Գաբրիել-Մաքսիմիլյեն Լյովել (ֆր.՝ Gabriel-Maximilien Leuvielle [lin.dɛʁ], դեկտեմբերի 16, 1883(1883-12-16)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 6, 1883(1883-12-06)[4], Saint-Loubès[2][4] - հոկտեմբերի 31, 1925(1925-10-31)[1][4] կամ նոյեմբերի 1, 1925(1925-11-01)[5], Փարիզ[5][4]), առավել հայտնի Մաքս Լինդեր (Max Linder) բեմական անվամբ, ֆրանսիացի կինոդերասան։

Մաքս Լինդեր
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1883(1883-12-16)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 6, 1883(1883-12-06)[4]
ԾննդավայրSaint-Loubès[2][4]
Մահացել էհոկտեմբերի 31, 1925(1925-10-31)[1][4] (41 տարեկան) կամ նոյեմբերի 1, 1925(1925-11-01)[5] (41 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[5][4]
ԳերեզմանSaint-Loubès[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա[2]
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինNinette Peters?
ԵրեխաներMaud Linder?[5]
 Max Linder Վիքիպահեստում

Ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Սեն-Լուբես քաղաքում։ Պատանի հասակից խաղացել է փարիզյան վարիետեներում, ավարտել է Բորդոյի կոնսերվատորիան։ Կինոյում նկարահանվել է 1905 թվականից, խաղալով Լուի Գասնիեի «Մի դպրոցականի առաջին ելքը» կինոնկարում»։ Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Երեք հրացանակիրները», «Դժբախտության յոթ տարիներ», «Առաջին սիգարը», «Պոլիշինելի առասպելը», «Կախվածը», «Մի չմշկորդի սկզբնավորությունը» (1907) և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Լինդերը զորակոչվում է բանակ։ Ծանր վիրավորվելով, նա ազատվում է հետագա ծառայությունից, վերադառնում է ստուդիա, հիմնականում նկարահանվում է Հոլիվուդում՝ «Էսսենեյ» կինոընկերության ֆիլմերում։ Մեծ ժողովրդականություն են վայելել հատկապես 1910-1913 թվականներին ստեղծված ֆիլմերը՝ «Մաքսը ցլամարտիկ», «Բռնցքամարտի չեմպիոնը», «Մաքսը՝ հիպնոսացնող», «Մաքսն ամուսնանում է»։ «Երեք խաբեբա»-ն նրա վերջին հաջողված ֆիլմն է 1922 թվականին։ 1936 թվականին Լինդերի դուստրը թողարկել է «Մաքս Լինդերի ընկերակցությամբ» ֆիլմը, որն ամփոփում է նրա լավագույն դերակատարումները։

Կարճ ժամանակում նրա ֆիլմերը դադարեցին հաջողություն ունենալ, ինչը Լինդերի ծանր հոգեկան ապրումների պատճառ դարձավ, ի վերջո հանգեցնելով ինքնասպանության։ 1925 թվականին հերթական ծանր հոգեկան դեպրեսիայի ժամանակ նա վերջ տվեց իր բավական կարճ կյանքին։

1963 թվականին Մոդ Մաքս Լինդերը նկարահանեց «Մաքս Լինդերի ընկերակցությամբ» կինոնկարը՝ նվիրված իր հոր հիշատակին։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Юткевич С. И. «Макс Линдер [Жизнь — Работа — Смерть]»., М.-Л.,1926
  • «Комики мирового экрана» (сост. В. С. Головской), М., 1966
  • Трауберг Л. «Мир наизнанку», М., 1984
  • Сергей Комаров Немое кино // История зарубежного кино. — Москва: Искусство, 1965. — Т. 1. — 416 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Լինդեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 617