Մաքսիմ Տանկ, (բելառուս․՝ Максiм Танк, ի ծնե` Եվգենի Իվանովիչ Սկուրկո [Евгений Иванович Скурко], սեպտեմբերի 4 (17), 1912, Պիլկովշչինա, Վիլեյսկի շրջան, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1995(1995-08-07)[1], Մինսկ, Բելառուս), բելառուս բանաստեղծ, ԲԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1968), ԲԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1972), սոցիալիստական աշխատանքի հերոս (1974

Մաքսիմ Տանկ
բելառուս․՝ Максім Танк
Ծնվել էսեպտեմբերի 4 (17), 1912
ԾննդավայրՊիլկովշչինա, Վիլեյսկի շրջան, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 7, 1995(1995-08-07)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
ԳերեզմանMiadziel District
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, բանաստեղծ, մանկագիր, քաղաքական գործիչ, խմբագիր և լրագրող
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունՎիլնյայի բելառուսական գիմնազիա
Ժանրերբանաստեղծություն
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ, Communist Party of Byelorussia? և Communist Party of West Belarus?
ԱշխատավայրQ9374384?
Պարգևներ
Изображение автографа
 Maksim Tank Վիքիպահեստում

Եղել է Արևմտյան Բելառուսիայում հեղափոխական շարժման գործունյա մասնակից, ինչ համար բազմիցս բանտարկվել է։ «Էտապներում» (1936), «Լոռամրգու գույն» (1937), «Կայմի տակ» (1938) բանաստեղծությունների ժողովածուները նվիրված են «հայրենի երկրի ազատագրման համար աշխատավոր զանգվածների պայքարին»։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ճակատային և պարտիզանական մամուլի աշխատակից։ Այդ ժամանակի ստեղծագործություններից են «Յանուկ Սյալիբան» (1942) պոեմը, «Սրեք զենքերը» (1945) և «Կրակե երկնակամարի միջով» (1945) բանաստեղծությունների ժողովածուները։ Հեղինակ է նաև «Որպեսզի իմանան» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948), «Քարի, երկաթի և ոսկու վրա» (1951), «Կայծակի հետքը» (1957), «Հացն իմ հանապազօրյա» (1962, Յանկա Կուպալայի անվան ԲԽՍՀ պետական մրցանակ, 1966), «Մի կում ջուր» (1964), «Օրացույցի թերթիկներ։ Օրագրային գրառումներ» (1970), «Եղիցի լույս» (1972) և այլ գրքերի։

Տանկի պոեզիայի բնորոշ գծերն են ռոմանտիկական վեհ պաթոսի և աշխարհի կոնկրետ-զգայական ընկալման զուգորդումը, ինտելեկտուալ լայն մտահորիզոնը[փա՞ստ]։ Տանկի շատ բանաստեղծություններ թարգմանվել են հայերեն։

Եղել է նաև ԽՍՀՄ 8-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ 1978 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի։ 1966 թվականին ընտրվել է ԲԽՍՀ ԳԱ վարչության առաջին քարտուղար։ Պարգևատրվել է Լենինի 3, «Հոկտեմբերյան հեղափոխության» և 4 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Տանկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 566