Մաքս Մաքսուդյան

ֆրանսիացի դերասան

Մաքս Մաքսուդյան (հունիսի 12, 1881(1881-06-12)[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1976(1976-07-20)[1], Բուլոն Բիյանկուր), ֆրանսահայ դերասան։

Մաքս Մաքսուդյան
Ծնվել էհունիսի 12, 1881(1881-06-12)[1]
ԾննդավայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 20, 1976(1976-07-20)[1] (95 տարեկան)
Մահվան վայրԲուլոն Բիյանկուր
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1912-1949

Կենսագրություն խմբագրել

Մաքս Մաքսուդյանը ծնվել է Իզմիրում։ 12 տարեկանում ծնողների հետ արտագաղթել է Ֆրանսիա։ 1904 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը, աշակերտել «Կոմեդի ֆրանսեզ» նշանավոր դերասան Սիլվենին։ Տրիպուլեի (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») մենախոսության համար արժանացել է ողբերգության առաջին մրցանակին։ Դերասանի արվեստին բնորոշ է եղել ողբերգական խաղաոճը, ներքին մեծ թափը, հստակ առոգանությունը, շարժուձևի ներդաշնակությունը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիվ էլ ընդունվել է Փարիզի «Օդեոն» ազգային թատրոն, հանդես եկել Մոլիերի «Ագահ», «Տարտյուֆ» և այլ պիեսներում։ Խաղացել է Սառա Բեռնարի խմբում՝ կատարելով գլխավոր դերեր, շրջագայել Եվրոպայում, Ամերիկայում (1911)[2]։

1912-1949 թվականներին նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում[3]`

  • «Ադրիենա Լեկուվրյոր»
  • «Էլիզաբեթ, Անգլիայի թագուհին» (Սառա Բեռնարի մասնակցությամբ, 1913)
  • «Երկաթե մարդը», 1914
  • «Սպիտակ գոգնոց», 1917
  • «Անիվ», 1923[4]
  • «Հոգու աչքերը», 1924
  • «Սիրո շատրվանը», 1924
  • «Արաբը», 1924
  • «Արթնացում», 1925
  • «Իմ Փարիզը», 1927
  • «Նապոլեոն», 1927
  • «Կանաչ թութակ», 1928
  • «Աշտարակով տունը» (La Maison de la Fléche), 1930
  • «Վենեցիական գիշերներ», 1931
  • «Երեք վալս», 1935
  • «Tondelayo» («Սպիտակ բեռ»), 1937
  • «Երեք վալս», 1938
  • «Մարմին ունեցող սատանան», 1947
  • «Հիշողությունները ենթակա չեն վաճառքի», 1948

Գրականություն խմբագրել

  • Jung, Uli & Schatzberg, Walter. Beyond Caligari: The Films of Robert Wiene. Berghahn Books, 1999.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. «Մաքս Մաքսուդյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. Մաքս Մաքսուդյանի մասին imdb.com կայքում
  4. Մաքս Մաքսուդյան, «Անիվ»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Մաքսուդյան» հոդվածին։