Մաքի (Երկրորդ համաշխարհային պատերազմ)

Մաքի (ֆր.՝ maquis - մշտադալար փշոտ դժվարանցանելի թփուտներ), 1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի Դիմադրության շարժման (ռեզիստանս) գյուղական պարտիզանական ջոկատների անվանումներից։ Մաքին գործել է ֆրանսիական կոմկուսի կազմակերպած Դիմադրության շարժման կազմում։ Շարժմանը մասնակցել են Ֆրանսիայի ազգային հայրենասիրական ուժերը, այդ թվում նաև ֆրանսահայերը։ Հայտնի է Փարիզում գործած մարտական ինտերնացիոնալ խումբը, որի ղեկավարն էր բանաստեղծ Միսաք Մանուշյանը։

Մաքիի անդամներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 365