մակերես322,21 կմ²
ԲԾՄ4 մետր
Պաշտոնական լեզուհունարեն
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն28 195 մարդ (2001)
Խտություն88 մարդ/կմ²
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմՔրիստոնեություն
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ22960
Փոստային ինդեքս191 00
Փոստային դասիչ191 00
Ավտոմոբիլային կոդYO, YP, YT, ZT
Պաշտոնական կայքmegara.gr
Մեգարա (Հունաստան)##
Մեգարա (Հունաստան)

Քաղաքի պատմություն խմբագրել

Քաղաքը ունեցել է երկու ակրոպոլիս, որի պատերից երևում են հին քաղաքի մնացորդները։ Դրանցից մեկը կոչվել է "Կարիա" (Καρία) և հիմնվել է Կարոս արքայի կողմից, ով Արգոսի պելասգների թագավորն էր։ Այնուհետև քաղաքը գրավել է լելեգիները, իսկ արքա Լելեգի թոռ Պիլասը թագավորությունը հանձնել է Աթենքի արքա Պանդիոնին։ Այսպես ձևավորվել է միացյալ ատտիկյան թագավորություն։

Պանդիոնը թագավորությունը բաժանել է իր չորս որդիների միջև։ Մեգարան բաժին է հասնում Նիսոսին, որը Մեգարայի հարևանությամբ կառուցել է Նիսեա բնակավայրը։ Նրա օրոք երկիրը ենթարկվել է կրետացիների հարձակմանը։ Նիսոսին օգնության է հասնում Մեգարիոսը, ով Բեոտիայի Օնհեսթ քաղաքից էր։ Ամուսնանալով Նիսոսի դստեր հետ, նա դարձավ իր անոր հետնորդը։

Թեզեոսը միավորել է նորից Պանդիոնի թագավորությունը և հատուկ հրամանով սյուն է տեղադրեկ տվել այստեղ, որը վկայում էր, որ սա Հոնիայի և Պելոպոնեսի սահմանագիծն է։

Մեգարայի վերջին արքան եղել է Հիպերիոնը, որից հետո քաղաքի ղեկավարը ընտրվել է ընտրությունների միջոցով։

Երբ դորիացիները արշավեցին Պելոպոնեսից, Մեգարան նվաճվել է վերջիններիս կողմից։ Քաղաքի բնակչությունը կոտորածի է ենթարկվել դորիացիների կողմից։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգարա» հոդվածին։