Մաքսիմիլիանո Էռնանդես

ամերիկացի դերասան

Մաքսիմիլիանո Էռնանդես (սեպտեմբերի 12, 1973(1973-09-12), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Նա հայտնի է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմերում Գործակալ Ջասփեր Սիթվելի և «Ամերիկացիները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում մարմնավորած ոստիկանական բաժանմունքի գործակալ Քրիս Ամադորի կերպարներով։

Մաքսիմիլիանո Էռնանդես
անգլ.՝ Maximiliano Hernández
Ծնվել էսեպտեմբերի 12, 1973(1973-09-12) (50 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և թատերական ռեժիսոր

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվելով Նյու ՅորքԲրուկլին քաղաքում, Էռնանդեսը սկսել է դերասանություն անել դեռևս ավագ դպրոցի տարիներին[1] Նա սեղմ կերպով դերասանական արվեստը սովորել է Լեոնարդ Դեյվիս կենտրոնում, կատարողական արվեստի բաժնում[2] և աշխատել, որպես բեմի դերասան՝ մինչ Լոս Անջելես, Կալիֆորնիա տեղափոխվելը[1]։

Կարիերա խմբագրել

Իր կարիերայի վաղ տարիներին Էռնանդեսը նկարահանվել է «Օրենք և կարգ», «24» և «Թվեր» հեռուստասերիալներում, ինչպես նաև «Հյուրանոց շների համար» ֆիլմում[1][2]։ Նա կամեոներ է ունեցել «Արժանապատվություն և հաղթանակ» և «Զինվոր» ֆիլմերում, որոնց երկուսի ռեժիսորն էլ եղել է Ջեյվին Օ'Քոննորը[3]։

Էռնանդեսը կարճ ելույթներ ունեցավ, որպես Marvel Comics-ի կերպար Ջասփեր Սիթուել՝ 2011 թվականի «Թոր» և 2012 թվականի «Վրիժառուները» ֆիլմերում[4]։ Այդ դերով նա կրկին հանդես եկավ Marvel One-Shots կարճամետրաժ ֆիլմերում՝ «Խորհրդատու» և «Item 47»[2][5], «S.H.I.E.L.D.-ի գործակալները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում[6] և 2014 թվականի «Կապիտան Ամերիկա։ Ջմռան զինվորը» ֆիլմում[4]։

2013 թվականին նա հայտվում է «Ամերիկացիները» սերիաի առաջին եթերաշրջանում, որպես Քրիս Ամադոր, ով ոստիկանական աշխատակից է։ Նրան ծրագրի մեջ ընդգրկել է Ջեյվին Օ'Քոննորը, ով եղել է առաջին սերիայի ռեժիսորը[3]։ Էռնանդեսը լքում է հեռուստասերիալն իններորդ սերիայից հետո[7]։ GrantlandԷնդի Գրինուոլդը Հենդանդեսի խաղը նկարագրեց, որպես «հրաշալի աշխատանք, ով մի քանի սերիաների ընթացքում կարողացավ ստեղծել տպավորիչ ու հիշվող կերպար»[8]։

2015 թվականին Էռնանդեսը «Սիսարիո» էքշն-թրիլեր ժանրի ֆիլմում մարմնավորեց նահանգային ոստիկանի դերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
1999 «Կիսայեփ արիություն» Քրոսս
2000 «Յարդեր» Բուֆետապան
2006 «Դաստիարակ» Ակումբի դասալիք
2008 «Արժանապատվություն և հաղթանակ» Կարլոս Բրեյգոն
2009 «Հյուրանոց շների համար» Ոստիկան Մայք
2011 «Թոր» Գործակալ Ջասփեր Սիթուել
2011 «Զինվոր» Քոլթ Բոյդ
2011 «Խորհրդատու» Գործակալ Ջասփեր Սիթուել Կարճամետրաժ ֆիլմ
2012 «Վրիժառուները» Գործակալ Ջասփեր Սիթուել
2012 «Item 47» Գործակալ Ջասփեր Սիթուել Կարճամետրաժ ֆիլմ
2012 «ՆոյիԹրոբա» Վիկտոր Կարճամետրաժ ֆիլմ
2014 «Կայսրական երազներ» Դետ․ Էռնանդես
2014 «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» Գործակալ Ջասփեր Սիթուել
2015 Սիսարիո Սիլվիո

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
1997 «Օրենք և կարգ» Լեո Ռամոս 1 սերիա
1999 «Օրենք և կարգ» Վիկտոր Սաբո 1 սերիա
2004 «Օրենք և կարգ։ Քրեական դիտավորություն» Նունես 1 սերիա
2005 «Օրենք և կարգ» Տեոֆիլլո 1 սերիա
2006 «Օրենք և կարգ։ Երդվյալ ատենակալների հանցափորձը» Ոստիկան Միգել Մոնտես 1 սերիա
2006 «Կոնվեկցիա» Բերնարդ Ակոսիա 1 սերիա
2006 «Ինը» Կարլոս Վեգա 1 սերիա
2006 «Շնաձուկ» Ֆրեդդիե Հոուփեր 1 սերիա
2007 «Թվեր» Ռիկո 1 սերիա
2007 «K-քաղաք» Բիլլի "K-9" Ֆաուստ 1 սերիա
2009 «24» Դոննի Ֆոքս 2 սերիաներ
2009 «Սաութլենդ» Անտոնիա 1 սերիա
2010 «Տերրիերներ» Ռեյ 2 սերիաներ
2011 «Փակողը» Ռեյմոդ Էգուիր 1 սերիա
2011 «Զանգ» Քննիչ Թաուերս 5 սերիաներ
2013 «Ամերիկացիները» Քրիս Ամադոր 9 սերիաներ
2013 «S.H.I.E.L.D.-ի գործակալները» Գործակալ Ջասթեր Էթուել 3 սերիաներ
2014 «Վերջին նավը» Հիվանդանոցի գլխավոր բժիշկ 6 սերիաներ
2014 «Քայլող մահը» Բոբ Լեմսոն 2 սերիաներ
2015 «Աստծո ձեռքը» Թոբի Քլեյ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մաքսիմիլիանո Էռնանդես, սուպերհերոս լատինացիների համար». Latin American Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 «"Item 47"-ի դերասան Մաքսիմիլիանո Էռնանդեսը կխաղա մի դեր, որն իրեն կդարձնի էքշն հերոս». NBC Latino. 2012 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  3. 3,0 3,1 «Ջես Բրեդֆորդը և Մաքսիմիլիանո Էռնանդեսը խոսում են Marvel-ի «Item 47»-ի մասին». Superherohype. 2012 թ․ հուլիսի 30. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 «Ֆիլմի լսումներ։ Seth Rogen Scores 'The Interview', 'Endless Love' Remake Gets Leads & 'Winter Soldier' Sees An Agent Return». Deadline.com. 2013 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  5. «Առաջին տպավորությունն։ Թոր 3D Blu-ray-ի հատուկ հավելումները». IGN. 2011 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Declassifying Marvel's Agents of S.H.I.E.L.D.: The Hub». Marvel.com. 2013 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Stone, Abbey (2013 թ․ ապրիլի 4). «Maximiliano Hernandez On His 'What the F**k?' Moment on 'The Americans'». Hollywood.com. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. ««Ամերիկացիները» 1 եթերաշրջան, սերիա 9․ «Ապահով տուն»». Grantland. 2013 թ․ ապրիլի 4. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել