ՄաքՔենզի Սքոթ Բեզոս[4] (ի ծնե՝ Թաթլ; անգլ.՝ MacKenzie Scott Bezos; ապրիլի 7, 1970(1970-04-07)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի վիպասան և ֆիլանտրոպ։ Նա Ամազոն ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինն է, որի հետ ամուսնացած է եղել 1993-ից մինչև 2019 թվականները։ 2014 թվականին նա հիմնել է Bystander Revolution ընկերությունը և սկսել է աշխատել այնտեղ որպես գործադիր տնօրեն։

ՄաքՔենզի Սքոթ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1970(1970-04-07)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Հոթչքիս դպրոց
ԵրկերThe Testing of Luther Albright?
Մասնագիտությունվիպասան, գործարար և բարեգործ
ԱմուսինՋեֆ Բեզոս և Dan Jewett?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներPreston Bezos?, second son of Jeff Bezos?, third son of Jeff Bezos? և adoptive daughter of Jeff Bezos?
 MacKenzie Scott Վիքիպահեստում

1993 թվականին Մաքենզին ամուսնացել է Ջեֆ Բեզոսի հետ, ով հետագայում դարձել է Ամազոնի հիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը, ինչի օգնությամբ նրանք դարձել են աշխարհի ամենահարուստ զույգը[5]։ Նրանք հայտնել են ամուսնալուծվելու ցանկության մասին 2019 թվականի հունվարին։ 2019 թվականի ապրիլին Բեզոսը հայտարարել է իր թվիթթերյան կայքէջում, որ ՄաքՔենզին 35 միլիարդ ԱՄՆ դոլար է ստանալու։ Արդյունքում ՄաքՔենզի Բեզոսը դարձել է աշխարհի երրորդ ամենահարուստ կինը։ 2019 թվականի մայիսին նա պայմանագիր է կնքել Նվիրատվության երդումը կազմակերպության հետ և իր ունեցվածքի կեսը փոխանցել բարեգործության համար[6]։

Վաղ Տարիներ խմբագրել

ՄաքՔենզի Սքոթ Թաթլը ծնվել է 1970 թվականի ապրիլի 7-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում ֆինանսական պլանավորող հոր և տնային տնտեսուհի մոր ընտանիքում[7]։ 1988 թվականին նա ավարտել է Կոնեկտիկուտի Հոչքիսի դպրոցը[8]։

1992 թվականին Թաթլը բարձրագույն պարգևներով ավարտել է Փրինսթոնի համալսարանը բակալավրի աստիճանով անգլերենի ոլորտում։ Նա եղել է հեղինակ Թոնի Մորիսոնի ուսանողուհիներից մեկը։ Մորիսոնն ասել է, որ Թաթլը եղել է «լավագույն ուսանողներից մեկն, ում ես հանդիպել եմ իմ ստեղծագործական հեղինակության դասերին»[7]։

Անձնական կյանք խմբագրել

1992 թվականին ՄաքՔենզին աշխատում էր որպես գիտաշխատող Ջեֆ Բեզոսի համար D. E. Shaw-ում՝ Նյու Յորքի հեջ ֆոնդում[9]։ Նրանք ամուսնացել են 1993 թվականին[10] և տեղափոխվել Սիեթլ 1994 թվականին։ Զույգը չորս երեխա ունի․ երեք որդի և Չինաստանից որդեգրած մեկ դուստր[11]։

2014 թվականին ՄաքՔենզին հիմնել է Bystander Revolution-ը՝ հակաահաբեկիչ կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է որպես գործադիր տնօրեն[12]։

2019 թվականի հունվարի 9-ին ՄաքՔենզին և Ջեֆ Բեզոսը Թվիթթերի միջոցով հայտարարել են, որ ցանկանում են ամուսնալուծվել[5]։ 2019 թվականի ապրիլի 4-ին ամուսնալուծությունը եզրափակվել է, ինչի արդյունքում Բեզոսը պահպանել է Ամազոնի զույգի բաժնետոմսերի 75%-ը, իսկ ՄաքՔենզին ստացել է 35.6 միլիարդ ԱՄՆ դոլար։ ՄաքՔենզին նաև հայտարարել է, որ ամենայն հավանակությամբ կպահպանի Բեզոս ազգանունը[13]։ Նա աշխարհի երրորդ ամենահարուստ կինն է, և, ընդհանրապես, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը[14]։

Մրցանակներ խմբագրել

  • ՄաքՔենզի Բեզոսը «Լյութեր Օլբրայթի թեստավորումը» (անգլ.՝ The Testing of Luther Albright) վեպի հեղինակն է, որը 2006 թվականին Ամերիկյան գրամրցանակ է հաղթել[15]։

Աշխատանքներ խմբագրել

  • Լյութեր Օլբրայթի թեստավորումը. Fourth Estate. 2005. ISBN 978-0-00-719287-8.[16]
  • Թակարդներ. Knopf. 2013. ISBN 978-0-307-95973-7.[17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. https://web.archive.org/web/20200917201435/http://www.tv.com/shows/charlie-rose/watch/china-us-relations-and-mackenzie-bezos-2856906/
  3. https://www.librarything.com/bookaward/American+Book+Award
  4. Trotter, J.K. (2019 թ․ հունվարի 22). «What we know, and don't know, about Jeff Bezos' religious beliefs». Insider. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին. «...marriage of Jeffrey Preston Bezos and MacKenzie Scott Tuttle.»
  5. 5,0 5,1 Snider, Mike (2019 թ․ հունվարի 9). «Amazon CEO Jeff Bezos and wife MacKenzie to divorce after 25 years of marriage». USA Today.
  6. Gren, Christy (2019 թ․ մայիսի 29). «MacKenzie Bezos Signs The Giving Pledge and Pledges to give Half Her Fortune». Industry Leaders Magazine. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
  7. 7,0 7,1 Johnson, Rebecca (2013 թ․ փետրվարի 20). «MacKenzie Bezos: Writer, Mother of Four, and High-profile Wife». Vogue. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «Alumni Award: Previous Recipients». The Hotchkiss School. 2004. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
  9. Sumagaysay, Levi (2013 թ․ նոյեմբերի 5). «Quoted: She Said, He Said – MacKenzie Bezos Vs. Author Of Book On Amazon». SiliconBeat. The Mercury News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  10. Bayers, Chip (March 1999). «The Inner Bezos». Wired. Vol. 7, no. 3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
  11. «Jeff Bezos Fast Facts». CNN. 2019. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  12. «Bystander Revolution». Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  13. «Jeff Bezos to keep 75 percent of couple's Amazon stock after finalizing divorce». CNBC. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  14. Schleifer, Theodore (2019 թ․ ապրիլի 4). «MacKenzie Bezos, with $35 billion, is now the world's third-wealthiest woman». Recode. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  15. «American Book Award Winners 2006» (PDF).
  16. Bezos, MacKenzie; Sutherland, Brian (2013 թ․ դեկտեմբերի 10). The Testing of Luther Albright (English) (Unabridged ed.). Brilliance Audio. ISBN 9781480569157.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Bezos, MacKenzie (2013 թ․ նոյեմբերի 5). Traps. New York: Vintage. ISBN 9780307950291.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄաքՔենզի Սքոթ» հոդվածին։