Մաքսիմ Ֆադեևիչ Ռիլսկի (ուկրաիներեն՝ Максим Тадейович Рильський, մարտի 7 (19), 1895[1] կամ մարտի 19, 1895(1895-03-19), Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 24, 1964(1964-07-24)[2][1][3][…], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր։ ՈՒԽՍՀ ԳԱ (1943) և ԽՍՀՄ ԳԱ (1958) ակադեմիկոս։ ԽՄԿԿ անդամ՝ 1943 թվականից։

Մաքսիմ Ռիլսկի
ուկրաիներեն՝ Максим Тадейович Рильський
Ծնվել էմարտի 7 (19), 1895[1] կամ մարտի 19, 1895(1895-03-19)
ԾննդավայրԿիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհուլիսի 24, 1964(1964-07-24)[2][1][3][…] (69 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական պետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
Изображение автографа
Մաքսիմ Ռիլսկի Վիքիքաղվածքում
 Maksym Rylsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է գիտնական-ազգագրագետի ընտանիքում։ Սովորել է գիմնազիայում, իսկ այնուհետև՝ Կիևի համալսարանի բժշկական և պատմաբանասիրական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ զբաղվել է մանկավարժությամբ։ 1910 թվականին հրատարակել է «Սպիտակ կղզիներում» բանաստեղծությունների առաջին ժողովածուն[4]։

1920-ական թվականներին պատկանել է ուկրնեոդասականների խմբավորմանը («Փոթորկի ու ձյան միջով», 1925, «Տասներեքերորդ գարունը», 1926, «Երբ միանում են ճամփաները», 1929, «Ձայն և արձագանք», 1929, բանաստեղծությունների ժողովածուներ) 1930-ական թվականների սկզբներին կտրուկ շրջադարձ է կատարել դեպի արդիականությունը, դեպի խորհրդային հայրենասիրության ու ժողովուրդների բարեկամության թեմաները («Կշեռքի նշանը», 1932, «Կիև», 1935, «Այգեկութ», 1940, ժողովածուներ)։

Լույս է ընծայել ավելի քան հարյուր գիրք, որտեղ ամփոփված են նրա բանաստեղծությունները, պոեմները, թարգմանությունները, գրականագիտական հոդվածներն ու ուսումնասիրությունները։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[4]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռիլսկի պոեզիան կոչել է պայքարի ընդդեմ զավթիչների, ներշնչել է հաղթանակի հավատ։

Եղել է Ուկրաինական ԽՍՀ ԳԱ արվեստագիտության, բանահյուսության և ազգագիտության ինստիտուտի տնօրեն։ Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Մաքսիմ Ռիլսկին փայլուն թարգմանիչ էր և թարգմանական արվեստի տեսաբան։ Նա ուկրաինացի ընթերցողին ծանոթացրել է ռուս և համաշխարհային գրականության բազմաթիվ ստեղծագործությունների հետ։ Հայ գրողներից թարգմանել է Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Սողոմոն Տարոնցու, Սարմենի, Հովհաննես Շիրազի, Գուրգեն Բորյանի և այլոց ստեղծագործությունները։ Հոդվածներ է գրել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի մասին։

1954 թվականի սեպտեմբերին Մաքսիմ Ռիլսկին եղել է Հայաստանում[4]։

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ պետական մրցանակով (1943) են նշանավորվել նրա «Խոսք մայր հայրենիքի մասին», «Ցայգալույս», «Լուսավոր զենք» ժողովածուները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Рыльский Максим Фадеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 32-33։
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ռիլսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ռիլսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։